Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես ընդհանրապես կարծում եմ, որ քննադատությունը չի կարող առողջ լինել: Քննադատելը ինքն իրենով արդեն վատ երևույթ է: Տեսեք, ենթադրենք մեկը մի բան սխալ է կատարել, մեր հայերը, ինչպես են վարվում բոլորի մոտ սկսում են քննադատել մարդուն, չնայած մարդը կարող է օգուտներ քաղել դրանից, սակայն դա տհաճ է: Դրա փոխարեն կարելի մարդուն մի կողմ քաշել և առանց քննադատելու խնդրել, որ ինչ-որ բան ուղղի, խորհուրդ տալ, որ ասենք գիտես սա կարողա սենց ասելը ավելի լավ լինի:Տեսնում եք, մարդ չդարձավ քննադատող, քանզի քննադատողը պետք է հասկանա, որ էս աշխարհում նույնիսկ բացարձակ ճշմարտություններն են հարցական դառնում: Սա վերաբերում է նաև մարդկանց, որոնց թվում է թե իրենք ընդհանրապես չեն սխալվում:
Adriano, իսկ ինչու է քեզ թվում, որ քննադատելը միայն կոպիտ բառերով է լինում։ Էդ քո ասածը, նույն քննադատությունը չի՞, որ մարդուն կանչում ես առանձին սենյակ ու շշուկով ասում, որ ինքը սխալ է, ու եթե այսպես անի, շատ ճիշտ կլինի, ու դեռ մի բան էլ դա ասում ես խնդրելով։ Ես, օրինակ, դրանից ավելի կնյարդայնանամ, քան որ ինձ, առանց կողքի սենյակ տանելու , ասեն՝ գիտես, սխալ ես, էսպես ավելի ճիշտ ա։ Կարծում եմ դա էլ է հոգեբանական խնդիր, էդքան ծանր տանելը քննադատությունը։ Հիմա էս թեման կարդում էի, ու փորձում մտաբերել, թե ինձ ո՞վ է քննադատել, ե՞րբ, ինչի՞ համար։ Էդպես էլ ոչ մի դեպք չհիշեցի։ Բայց համ էլ հասկանում եմ, որ հնարավոր չի։ Պարզապես երբեք դրանից չեմ էդքան նեղվել ուրեմն, որ չեմ էլ հիշում։ Կամ էլ միգուցե բախտս է բերել, անտեղի քննադատողներ չեմ ունեցել, տեղինն էլ, որպես օբյեկտիվ մարդ, նորմալ եմ ընդունել ու հետք չի թողել։