User Tag List

Էջ 6 12-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 178 հատից

Թեմա: Տասը Պատվիրանները

  1. #76
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Սելավի, համաձայն եմ քո հետ։ Բայց…
    Ասում են՝ կրոնը մայր է, որ փափուկ բարձ է դնում, գիշերը վախից վեր թռած երեխայի գլխի տակ, և ասում, որ ամեն ինչ լավ է, վախենալու կարիք չկա։ Բայց երբ երեխան մեծանում է, նա պետք է մի օր գիտակցի, որ իր մոր ասածը ուղղակի խոսքեր էին ասված իրեն հանգստացնելու համար։ Իսկ մեն՞ք։ Մարդկությունը այդ խոսքերով առաջնորդվում է, դրանք ընդունում որպես դոգմաներ և միակողմանի և բուն իմաստով մեկնաբանում մինչ այժմ։
    Ավել լկավ չէ՞ր լինի, եթե այդ խաբեությունը փոքր ժամանակ էլ չլիներ, և մշակվեին գոյատևման և ինքնապահպանման ավելի կատարյալ միջոցներ։

  2. #77

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Պատ. Տասը Պատվիրանները

    Ես մինջև հիմա 3 պատվիրանից ավել խաղտած չկամ:
    Սուտ վկայություն մի տուր:


    Ելից ԳԼ. Ի:12
    Պատուիր քո հօրը եւ մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կ'տայ քեզ: (Հազարից մեկ եմ խաղտում)

    Ելից ԳԼ. Ի:16
    Քո դրացու դէմ սուտ վկայությւն մի անիր: (Ամեն ինչ անում եմ, որ պահեմ բայց օրը գոնեմ մի հատ թեթև ստացվումա)

    Ելից ԳԼ. Ի
    (Աստվածաշնչում ճիշտ տարբերակը չկարողացա գտնել բայց դա սա է՝ Սիրիր դիմացինիդ քո անձի պես (Սա էլ Հարյուրից մեկ չեմ կարողանում պահել)


    Իսկ մնացած բոլոր պատվիրանները կատարում եմ:
    Վերջին խմբագրող՝ Կարապետ: 29.10.2009, 21:05:

  3. #78

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Նոր սքան արեցի, բայց Ափլոադ անելուց որակը գցեց ու մի քիչ լավ չի երևում:


  4. #79
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արա մերձավորիդ այն, ինչ կուզես, որ քեզ անեն

    Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով. 2«Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ 3Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ 4Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ 5Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, 6իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ։ 7Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։ 8Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ 9Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը։ 10Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, 11որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց։ 12Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։ 13Մի՛ սպանիր։ 14Մի՛ շնացիր։ 15Մի՛ գողացիր։ 16Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։ 17Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»։

    Սա քօփի-փեյստ էր այստեղից . http://www.armenianchurchlibrary.com
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  5. #80
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    եկել եմ խոստովանեմ կյանքումս առաջին անգամ

    1.չունեմ
    2.մտադիր էլ չեմ
    3.ազնիվ պիոների խոսք չեմ առնի
    4.25 տարվա մեջ ոչ մի անգամ չեմ հիշում նման բան արած լինեմ, սկի չհասկացա էլ թե ինչի մասին էր խոսքը
    5.սրա մասին հիշացնելն էլ ավելորդ է
    6.ոնց ասես
    7.էսի որնա՞
    8.էլի ոնց ասես
    9.սուտը մեր բարեկամնա, ո՞նց չտամ /նայել 10-րդին/
    10.հարևաններիս սկի չեմ ճանաչում, էլ ուր մնաց .......... /էս մեկը լավն էր/

    մեկ էլ մի հարց էս ամեն ինչը չանելու դեպքում ինչա՞ լինում կամ լինելու /իհարկե բացառություն են 6 և 8 կետերը, հարցս դրանց չի վերաբերում/
    Կցված նկարներ Կցված նկարներ

  6. #81
    Լիարժեք անդամ Գուգօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը

    մեկ էլ մի հարց էս ամեն ինչը չանելու դեպքում ինչա՞ լինում կամ լինելու /իհարկե բացառություն են 6 և 8 կետերը, հարցս դրանց չի վերաբերում/
    լավ չի լինում

    ես էլ ասեմ պատվիրաններից բան չեմ հասկանում մի քանիսը գիտեմ իհարկե, բայց չեմ էլ մտածել հետևում եմ, չեմ հետևում, կարճ ասած իմ համար էլ լավ չի լինի

  7. #82
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Գուգօ-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ չի լինում

    ես էլ ասեմ պատվիրաններից բան չեմ հասկանում մի քանիսը գիտեմ իհարկե, բայց չեմ էլ մտածել հետևում եմ, չեմ հետևում, կարճ ասած իմ համար էլ լավ չի լինի
    եթե շաբաթը մի 2 անգամ մարդ ես սպանում , ուրեմն չես հետևում..

  8. #83
    Լիարժեք անդամ Գուգօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում zanazan-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե շաբաթը մի 2 անգամ մարդ ես սպանում , ուրեմն չես հետևում..
    դե չէ, հո չասինք ...................
    չենք սպանում, չենք գողանում, տարրական բաներ են որոնց մասին մարդ կարող է իմանալ ցանկացած տեղ ու ժամանակ, կամ ինքնուրույն առանց որևէ մեկի միջամտության
    բայց այ մնացածը ......... մտածելու տեղիք են տալիս

  9. #84
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Գուգօ-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ չի լինում
    ,,լավ չի լինում,, ասելով ի՞նչ եք հասկանում

  10. #85
    Աստծո ծառա
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արա մերձավորիդ այն, ինչ կուզես, որ քեզ անեն

    Մեջբերում Tanamasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Աֆրիկայում բնակվող մի թռչուն սնվում էր նույն Աֆրիկայում աճող թունավոր ծառի պտուղներով, որի պտուղների թույնը սակայն նրա վրա չէր ազդում։ Մի անգամ նա ահնդիպում է իմաստունի, որն ասում է նրան. «Արա մերձավորիդ այն, ինչ կուզես, որ քեզ անեն»։ Էս թռչունը մտերմություն էր անում ընձուղտների մի ընտանիքի հետ և որոշում է նրանց հյուրասիրել իր ամենասիրած ուտեստով՝ թունավոր պտուղներով։ Ընձուղտները բնականաբար սատկում են։
    Առակս կցուցանե …

    Ուրիշին վերաբերվել այնպես, ինչպես քեզ ես վերաբերվում նախ՝ անհեռատես անմտություն է (չէ որ դու նա չես և չես կարող կանխատեսել, թե ինչ պատասխան կստանաս և արդյոք նա ուզում է, որ իրեն վերաբերվես այդպես, և առհասարակ այս ասույթից բխում է, որ բոլոր մարդկանց պետք է վերաբերվես նույն կերպ, այսինքն՝ ոչ ադեկվատ, իսկ դրանից վտանգավոր բան չկա), հետո էլ՝ բա՞ որ քեզ դեպրեսիվ-մանիակալ հակումներով մարդասպան հանդիպի համբուրելո՞ւ ես ու տանես տուն։
    Կներես, բայց Դու սխալ ես հասկանում Աստծո խոսքը: Հիսուս Քրիստոսը սովորեցնում է, որ ընկերոջդ համար ինչ որ բարի է, ինչ որ օգտակար է այդպես վարվես, ոչ թե թունավորես: Ըստ Քո պատմած առակի էլ, ադ թռչունը եթե իրոք ընկերություն էր անում ընձուղտների ընտանիքի հետ, պետք է հասկանար, որ իր սիրած պտուղը իր ընկերոջ համար մահացու է և այսպես մտածեր. «Արդյո՞ք ես կկամենամ, որ ինչ որ մեկը ինձ թունավորի ու սպանի», եթե այդպես մտածեր, ապա իր ընկերներին օգտակար բան կհյուրասիրեր:
    Չեմ կարծում, որ Դու կցանկանայիր , որ որևէ մեկը Քո հանդեպ վարվեր չարությամբ, նենգությամբ և այլ չար կերպերով: Ուրեմն Դու էլ մի արա որևէ մեկի հանդեպ:
    Աստված Քեզ օրհնի:

  11. #86
    Աստծո ծառա
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    եկել եմ խոստովանեմ կյանքումս առաջին անգամ

    1.չունեմ
    2.մտադիր էլ չեմ
    3.ազնիվ պիոների խոսք չեմ առնի
    4.25 տարվա մեջ ոչ մի անգամ չեմ հիշում նման բան արած լինեմ, սկի չհասկացա էլ թե ինչի մասին էր խոսքը
    5.սրա մասին հիշացնելն էլ ավելորդ է
    6.ոնց ասես
    7.էսի որնա՞
    8.էլի ոնց ասես
    9.սուտը մեր բարեկամնա, ո՞նց չտամ /նայել 10-րդին/
    10.հարևաններիս սկի չեմ ճանաչում, էլ ուր մնաց .......... /էս մեկը լավն էր/

    մեկ էլ մի հարց էս ամեն ինչը չանելու դեպքում ինչա՞ լինում կամ լինելու /իհարկե բացառություն են 6 և 8 կետերը, հարցս դրանց չի վերաբերում/
    Այս թեմայի մեջ «Մհեր 78»-ը աստվածաշնչային համարներով շատ լավ բացատրել է Աստծո 10 պատվիրանները և բոլոր պատվիրանների խախտման հետևանքները, խնդրում եմ մի ալարիր, կարդա, Աստծուց վախեցի ու մի մեղանչի:
    Աստված Քեզ օրհնի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (31.10.2009)

  13. #87
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ,,լավ չի լինում,, ասելով ի՞նչ եք հասկանում
    Պարզ՝ դժոխքում քեզ խորովում են։
    Խղճի, պետական պատժի, հասարակության արհամարանքի մասին խոսք չի գնում, քրիստոնեության մեջ դրանք երկրորդական եմ՝ բխում են դժոխքում քո խորովվելու ապագա փաստից։ Եթե դու հասցնես մեղանչել և աստված քեզ ների քահանքյի միջոցով՝ մնացածը քեզ պետք է ներեն և ընդունեն նույնպես։

  14. #88
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ էլ մի հարց էս ամեն ինչը չանելու դեպքում ինչա՞ լինում կամ լինելու /իհարկե բացառություն են 6 և 8 կետերը, հարցս դրանց չի վերաբերում/
    Մենք բոլորս էլ խախտում ենք պատվիրանները դու ասա խախտելուց հետո զղջաս, մյուս անգամ աշխատես չկրկնել ու հավատաս...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (31.10.2009)

  16. #89
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Մեջբերում Jatagov-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայի մեջ «Մհեր 78»-ը աստվածաշնչային համարներով շատ լավ բացատրել է Աստծո 10 պատվիրանները և բոլոր պատվիրանների խախտման հետևանքները, խնդրում եմ մի ալարիր, կարդա, Աստծուց վախեցի ու մի մեղանչի:
    Աստված Քեզ օրհնի:
    «Աստծուց վախեցի» ,պարզ է Դուք նույնպես վախենում եք,բայց մարդ կա սիրում է,բայց չի վախենում,մարդ էլ կա Աստծուն չի հավատում բայց ավելի մարդ է քան ցանկացած հոգևորական:
    Իսկ էտ պատվիրանները,Եգիպտոսում շատ ավելի հին պատմություն ունի.
    Չեմ սպանի-Մի սպանի
    Չեմ գողանա-Մի գողացի
    և այլն..

  17. #90
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տասը Պատվիրանները

    Եթե անկեղծ, սրանք ավելի շատ պատգամներ են, քան թե հրամաններ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

Էջ 6 12-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նախընտրական տասը «պատվիրաններ»
    Հեղինակ՝ lili-4, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 14.05.2007, 12:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •