Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
Adriano, իսկ ինչու է քեզ թվում, որ քննադատելը միայն կոպիտ բառերով է լինում։ Էդ քո ասածը, նույն քննադատությունը չի՞, որ մարդուն կանչում ես առանձին սենյակ ու շշուկով ասում, որ ինքը սխալ է, ու եթե այսպես անի, շատ ճիշտ կլինի, ու դեռ մի բան էլ դա ասում ես խնդրելով։ Ես, օրինակ, դրանից ավելի կնյարդայնանամ, քան որ ինձ, առանց կողքի սենյակ տանելու , ասեն՝ գիտես, սխալ ես, էսպես ավելի ճիշտ ա։ Կարծում եմ դա էլ է հոգեբանական խնդիր, էդքան ծանր տանելը քննադատությունը։ Հիմա էս թեման կարդում էի, ու փորձում մտաբերել, թե ինձ ո՞վ է քննադատել, ե՞րբ, ինչի՞ համար։ Էդպես էլ ոչ մի դեպք չհիշեցի։ Բայց համ էլ հասկանում եմ, որ հնարավոր չի։ Պարզապես երբեք դրանից չեմ էդքան նեղվել ուրեմն, որ չեմ էլ հիշում։ Կամ էլ միգուցե բախտս է բերել, անտեղի քննադատողներ չեմ ունեցել, տեղինն էլ, որպես օբյեկտիվ մարդ, նորմալ եմ ընդունել ու հետք չի թողել։
Դե յուրաքանչյուրս մեր կարծիքը ունենք այս հարցի վերաբերյալ: Սակայն ես օրինակ չեմ ընդունում երբ մարդուն սաղով դնում ու քննադատում են: Այո իհարկե ամեն քննադատություն ընդունելը նույնպես հիվանդագին երևույթ է: Իհարկե քննադատությունը այդքան խորը ընդունելը մարդուց է գալիս: Մենք այստեղ խոսում ենք քննադատողի տեսանկյունից, որը ևս հոգեբանական խնդիր է, իսկ մյուս կողմը չենք դիտարկել: Այ հետաքրքիր է օրինակ հոգեբանական տեսանկյունից որն է ավելի լուրջ քննադատություն չկարողանալ ընդունելը թե քննադատելը?