այո
ոչ
Քո բախտը էտ առումով բերել է, որովհետեւ ինձ քննադատողների թիվը անհամեմատ շատ է եղել
ինչեւէ...գիտե՞ս ինչն ա կարեւոր- իրար հետ խոսալը, քննարկելը: Եթե ծնողների ու երեխաների միջեւ կա էտ կապը՝ միմյանց ասելու իրենց քայլերը/ սխալ չհասկանաք, սա ամենեւին չի նշանակում հայավարի ասած աչոտ տալը/ էս դեպքում արդեն էտ քննադատությունը սահուն ձեւով կդառնա մտքերի քննարկում:
Ի դեպ, իմ առաջի քննադատը ես հենց ինքս եմ, այնքան եմ ինձնից դժգոհ՝ ցանկացած հարցում, որ երբեմն թերաժեքության բարդույթ եմ ունենում: Իսկ երեխաներիս հարցում աշխատում եմ հնարավորինս խորհրդի կարգով անել դա: Ինչքանով ա դա ստացվում երեւի ժաաամանակը ցույց կտա:
Բայց մի խնդիր էլ կա... միշտ գալիս եմ այն եզրահանգման, որ ցանկացած քննադատություն ունի իր մեջ պարունկող շահ՝ ուղղակի շահի չափաբաժինն է տարբեր: Պարզա մաման քննադատելով կուզենա, որ լավ լինի իր երեխայի համար՝ այդտեղից էլ լավ կլինի նաեւ իր համար: Իսկ կողքի քննադատությունները անկեղծ ասեմ լսել պարտավոր ենք ու գիտես թե ինչի՞... մեր թշնամիներին ավելի լավ ենք ճանաչում.
Ի դեպ հայրերը միշտ առավել քննադատ են եւ ավելի մեծ պահանջներ են ունեում իրենց զավակներից, իսկ մայրերը ինչ էլ որ լինի, ինչքան էլ որ չարդարացնեն իրենց հույսերը ավելի հանգիստ են այս հարցին նայում: Իհարկե սա դոգմա չի, հակառակ եւրեւույթն էլ պակաս տարածված չի:
Պետք չի քննադատել բառի մեջ էդքան բացասական իմաստ դնել, ասենք մոտ ընկերուհիս ինչ որ մեկից նեղացել է, նեղված է, պատմում է ինձ, ասում եմ՝ չէ, Լուս ջան, դու սխալ ես տվյալ դեպքում, էդ մարդու արածի մեջ էդքան վատ բան չկա, դու էլ որ լինեիր էդ պարագայում կարող է էդպես անեիր... Արդյունքում ընկերուհիս հանգստանում է ավելի, ջղայնությունն էլ անցնում է, ասում է՝ Ան, ինչ լավ էր խոսեցի հետդ, թե չէ գժվելու էի։ Փաստորեն ստացվեց, որ ես իրեն քննադատեցի, ասեցի որ սխալ է, բայց արդյունքում իրեն օգնեցի։ Հիմա էս դեպքում բացասական է՞ր էդ երևույթը։
When life gives you lemons, make lemonade
Իսկ ես ընդհանրապես կարծում եմ, որ քննադատությունը չի կարող առողջ լինել: Քննադատելը ինքն իրենով արդեն վատ երևույթ է: Տեսեք, ենթադրենք մեկը մի բան սխալ է կատարել, մեր հայերը, ինչպես են վարվում բոլորի մոտ սկսում են քննադատել մարդուն, չնայած մարդը կարող է օգուտներ քաղել դրանից, սակայն դա տհաճ է: Դրա փոխարեն կարելի մարդուն մի կողմ քաշել և առանց քննադատելու խնդրել, որ ինչ-որ բան ուղղի, խորհուրդ տալ, որ ասենք գիտես սա կարողա սենց ասելը ավելի լավ լինի:Տեսնում եք, մարդ չդարձավ քննադատող, քանզի քննադատողը պետք է հասկանա, որ էս աշխարհում նույնիսկ բացարձակ ճշմարտություններն են հարցական դառնում: Սա վերաբերում է նաև մարդկանց, որոնց թվում է թե իրենք ընդհանրապես չեն սխալվում:
կա քննադատություն խորհուրդի տեսքով,և կա պարզապես նվաստացնելու նկատառումով,ներեցեք իհարկե նման իրավունք վերապահելու համար,բայց կարծում եմ ինչքան էլ վատ արտահայտվենք,դժվար թե գտնվի մեզանից որևէ մեկը ով երբևէ որևէ մեկին քննադատած չլինի,էական չէ իչի համար.Անձամբ ես խոստովանում եմ այդ մեղքը,և դեռ ինչքան պետք է քննադատեմ
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Այ հենց քո ասած քննադատությունը դա վատ բան է: Խորհուրդ պետք է տալ առանց քննադատելու, իհարկե ով չի քննադատել ես, դու, և մյուսները, սակայն ես ինքս ինձ չեմ սիրում, երբ մարդուն քննադատում եմ, ասում են չէ կարաս օգնի չես կարա մի խառնվիր: Հասկանում ես հարցը կայանում է պարզ մարդկային վերաբերմունքին: Հիմա կասես էս հրեշտակը որտեղիցա եկել, բայց ինչքան էլ մտածում եմ քննադատելը այլ բաներով ծածկելը, ասենք քո ասած խորհուրդ տալով քննադատելը, ծեծելով քննադատելը, աղաչելով քննադատելը, ծիծաղով քննադատելը, պաչելով քննադատելը, սրանք բոլորը բուն հարցից, խնդրից շեղելու նոր ձևեր են: Ես գտնում եմ, որ պետք է հստակ սահմանազատել խորհուրդ տալով քննադատելը ու խորհուրդ տալը: Ինչ է նշանակում ընդհանրապես քննադատել, ասում են չէ շատ հարցերի լուծում գտնվում է այո-ների ու ոչ-երի համադրումով, սակայն սա քննադատել չէ, քննադատելը նույնիսկ գտնում եմ ավելի խորը հոգեբանական խնդիր է, քան թվում է առաջին հայացքից:
[HTML]Դու պարզապես շատ ես խորանում,այդ նույն հաջողությամբ խորհուրդ տալու մեջ էլ կարող ես լավն ու վատը գտնել,պետք է ամեն ինչին թեթև նայել,թող քննադատեն իսկ դու դրանից միայն լավը քաղիր"Հանճարներն անքան լավը չէին լինի,եթե չլինեին նրանց քննադատողները',չեմ հիշում ով էր ասել,բայց լավէ ասել
Վերջին խմբագրող՝ SSS: 03.03.2010, 16:15:
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Իսկ օրինակ ինչի է թվում, որ հարցերին հեշտ չենք նայում: Հետքրքիր մարդ ես բայց: Հեշտ նայելը չի նշանակում չխորանալ հոգեբանական այս խնդրի մեջ: Հասկանում ես սա հեշտ խնդիր չէ: Մենք հայերս դելավելիով ենք ապրել, որ մնացել ենք 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Իսարկե կյանքը այդքան երկար չէ, որ ժամանակը ծախսենք խորանալու վրա: Չնայած ինչպես Վարդան Պետրոսյանը նշում է հայերը սիրում են էկեք խորանանքը: Սակայն բաներ կա, որ ուղղելով ավելի լավ կապրենք, ավելի կմոտենանք իրար, ավելի հեշտ կհարաբերվենք: Եթե ես խորացել եմ այս թեմայում, դա չի նշանակում, որ ես հիմա պիտի սաղ գործերս թողեմ, ու լացուկոցս գցած ասեմ, վայ աման ինչ անեմ, որ պողոսը սեթոյին քննադատելա, սակայն իմ նպատակը դա չէ, ինձ հետաքրքիր է այս խնդրի բուն արմատները: իսկ ինչ վերաբերում է հանճարներին, ապա ասեմ, որ հանճարը մնում է հանճար, կապ չունի դու կդատես չես դատի: Իհարկե եթե չասենք լավնա վատնա, բա ինչ կիմանանք հանճարը ովա: Սակայն սա իհարկե խաբկանքա, հիմա է, որ ամեն արժող չարժող հանճար են դարձնում, սակայն հանճարը բնականից հանճար է լինում, ինքը տալիս է մի բան, ինչ ուրիշները չեն կարող տալ:
SSS (03.03.2010)
[QUOTE=Adriano;1950234] Մենք հայերս դելավելիով ենք ապրել, որ մնացել ենք 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա:]
Չես կարծում,որ հենց նոր քննադատեցիր....
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Adriano, ասում եմ, ոնց էլ հավես ես անում էսքան երկար գրմրոտել: Որ մի գրառումդ բացում եմ, լիքը երկար ա է՜՜՜՜:Ասում եմ, ում ոնց հարմար ա, թող նենց էլ անի, չէ՞: Լիշ բը քո սահմանները չանցնի: Թեթեւ, հումորով, թե չէ, որ խորացար, պահո՜՜՜
Դիմացինիդ մեջ տես այն, ինչ իսկապես արժե տեսնել, պօզիտիվը, պօզիտիվ քննադատությունը
դաժէ, եթե այ էս սմայլիկի վիճակով է քննադատում:
[QUOTE=SSS;1950240]Չէ չեմ կարծում, ես ուղղակի ցանկանում էի ավելի տպավորիչ արտահայտվել, որպեսզի ավելի խորը հասկանալի լինի իմ միտքը: Այ որ ասեի Է լավ էլի, էսինչ ագենք, մարդ չկա ստեղ չկա էլի, ինչպես կարելիա բայց, երկիրը քանդեցին, սաղ հարամ արին, հենց դրանց պատճառովա ,որ մնացել ենք էս 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա: ինչպես տեսնում ես երանգավորումը փոխվեց, սկսվեց իսկական քննադատությունը ուղղված ինչ-որ մարդկանց հասցեյին, իսկ առաջինում ես մոտեցել եմ ավելի վերացեական իմաստով. փորձելով ասել, որ պետք չէ, կարիք չկա մենք մեզ խաբենկ ասենք սաղ լավա ու վերջ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ