Այս երևույթը շատ տարածված է իմ կարծիքով, իսկ մեր ժողովուրդի մոտ սա ունի խորը ակունքներ: Բոլորը դատում են, քննադատում մարդուն, սակայն ով ասեց, որ իրենց դիրքորոշումը ավելի ճիշտ է,քան այն մարդունը որին դատում են: Անընդհատ փորձում են մարդուն իրենց ասածը առաջ տանեն, սակայն ինչու է դա այդպես, ինչ է թաքնված նման վարվելաձևի տակ: Սկսած ծնողներից վերջացրած մտերիմ և ոչ մտերիմ ընկերներից փորձ են անում հրամցնել իրենց ապրելաձևը, չլսելով դիմացինի կարծիքը, կարող է այդ մարդուն դա չի սազում, ինչ է հիմա պետք է ապրել ինչպես ուրիշներն են ուզում: Նույն բանը ամուսնության հարցում, բոլորը փորձում են մարդուն մթամ ճիշտ ուղղու վրա դնել, սակայն ինչպես գիտենք ճիշտն ու սխալը բավականին հարաբերական բաններ են: Կարծում եմ բոլորիս հետ էլ նման բաներ պատահել են, հետաքրքիր է իմանալ ինչպես եք ընդունում նման մարդկանց: Օրինակ ինձ դուր չի գալիս, երբ սկսում են հրամաններ տալ, խնդիրը նրանումն է, որ աստված չանի մեկ անգամ հրաման թույլ տաս, որ տան , հրաման տվողին կթվա ինքը լրիվ պրոֆեսորա:![]()
Էջանիշներ