Ոչ ոք չի ասում, որ 100%-ով հետևես: Դու 80%-ով հետևիր, մնացածը թող օրգանիզմիդ հնարավորություններին
Դե, ես այնքան էլ չեմ հետևում, բայց այնպես է ստացվում, որ ինքնըստինքյան հետևվում է : Պարզապես ես շատ քիչ եմ տեղյակ, թե որն է ճիշտ սննդակարգը, անկեղծ ասած առանձնապես չեմ էլ այրվում այն իմանալու ցանկությունից , բայց դեռ բողոքներ չունեմ:
Մի ժամանակահատված, երբ կծուն մի փոքր չարաշահեցի, ստամոքսս սկսեց բողոքել : Դրանից հասկացա, որ էլ պետք չի նման բան անել, «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»:
Ու էդպես, օրգանիզմիցս ստացած մանր-մունր խրատներով՝ լավ էլ ապրում եմ…
Ու բոլորովին անհրաժեշտ չեմ համարում ամեն վայրկյան մտածել, թե՝ «հլը սպասի , էս ուտելիքի մեջ էնքան ածխաջուր կա՞, ինչքան ինձ պետք ա … Չէ, մենակ 80%-ն ա լրացնում … Իսկ եթե մնացած 20%ը էն մյուս ուտելիքով լրացնե՞մ … Բայց ախր ոնց էլ անեմ, ինչքան էլ քիչ ուտեմ, մեկ ա 20-ի տեղը մի 30% կմտնի օրգանիզմս … Լավ, ուրեմն ստիպված պիտի գնամ խանութ, որ համապատասխան ուտելիք առնեմ …» ու էլի էս կարգի անիմաստություններ :
Գիտեմ, որ դու էլ դրա մասին չես խոսում, Բյուր ջան : Դե բայց :