SSS, շատ լավ թեմա ես բացել: Բարդույթների մասին կարելի է շատ խոսել, քննարկել շատ արտահայտված ու տարածված և ավելի նուրբ երանգներ ունեցող բարդույթներ: Ինչպես նկատեմ եմ, հենց բարդույթները չեն թողնում, որ մարդկանց միջև հաստատվի ավելի մտերմիկ ու ջերմ հարաբերություններ: Բարդույթներն են, որ թույլ չեն տալիս բացվել կյանքի առաջ, փողոցով քայլել ժպիտով, ուրախությամբ, մարդկանց հանդիպելիս , բարևելիս ժպտալ, ջերմություն տալ, նույնսկ անծանոթներին: Դե, որ այստեղ շատ չընդհանրանամ, ասեմ իմ մասին:
Ես միշտ եղել եմ քիչ ամաչող, ունեցել եմ քիչ բարդույթներ: Այս վերջին տարիները սկսեցի զբաղվել իմ ունեցած այն քիչ բարդույթներով և հասել եմ նկատելի արդյունքների: Քույրս անընդհատ ինձ ասում եմ, որ մարդ չի կարող այդքան առանց բարդույթների ու ամաչելու լինել: Ես նրա հետ համաձայն չեմ, ինչի՞ց ամաչեմ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Եթե բարդույթավորվեմ կամ ամաչեմ դրանով ինչ որ բան կփոխե՞մ: Կարող եմ ցանկացած մարդու հետ խոսքի բռնվել, առաջինը ծանոթանալ, կարող եմ իմ զգացմունքներից հանգիստ խոսել, առանց անհանգստանալու, թե դա ինչպես կընկալվի, կարող եմ իմ ցանկացած թերության կամ ծիծաղելի իրվիճակի մեջ ընկնելու վրա ծիծաղել: Ու իմ այդ պահվածքը ինքնստինքյան ստիպում է մարդկանց, որ ինձ հետ լինեն առանց բարդույթների, անկեղծ, բաց:
Բայց ասեմ իմ նախկին բարդույթներից: Միշտ չեմ սիրել նկարվել, ֆոտոգենիկ չեմ, շատ վատ եմ դուրս գալիս նկարների մեջ ու երբ տեսնում էի նկարներս, բարկանում էի, ամաչում ու պատռում դրանք: Մյուս բարդույթս կապված էր ժպիտիս հետ, դե սիրուն ժպիտ չունեմ ու ամաչում էի ժպտալ: Այդ ամոթից էլ դեմքիս լուրջ, անծիծաղ դիմակ էի դնում, կամ էլ, եթե չէի կարողանում ծիծաղս զսպել ձեռքերս էին օգնության գալիս: Ասում եմ չէ, քիչ են իմ բարդույթները, այստեղ հիշեցի միայն երկուսը: Բայց ինչպես նշեցի վերևում, ես դրանցից արդեն ազատվել եմ: Ինչպե՞ս: Ասեմ: Մի օր հասկացա, որ ուզում եմ մարդկանց ժպտալ, սրտանց ծիծաղել հումորների վրա, ուզում եմ ծանոթներիս հետ անկաշկանդ նկարվել: Ու սկսեցի նայել իմ բարդույթների ամեն կողմից, գտնել դրանց պատճառները ու ընդունել դրանք, այլ ոչ թե պայքրել դրանց դեմ: Երբ ընդունեցի դրանք, ինքնստինքյան փոփոխություններ տեղի ունեցան: Թեկուզև հիմա էլ ժպիտս գեղեցիկ չէ, նկարներում էլ շարունակում եմ վատ դուրս գալ, բայց դրանք էլ նշանակություն չունեն ինձ համար: Ուզում եմ ժպտալ, ժպտում եմ, նույնիսկ եթե կողքս կանգնած է հոլիվուդյան գեղեցիկ ժպիտ ունեցող մեկը, ուզում եմ նկարվել, նկարվում եմ:
Երեխեք, եթե ունեք բարդույթներ, եթե որևէ թերությունից ամաչում եք, միայն հարկավոր է ընդունել , գիտակցել: Երբ դուք ամբողջությամբ ընդունեք դրանք, հրաշք տեղի կունենա: Մի օր կարթնանաք ու կտեսնեք, որ դրանք այլևս ձեզ չեն անհանգստացնում:
Էջանիշներ