User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 53 հատից

Թեմա: Սննդի օրաբաժին

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Սննդի օրաբաժին

    Այսօր մեզնից շատերը սնվում են ոնց պատահի, երբ պատահի ու ինչ քանակությամբ պատահի։ Հասկանալի է, որ ուտելն անչափ հաճելի բան է, և բոլորս էլ սիրում ենք համեղ բաներ ուտել։ Իսկ թե որքանով է մեր ընդունած օրական սնունդը մեր օրգանիզմի համար պիտանի ու բավարար, իրականում շատ քչերը գիտեն։

    Ճիշտ է, ես ինքս առողջ ապրելակերպի ջատագով եմ և միշտ աշխատում եմ առողջ սնվել ու զերծ մնալ վնասակար սննդից, բայց, պետք է խոստովանեմ, որ, թեև ընդհանուր առմամբ պատկերացում ունեմ այս կամ այն սննդամթերքի օգտակարության ու վնասակարության մասին, այնուամենայնիվ, շատ քիչ բան գիտեմ այն մասին, թե որ մթերքն ինչ քանակությամբ է պետք ընդունել առողջ լինելու համար։

    Դրա համար կխնդրեի մեր ակումբի բժիշկներին, որ այս թեմայում հնարավորինս պարզ ներկայացնեն մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութերի օրական չափաբաժինը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Ա՛ն, նոր եմ քննությունս հանձնել, անգիր հիշում եմ Բայց գիտեմ, որ ինչ էլ գրեմ, սկսելու ես հետս վիճել
    Բայց հիմա ժամանակ չունեմ, մենակ կարճ ասեմ.
    սպիտակուց - 90գ (նվազագույնը՝ 55-60գ)
    ճարպեր - 100-120գ
    ածխաջրեր - 350գ, բայց սա ավելի շատ կախված է օրվա ընթացքում ծախսած էներգիայից: Ամեն 1000 կկալ-ին բաժին է ընկնում 124գ ածխաջուր: Ասեմ, որ մտավոր աշխատանք կատարող կանայք ամեն օր ծախսում են մոտ 2400 կկալ, իսկ տղամարդիկ՝ 2700 կկալ, որից մոտ 1700-ը հիմնական փոխանակության էներգիան է, այսինքն՝ այն էներգիան, որը ծախսվում է առանց մեր կամքի, հանգիստ նստած ժամանակ:
    Մնացածը հետո կգրեմ: Բայց լավ է շուտ բացեցիր թեման, գրքերս արդեն ուզում էի հանձնել

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Շնորհակալ եմ, բայց, հուսով եմ, որ հետո ավելի հանգամանորեն կներկայացնես։

    Բյուր, թեման ամենևին էլ հակաճառելու համար չեմ բացել, հավատա։ Իսկապես ուզում եմ իմանալ։ Ճիշտ է, չեմ խոստանում, որ բոլոր գրածներդ հալած յուղի տեղ կընդունեմ , բայց դրանից հաստատ օգտակար բաներ կքաղեմ, դրանում համոզված եմ։

    Մեկ էլ ցանկալի է, որ գրես, թե որ մթերքներն են ամենաշատը պարունակում այս կամ այն անհրաժեշտ սննդանյութերը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. #4
    Լիարժեք անդամ Կարեն ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.02.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    44
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Օրինակ ես բուսակեր եմ արդեն 2 տարի, և դա եմ համարում առողջ ապրելակերպ:
    Մաֆիան անմահ է

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Մեջբերում Կարեն ջան-ի խոսքերից
    Օրինակ ես բուսակեր եմ արդեն 2 տարի, և դա եմ համարում առողջ ապրելակերպ:
    Վայ, դու է՞լ։ Ուրախ եմ, որ ակումբում ևս մի բուսակեր հայտնվեց։ Շատանում ենք։
    Ես էլ եմ բուսակեր (և ոչ միայն ես, ակումբում էլի բուսակերներ կան), բայց դե բուսակեր լինելը դեռ բավական չէ, հարկավոր է նաև իմանալ, թե որ սննդանյութից ինչ քանակությամբ է պետք ստանալ առողջ լինելու համար։ Հուսանք, որ Բյուրակնը մի օր կհիշի այս թեմայի մասին ու մեզ ինչ-որ ուղղություն կտա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Այսօր մեզնից շատերը սնվում են ոնց պատահի, երբ պատահի ու ինչ քանակությամբ պատահի։ Հասկանալի է, որ ուտելն անչափ հաճելի բան է, և բոլորս էլ սիրում ենք համեղ բաներ ուտել։ Իսկ թե որքանով է մեր ընդունած օրական սնունդը մեր օրգանիզմի համար պիտանի ու բավարար, իրականում շատ քչերը գիտեն։

    Ճիշտ է, ես ինքս առողջ ապրելակերպի ջատագով եմ և միշտ աշխատում եմ առողջ սնվել ու զերծ մնալ վնասակար սննդից, բայց, պետք է խոստովանեմ, որ, թեև ընդհանուր առմամբ պատկերացում ունեմ այս կամ այն սննդամթերքի օգտակարության ու վնասակարության մասին, այնուամենայնիվ, շատ քիչ բան գիտեմ այն մասին, թե որ մթերքն ինչ քանակությամբ է պետք ընդունել առողջ լինելու համար։

    Դրա համար կխնդրեի մեր ակումբի բժիշկներին, որ այս թեմայում հնարավորինս պարզ ներկայացնեն մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութերի օրական չափաբաժինը։
    Իսկապես, ճիշտ սնվելու խնդիրը ժամանակակից հասարակության համար խիստ կարևոր է: Եվ ոչ միայն այն առումով, որ բարձր է հիվանդացության մակարադակը, այլև այն, որ ճիշտ սնունդը թերևս այն ամենակարճ ճանապարհներից է, որոնք տանում են դեպի ճիշտ մտածողություն ու ներդաշնակ արտաքին և ներքին կեցություն: Բայց միևնույն ժամանակ, այդ խնդիրը բավականին բարդ է, որքան էլ այն հաճախ թվում է խիստ պարզ: Այս առումով` գրեթե բոլոր ճիշտ սննդի մասին աղբյուրները (օր. Օսավա, Շելտոն, Չոպրա և այլն) ունեն որևէ, հաճախ վառ արտահայտված բացթողում կամ թերություն: Ճիշտ սննդի խնդիրը չի կարող լուծվել ոչ կալորիականության տեսությամբ, ոչ Այուրվեդայով, ոչ էլ տարբեր արևելյան ուսմունքների ժամանակակից մոդիֆիկացիաներով: Ճիշտ սնունդը աշխարհայացք է, իսկ դա նշանակում է, որ փոխելու համար մարդու սնունդը պետք է հաշվի առնել նրան որպես մարդկային և սոցիալական ամբողջականություն, որպես մարդ` իր ժառանգական ողջ շղթայի մեջ և որպես որևէ ազգի ներկայացուցիչ` իր մշակութային ու պատմական շղթայի մեջ: Այսինքն` յուրաքանչյուր մարդու սնունդը փոխելը մի ողջ գիտական աշխատանք է պահանջում, իսկ այդպիսի գիտական աշխատանքից մարդիկ հաճախ խուսափում են ու ընտրում են որևէ հայտնի հեղինակի որևէ մոտեցում ու գնում են այդ ճանապահով` հաճախ հասնելով անհեթեթ գոյության սահմանագծին:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Լավ, սկսեմ արդեն, չնայած դասագրքերս հանձնել եմ: Փաստորեն, չեմ կարողանա համակարգված ներկայացնել ամեն ինչ, բայց ինչ հիշում եմ, կգրեմ, իսկ հետո հարցեր կտաք:
    Նախ, ցանկացած հիվանդության ժամանակ նշանակվում է առանձին դիետա: Հիմա դրան չեմ անդրադառնա: Ես գրում եմ առողջ մարդկանց համար:
    Ցանկալի է ուտել հաճախ, բայց քիչ-քիչ (եթե պետք է, կհիմնավորեմ):
    Օրը չորս անգամ ուտելիս նախաճաշը պետք է կազմի օրաբաժնի 25%-ը, երկրորդ նախաճաշը՝ 15%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 25%-ը: Ընդ որում, օրվա մեջ վերջին անգամ պետք է ուտել քնելուց առնվազն 3 ժամ առաջ:
    Եթե հարցեր կան, գրեք: Ուղղակի չգիտեմ որ ծայրից բռնեմ, ուր գնամ:

  8. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Լիովին համաձայն եմ Philosopher-ի արտահայտած կարծիքին.
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Ճիշտ սննդի խնդիրը չի կարող լուծվել ոչ կալորիականության տեսությամբ, ոչ Այուրվեդայով, ոչ էլ տարբեր արևելյան ուսմունքների ժամանակակից մոդիֆիկացիաներով: Ճիշտ սնունդը աշխարհայացք է, իսկ դա նշանակում է, որ փոխելու համար մարդու սնունդը պետք է հաշվի առնել նրան որպես մարդկային և սոցիալական ամբողջականություն, որպես մարդ` իր ժառանգական ողջ շղթայի մեջ և որպես որևէ ազգի ներկայացուցիչ` իր մշակութային ու պատմական շղթայի մեջ: Այսինքն` յուրաքանչյուր մարդու սնունդը փոխելը մի ողջ գիտական աշխատանք է պահանջում....
    Իսկապես. որքան էլ մենք իմանանք, թե օրական քանի կալորիա է մեզ անհրաժեշտ, ինչքան ածխաջուր կամ ճարպ, իմանանք, թե որ սննդամթերքներում են դրանք պարունակվում կամ ինչի մեջ ինչ վիտամին կա, միևնույն է, անհնար կլինի ամեն ինչ տեղը-տեղին անելն ու ճիշտ սնվելը:
    Ուզում եմ էլի ինչ-որ բաներ ավելացնել, բայց, ախր, Philosopherն այնքան լավ է ամեն ինչ ասել, որ… արդեն ամաչում եմ գրել :
    Մի խոսքով, լրիվ համամիտ եմ նրա կարծիքին:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Իսկապես. որքան էլ մենք իմանանք, թե օրական քանի կալորիա է մեզ անհրաժեշտ, ինչքան ածխաջուր կամ ճարպ, իմանանք, թե որ սննդամթերքներում են դրանք պարունակվում կամ ինչի մեջ ինչ վիտամին կա, միևնույն է, անհնար կլինի ամեն ինչ տեղը-տեղին անելն ու ճիշտ սնվելը:
    Ա՛ն ջան, հավատացնում եմ, որ անհնար ոչինչ չկա: Ես էլ էի այդպես մտածում, մինչև չտեսա 80-ն անց դասախոսիս… նա ամեն ինչ հաշվարկով է ուտում, հաշվարկով շարժվում է, անգամ հաշվարկով ծխում (օրը մեկ գլանակ): Հավատացնում եմ, որ նա յուրաքանչյուրիցս էլ աշխույժ է, երիտասարդ ու առողջ:

  10. #10
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Ա՛ն ջան, հավատացնում եմ, որ անհնար ոչինչ չկա: Ես էլ էի այդպես մտածում, մինչև չտեսա 80-ն անց դասախոսիս…
    Համաձայն եմ, որ մոտավորապես կարելի է հետևել այդ ամբողջ «կարգ ու կանոնին», բայց 100%-ով հաստատ չի ստացվի :
    Համ էլ, եթե անձամբ իմ մասին խոսեմ, ապա ավելի լավ է, կոպիտ ասած, շուտ մեռնել, քան անընդհատ ապրել ինչ-ինչ սահմանափակումներով, որոնք քեզ կարող են զրկել քեզ համար շատ հաճելի բաներից: Ու մասնավորապես սիրած ուտելիքներից :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Համաձայն եմ, որ մոտավորապես կարելի է հետևել այդ ամբողջ «կարգ ու կանոնին», բայց 100%-ով հաստատ չի ստացվի
    Ոչ ոք չի ասում, որ 100%-ով հետևես: Դու 80%-ով հետևիր, մնացածը թող օրգանիզմիդ հնարավորություններին
    Համ էլ, եթե անձամբ իմ մասին խոսեմ, ապա ավելի լավ է, կոպիտ ասած, շուտ մեռնել, քան անընդհատ ապրել ինչ-ինչ սահմանափակումներով, որոնք քեզ կարող են զրկել քեզ համար շատ հաճելի բաներից: Ու մասնավորապես սիրած ուտելիքներից
    Ես էլ էի մի ժամանակ այդպես մտածում, բայց երբ սկսվեցին ստամոքսիս ցավերը, ես ստիպված եղա հետևել սննդակարգիս: Հավատա, ընդամենը առավոտյան մեղր ուտելով ես այդ խնդիրը լուծեցի: Բայց հենց սկսում եմ այլևս չուտել, նորից գլուխ է բարձրացնում:

  12. #12
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Ոչ ոք չի ասում, որ 100%-ով հետևես: Դու 80%-ով հետևիր, մնացածը թող օրգանիզմիդ հնարավորություններին
    Դե, ես այնքան էլ չեմ հետևում, բայց այնպես է ստացվում, որ ինքնըստինքյան հետևվում է : Պարզապես ես շատ քիչ եմ տեղյակ, թե որն է ճիշտ սննդակարգը, անկեղծ ասած առանձնապես չեմ էլ այրվում այն իմանալու ցանկությունից , բայց դեռ բողոքներ չունեմ:
    Մի ժամանակահատված, երբ կծուն մի փոքր չարաշահեցի, ստամոքսս սկսեց բողոքել : Դրանից հասկացա, որ էլ պետք չի նման բան անել, «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:
    Ու էդպես, օրգանիզմիցս ստացած մանր-մունր խրատներով՝ լավ էլ ապրում եմ…
    Ու բոլորովին անհրաժեշտ չեմ համարում ամեն վայրկյան մտածել, թե՝ «հլը սպասի , էս ուտելիքի մեջ էնքան ածխաջուր կա՞, ինչքան ինձ պետք ա … Չէ, մենակ 80%-ն ա լրացնում … Իսկ եթե մնացած 20%ը էն մյուս ուտելիքով լրացնե՞մ … Բայց ախր ոնց էլ անեմ, ինչքան էլ քիչ ուտեմ, մեկ ա 20-ի տեղը մի 30% կմտնի օրգանիզմս … Լավ, ուրեմն ստիպված պիտի գնամ խանութ, որ համապատասխան ուտելիք առնեմ …» ու էլի էս կարգի անիմաստություններ :
    Գիտեմ, որ դու էլ դրա մասին չես խոսում, Բյուր ջան : Դե բայց :
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Ես նկատի ունեմ ընդհանուր կանոններին 80%-ով հետևիր: Իսկ եթե մի բանից մի քիչ քիչ ուտես, մի քիչ շատ, կամ կալորիաներ շատ կամ քիչ ստանաս, ոչինչ, օրգանիզմդ կկարգավորի: Բայց պետք չէ չափը շատ անցնել. երիտասարդ հասակում օրգանիզմը ներում է վատ սնվելդ, բայց հետո, երբ մեծանում ես, անպայման հատուցում ես դրա համար զանազան հիվանդություններով:
    Ոչ ոք չի դնում ու հաշվում, թե որ սննդանյութից ինչքան կերավ: Այլ հարց է իմանալը, թե որ սննդամթերքում որ սննդանյութից ինչքան կա: Այդ դեպքում իմանում ես, որ պետք չէ, ասենք, օրը երկու կտոր հացից ավելի ուտել կամ որ լավ է, երբ երկու օրվա մեջ կես ձու ես ուտում:

  14. #14
    Պատվավոր անդամ Գոռ Ջան - Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    614
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Իսկ սննդի օրաբաժինը ինչ չափաքանակներովա բաժանվում նախաճաշի , ճաշի, ու ընթրիքի միջև՞
    Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան

  15. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սննդի օրաբաժին

    Իսկ սննդի օրաբաժինը ինչ չափաքանակներովա բաժանվում նախաճաշի , ճաշի, ու ընթրիքի միջև՞
    Արդեն գրել եմ, ուշադիր չես եղել
    Օրը չորս անգամ ուտելիս նախաճաշը պետք է կազմի օրաբաժնի 25%-ը, երկրորդ նախաճաշը՝ 15%-ը, ճաշը՝ 35%-ը, ընթրիքը՝ 25%-ը:
    Իսկ եթե նկատի ունես հենց օրը երեք անգամ ուտելը, ապա բնականաբար երկրորդ նախաճաշին բաժին ընկած մասը պետք է բաշխվի առաջին նախաճաշի ու ճաշի միջև

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սննդի կետեր
    Հեղինակ՝ Աթեիստ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 295
    Վերջինը: 10.03.2022, 21:12
  2. Հեղուկների գործածությունը սննդի հետ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 07.06.2012, 00:00
  3. Սննդի համատեղելիությունը
    Հեղինակ՝ Surveyr, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 28.09.2009, 08:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •