Որքանով լավ է զարգացած այդ գիտությունը մեր երկրում?
Որքանով լավ է զարգացած այդ գիտությունը մեր երկրում?
Լավ չի:
Agni (21.03.2010)
Հետաքրքիրա ինչ հարցերով են հիմնականում դիմում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Իմ կարծիքով գրեթե զրոյական մակարդակի վրա է: Սա իհարկե շատ ցավալի է, քանզի մասնավորապես հոգեթերապևտները շատ մեծ և էական նշանակություն կարող են ունենալ մարդկանց որոշ հոգեբանական խնդիրների լուծման գործում:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Հայերն ուղղակի այնքան խնդիրներ ունեն լուծելու, մինչև բանը հասնի հոգեբանին, որ հոգեբանական օգնությանը դիմելու մշակույթ զարգացնելու համար դեռ չափազանց վաղ է, հլա նորմալ գործ ճարենք, էդ գործով կարողանանք տուն-տեղ պահենք, տարն մեկ հանգստանալու գումար ետ գցենք, դրանից հետո կմտածենք, թե ինն է մեզ խանգարում երջանիկ լինելուն, ինչ խնդիրներ ունենք, արժե արդյոք դիմել հոգեբանին, թե ոչ… Իմ համեստ կարծիքն էր սա…
Շինարար ջան, լրիվ համաձայն եմ, բայց որ ուզում ես իմանալ հենց քո նշած գործ չճարելն ու տուն- տեղը պահել չկարողանալն էլ շատերի մոտ հոգեբանական շատ խնդիրների պատճառ ա հանդիսանում: Սա մի կողմից: Իսկ մյուս կողմից էլ հոգեբանական խնդիրներ ունենում են հարուստները: Դե քանի որ մենք հարուստ չենք՝ ուրեմն հոգեբանական խնդիրներ ունենալուց էլ ապահովագրված ենք:
Ի միջի այլոց, հիմա Հայաստանում լավ էլ մոդայիկ է հոգեբանի մոտ գնալը ու բավական թանկ հաճույք է։ Վերջերս ծանոթներիցս մեկի աղջիկն էր պահանջել, որ իրեն հոգեբանի մոտ ուղարկեն, իրականում ոչ մի պրոբլեմ էլ չուներ, երես առած երեխայի հերթական պահանջ, ըստ իս, և պարզվեց, որ հոգեբանը շատ զբաղված է, այնքան հաճախորդ ունի, որ ինքը չընդունեց, ուրիշ հոգեբանի կոորդինատներ տվեց։ Սեանսի մեկ ժամն էլ արժեր 5հազար դրամ։ Ինչքան գիտեմ դա միջին գին է, ավելի թանկերն էլ կան։
When life gives you lemons, make lemonade
Հոգեբանությունն ու հոգեթերապիան տարբեր բաներ չե՞ն: Վերջիվերջո ինչի՞ մասին է թեման: Ի՞նչ է նշանակում «Որքանով լավ է զարգացած այդ գիտությունը մեր երկրում?»: Ինձ համար անհասկանալի է թեմայի պահանջը:
Դե արի՝ ինձ ասա՝ այ Շինարար, դու հոգեբանական խնդիրներ ունես, գնա հոգեբանի մոտ, ու ես գնամ, հինգ հազար դրամ տամ ամեն սեանսի համար հոգեբանին, մի տասը սեանս հաճախեմ, ու նա պարզի, որ իմ հոգեբանական խնդրի պատճառը ցածր աշխատավարձն է կամ աշխատատավարձի ուշացումը, ի՞նչ եք կարծում, կօգնի՞ դրանով նա ինձ, ամենևին, որովհետև ես այդ ամենը պարզելու համար ստիպված կլինեմ նրան վճարելու իմ աշխատավարձից ավելի մեծ գումար, որից հետո թերևս ինքնասպան կլինեմ… Լավ, սա կատակով, իսկ եթե լուրջ, համաձայն եմ Դեկադայի հետ, որ հոգեբանական խնդիրներ ունենում են առավել ապահովված մարդիկ: Օրինակ եթե համեմատենք ինքնասպանությունների թիվը Շվեդիայում և Զիմբաբվեում, առանց որևէ տվյալ ունենալու համոզվածորեն պնդում եմ, որ Զիմբաբվեում ինքնասպանություններ համարյա չեն լինում, իսկ Շվեդիայում տոկոսային առումով մի քանի անգամ շատ են լինում, քան Հայաստանում, որովհետև մարդը, որի գլխավոր խնդիրը հացի փող հասցնելն է, դժվար թե ինքնասպանություն գործի, այդ է՝ սոված կնստեր ու սովից կմեռներ: Ցավոք, մենք՝ հայերս, մեծավ մասամբ հոգեբանի կարիք դեռևս չունենք, ինչն էլ խանգարում է այդ գիտության զարգացմանը մեզանում
Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.03.2010, 21:34:
Magic-Mushroom (25.04.2010), My World My Space (22.03.2010), Ժունդիայի (22.03.2010)
Ես էլ եմ գնում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ