Այսօր մեզնից շատերը սնվում են ոնց պատահի, երբ պատահի ու ինչ քանակությամբ պատահի։ Հասկանալի է, որ ուտելն անչափ հաճելի բան է, և բոլորս էլ սիրում ենք համեղ բաներ ուտել։ Իսկ թե որքանով է մեր ընդունած օրական սնունդը մեր օրգանիզմի համար պիտանի ու բավարար, իրականում շատ քչերը գիտեն։

Ճիշտ է, ես ինքս առողջ ապրելակերպի ջատագով եմ և միշտ աշխատում եմ առողջ սնվել ու զերծ մնալ վնասակար սննդից, բայց, պետք է խոստովանեմ, որ, թեև ընդհանուր առմամբ պատկերացում ունեմ այս կամ այն սննդամթերքի օգտակարության ու վնասակարության մասին, այնուամենայնիվ, շատ քիչ բան գիտեմ այն մասին, թե որ մթերքն ինչ քանակությամբ է պետք ընդունել առողջ լինելու համար։

Դրա համար կխնդրեի մեր ակումբի բժիշկներին, որ այս թեմայում հնարավորինս պարզ ներկայացնեն մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութերի օրական չափաբաժինը։