Բյուր կարծեմ դասընթացների ժամանակ սովորացնում են միայն "ռացիոնալ սնունդ" , բայց ոչ отдельное питание (առանձնացված սնուցում, հա? )
Ու դա շատ կարևոր է այն առումով, որ նախ`ճիշտ ես սնվում և դրանով նպաստում օրգանիզմին ավելի ակտիվ ու առողջ գործունեությանը:
Իսկ ինչ է իրենից ներկայացնում Ա.Ս.-ը
Բոլորս գիտենք երեևի, որ կան ածխաջրեր, սպիտակուցներ և այլն, որոնք ծառայում են օրգանիզմին որպես էներգետիկ և կառուցողական աղբյուրներ:, իսկ դրանց մարսման համար արտադրվում են տարբեր ֆերմենտներ և նյութեր, որոնց վրա ծախսվում է էներգիա և շատ հաճախ իրաի հակասող, չեզոքացնող նյութեր.... դրանից էլ կարող են առաջանալ մարսողական տարբեր խանգարումներ:
Ուրեմն այսպես. ճիշտ սնվելու և օրգանիզմի վրա ծանրաբեռնվածություն չստեղծելու համար (մարսողական համակարգի վրա) հարկավոր է ուտել առանձին-առանձին
ասածս ավելի պատկերավոր դարձնելու համար հասարակ օրինակ բերեմ.
1. կարտոֆիլը մսի հետ անհամատեղելի չեն, քանի որ 1-ը համարվում է ածխաջրատ(չնայած պարունակում է նաև սպիտակուցային կոմպոնենտ), 2-ը սպիտակուց և դրանց մարսման համար արտադրվում է տարբեր բնույթի ֆերմենտներ
2. կարագը մեղրի հետ, ինչը շատ ընդունված է
էլ չեմ ասում , որ մրգերը լրիվ առանձին պատմություն է և պետք է ուտել արանձին

Հ.Գ.
շատ չծավալվեցի, քանի որ հիմնական միտքս արդեն արտահայտեցի, մնացածը տողնում եմ Բյուրի վրա չէ որ նա նոր է հանձնել քննությունը
բայց եթե հարցեր առաջանան, խնդրեմ