Հիմնականում խոսափում եմ կոսմետիկայից, քանի որ առանց դրա կյանքն ավելի ճիշտ եմ համարում: Տոնալնի կրեմ օգտագործում եմ Լորեալից, շրթներկները Պուպայինն եմ սիրում: Ձեռքի կրեմ Չիստայա լինիա կամ էդպես մի բան, շամպունը՝ Վոշընդգոու, մնացած բաներն էլ խառը, ինչ պատահի: Դեմքը մաքրող լոսյոն օգտագործում եմ Որդան կարմիրը, հայկական ու վստահելի: Գնի առումով էլ էժան չի:
Աչքի ստվեր, շրթերի եզրագիծ մատիտ, ... էժանը թափելու բան ա, գոնե 1000 դրամից պիտի ավել լինի: Էս օգտագործելուց հետո եմ ասում, երբեմն լավ ապրանքը էժանի մեջ էլ է պատահում: Տուշը համարյա միշտ անհարմար ա. ծանրացնում ա աչքերը, մեկ-մեկ լացացնում, հոսում... 2-3000 դրամանոցներից կարելի ա հարմարը գտնել:
Էջանիշներ