Artgeo-ի խոսքերից
Ճիշտն ասած՝ ավելի մեծ սպասումներ ունեի քո պատասխանից![]()
1. Առաջին պատվիրանը Եգիպտոսի մասին չէր, այլ՝ բազմաստվածության մասին էր:
2. Կուռք կարող է հանդիսանալ նաև թանկարժեք իրերն ու նման գայթակղություններին գերի լինելը:
3. Իմաստը հենց այն է, ինչ գրված է՝ զուր տեղը Աստծո անունն արտասանելն է /երդվելը, Աստծուն վկա կանչելը և այլն/:
4. Խոսվում է 7րդ օրվա մասին, որը պետք է նվիրել Աստծուն /եկեղեցի, քարոզչություններ, պատվիրանների կենտրոնացում.../:
5. Ծնողների հարգանքը՝ նրանց միշտ հնազանդվելու, լսելու, չվիրավորելու... մեջ է:
6. Սպանելը չի վերաբերվում միայն ֆիզիկականին, կարելի է սպանել մարդու հոգին, զգացմունքները... /անպատվել, արհամարհել, ճնշել հոգին.../:
7. Շնանալ - պղծություն, ագահություն, պոռնկություն, լեզվարձակություն............
8. Գողանալ կարելի է, նաև միտք, գաղափար, խոսք...
9, 10. Խոսքը ոչ միայն հարևանների մասին է, այլ՝ մեզ շրջապատող բոլորի:
Ինքս էլ՝ չեմ կարծում, որ կարողանում եմ պահպանել սրանցից գոնե մի 3ը![]()
Էջանիշներ