Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդգծածիս հետ լրիվ համաձայն եմ: Բայց Կատ. սենց մի բան էլ կա ցանկացած քննադատություն՝ բնականաբար բացասական, իր մեջ կարա պարունակի դրական մասնիկներ: Շատ կարեւոր ա պարզել թե.
1. ով ա քննադատողը
2. ինչ շահեր ունի նա այդ քննադատությունից
3. ինչքանով ա քննադատողը քնադատվողին ճանաչում:

Սա ամենեւին չի նշանակում ընդունել, առավել եւս կատարել հրամանները, բայց այս երեքը պարզելով կկարողանանք մեզ համար պարզել, արդյո՞ք իմաստ ունի լսել այդ քննադատությունը:
Դեկադա ջան, քննադատս հայրս է:Մայրս միշտ խորհուրդ է տալիս, իսկ հայրս՝ քննադատում: Մեկ-մեկ է քայլերս քննադատում, բայց որ ասում է, նույնիսկ ճշտի, սխալի մասին չեմ մտածում:
Դու պետք է ընտրես այն մարդուն, ում քննադատությունը արժանի է ուշադրության, ում քննադատությունը իսկապես շահ չի հետապնդում: Բոլոր մնացած բաները սուտ են: Խոսքս վերաբերում է մարդու վարքի, ապրելակերպի, անձնականի քննադատությանը: Դրսի բոլոր մարդիկ քեզ քննադատելիս քո լավը չեն ուզում ու հենց սկսեցիր խորանալ քննադատությունների մեջ, կմաշվես: Այս կամ այն միտքը, գաղափարը, խնդրեմ քննադատենք, երեւույթը քննադատենք, որ կառուցողական լինի, բայց ինչ վերաբերում է դնել ու հասարակ մահկանացուին քննադատել, մի սկզբունք է վաղուց մոտս գործում, ով ես դու , որ ինձ քննադատես: