Աֆրիկայում բնակվող մի թռչուն սնվում էր նույն Աֆրիկայում աճող թունավոր ծառի պտուղներով, որի պտուղների թույնը սակայն նրա վրա չէր ազդում։ Մի անգամ նա ահնդիպում է իմաստունի, որն ասում է նրան. «Արա մերձավորիդ այն, ինչ կուզես, որ քեզ անեն»։ Էս թռչունը մտերմություն էր անում ընձուղտների մի ընտանիքի հետ և որոշում է նրանց հյուրասիրել իր ամենասիրած ուտեստով՝ թունավոր պտուղներով։ Ընձուղտները բնականաբար սատկում են։
Առակս կցուցանե …
Ուրիշին վերաբերվել այնպես, ինչպես քեզ ես վերաբերվում նախ՝ անհեռատես անմտություն է (չէ որ դու նա չես և չես կարող կանխատեսել, թե ինչ պատասխան կստանաս և արդյոք նա ուզում է, որ իրեն վերաբերվես այդպես, և առհասարակ այս ասույթից բխում է, որ բոլոր մարդկանց պետք է վերաբերվես նույն կերպ, այսինքն՝ ոչ ադեկվատ, իսկ դրանից վտանգավոր բան չկա), հետո էլ՝ բա՞ որ քեզ դեպրեսիվ-մանիակալ հակումներով մարդասպան հանդիպիհամբուրելո՞ւ ես ու տանես տուն։
Էջանիշներ