Նախանձի ու խանդի: Նախանձամտություն էդքանը հաստատ չի:Փորձում էի հասկանալ՝ ինչ էիր ուզում հասկացնել մեջբերելով այդ հատվածը: Եթե ճիշտ եմ հասկանում հիմնավորում էիր հետևյալ հատվածը. «հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ» (Ա Կոր. Թ 20-22)` որպես նախանձի դրսևորում:
Իրեն հավատացող հրեաների նկատմամբ: Տորան, եթե չգիտեիր, գրվելա հրեաների կողմից հրեաների համար: Մնացած մարդիկ ըստ Տորայի հեղինակների գոիմ են, անհավատ, ու առժանի չեն մինչև 1000րդ սերունդ ողորմության: Մի պարզ պատճառով` Յահվեի ընտրյալ ազգը իրանք չեն:Զուտ մաթեմատիկական տեսակետից, +1000 + (-4) > 0, այսինքն՝ Աստծուն «սիրող ու նրա հրամանը կատարող մարդիկ» կարող են ապահով զգալ իրենց՝ ժառանգների հաշվով: Այս դրույթը, սակայն, անձամբ ես համարում եմ պատկերավոր փոխաբերություն, որի նպատակն է ցույց տալ, որ Աստված խստորեն է մոտենում իր պատվիրանների կատարմանը, սակայն ավելի հակված է օրհնելու և բարիք գործելու մարդկանց նկատմամբ:
Մի կողմ թողնելով էն փաստը, որ սիրելը ու ողորմելը տարբեր բաներ են:
Իսկ ես այդ դրույթը անձամբ համարում եմ ևս մի պատճառ` նման աստվածից հեռու մնալու համար:Այս դրույթը, սակայն, անձամբ ես համարում եմ պատկերավոր փոխաբերություն, որի նպատակն է ցույց տալ, որ Աստված խստորեն է մոտենում իր պատվիրանների կատարմանը, սակայն ավելի հակված է օրհնելու և բարիք գործելու մարդկանց նկատմամբ:
Փոխվելա հասարակարգը, փոխվելա և աստվածը:«Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա բոլոր արդար գործերը չեն յիշուելու, այլ իր կատարած անօրէնութեան համար մեռնելու է։ Իսկ երբ ես ամբարշտին ասեմ՝ հաստատ մեռնելու ես, բայց նա յետ կանգնի իր մեղքերից, իրաւ դատաստան եւ արդար գործ կատարի, պարտապանին յետ տայ գրաւը, վերադարձնի յափշտակածը, ընթանայ կեանքի պատուիրաններով, անիրաւութիւններ չգործի, - հաստատ ապրելու է ու չի մեռնելու։ Նրա գործած բոլոր մեղքերը չեն յիշուելու, որովհետեւ իրաւ դատաստան ու արդար գործ է կատարել, դրա համար էլ ապրելու է»։ (ԼԳ. 13-16) Այստեղ արդեն չի խոսվում հայրերի մեղքերի կամ հնազանդության հաշվին պատժի կամ ներման մասին. ամեն ինչ անհատական է:
Խորթ չի թվացել մի պարզ պատճառով` իրանք արդեն ուրիշ կերպ էին մտածում, էլ էն հին վախտվա քոչվորները չէին: Ավելի զգույշ էին: Պիտի որ իմանաս, Բաբելոնում գերիների կարգավիճակի էին:Ստացվում է, որ երկու մեջբերած հատվածները (Ելից և Եզեկիելի մարգարեություն) հակասում են միմյանց, եթե նայենք զուտ թվաբանության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, պարզ է, թր Եզեկիելը տեղյակ էր, թե ինչ է ասվում Ելիցում և չէր կարող ասել մի բան, որը կհակասեր դրան, այլապես դա հրեաների ականջին խորթ և անհավատալի կթվար: Ուստի, կարծում եմ, հարկ է կարծել, որ հրեաները թվերն ու ժամանակահատվածները այս խոսքերում ընդունում էին որպես փոխաբերություն, ոչ բառացի: Տրամաբանական հակասություն այդ դեպքում, կարծում եմ, չկա:
Իսկ հիմա ինքդ քեզ հարց տուր` Նավուխոդոնոսոր արքան ինչպես կվերաբերվեր նրան, եթե իրա տիրությունների կենտրոնում մեկ էլ հրեաները սկսեին բացահայտ քարոզել, որ Յահվեին չհավատացող մարդիկ մինչև չորրորդ սերունդ պատժվելու են: Հաշվի առնելով էն փաստը, որ ոչ արքան, որ իրա մոտիկները, ոչ իրա հպատակների ճնշող մեծամասնությունը հեթանոս էր ու Յահվեին չէր հավատում:
Հենց այդ պատճառով էլ մեջբերված հատվածը շատ ավելի հղկվածա, քան Ելք-ինը:
Ի դեպ, հրեաների հետ երբ հրեա էր, ձև չէր թափում, ինքը իրոք հրեայա էղել: Ու նաև միակ առաքյալը, որը կենդանի Հիսուսին ոչ տեսել էր, ոչ լսել /տեսիլքները մի կողմ թողած/:Այո, սրա մասին պատմում է Պողոս առաքյալը ևս. «Հրեաների հետ եղայ ինչպէս հրեայ, որպէսզի շահեմ հրեաներին։ Եղայ օրէնքի տակ, ինչպէս օրէնքի տակ եղածները. ոչ թէ նրա համար, որ օրէնքի տակ էի, այլ որպէսզի շահեմ նաեւ նրանց, որ օրէնքի տակ են։ Օրէնքի տակ չեղողների հետ եղայ ինչպէս օրէնքի տակ չեղող մարդ, ոչ թէ նրա համար, որ Աստծու օրէնքին ենթակայ չէի, այլ՝ Քրիստոսի՛ օրէնքի տակ էի, որպէսզի շահեմ օրէնքի տակ չեղողներին։ Եղայ տկարների հետ ինչպէս տկար, որպէսզի շահեմ տկարներին։ Բոլորի հետ ամէն ինչ եղայ, որպէսզի թերեւս փրկեմ ոմանց։» (Ա Կոր. Թ 20-22)
Սենց ասենք` դրույթները չեն փոխվում, դրույթները ժամանակավոր խմբագրվում են` քանի դեռ դա օգնումա քրիստոնյաներին տվյալ մշակույթի ներքո իշխանություն ձեռք բերել:Բայց մատուցման ձևը, տվյալ ժողովրդի մշակութոյին առանձնահատկությունները հաշվի առնելը, ինչքանով կարող եմ դատել, չի փոփոխում քրիստոնեության հիմնական դրույթները:
Օրինակ Հիսուսին սկանդինավյան Բալդրին նույնացնելը, ինչա էրկուսն էլ հարություն են առնում, հակասումա ցանկացած քրիստոնեական դրույթի:
Կախվածա անհատից:Հիմա գանք տասնաբանյային. արդյո՞ք դու համարում ես, որ այն մեր ժամանակներում կորցրել է իր արդիականությունը, նշանակությունը և բացասաբար է ազդում անհատի կամ հասարակության զարգացման վրա:
Եթե անհատը բավականաչափ հասուն լինելով հասկանումա, որ անտեղի մարդ սպանելը լավ բան չի, ու ինքնուրույն տարբերումա չարն ու բարին, իրան պատվիրաններ պետք չեն սեփական էթիկ կանոնները պահելու համար:
Իսկ այ եթե անհատին` մարդ չսպանելու համար անպայման պետքա ապագա գոյություն չունեցող դժոխքում աստվածային պատժի հեռանկար` ապա իհարկե, նման մարդկանց պատվիրաններ պետք են:
Էջանիշներ