User Tag List

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

  1. #166
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Նախ, շնորհակալ եմ, ճիշտն ասած շատ բան չգիտեի գրելուց առաջ, բայց դե իմացա...

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծառը պետք է ճանաչել պտուղներով, ոչ թե անունով:
    Իսկ Բրունոյի խարույկի հոտը դեռ չափից ուժեղա: Ինչպես նաև այրված գրքերի հոտը:
    Դուք խոսում եք տանտրիզմից, բուդդիզմից, սատանիզմից և այլնից որպես փիլիսոփայություն, իսկ ինչի չի կարելի քրիստոնեությունն էլ նույն տեսանկյունից դիտարկել: Մարդկանց, գրքերը այրելու որոշումները իրենք մարդիկ են կայացնում, իսկ նրանք բոլորը սխալվել կարող են: Դա հո չի նշանակում, որ փիլիսոփայությունը նույն բանն է թելադրում: Ինչքան են եղել փիլիսոփաներ, ովքեր համարում էին իրենց որևէ դպրոցի հետևորդ, բայց այդպիսով, ըստ էության նոր մոտեցում են ցուցաբերել, ինչը արդեն հետագա սերունդներն են միայն գիտակցել:
    Աստվածաշնչի խոսքերը բոլորը ուղղակի հասկանալ անհնար է, դրանք մեկնաբանման ենթակա են: Ու էնտեղ նշված է, թե ինչ-որ հարցի շուրջ կասկածելու դեպքում, հակասական խոսքերից որոնք համարել ճիշտ. ամենակրևորը երկու սկզբունքներն են` սիրել Աստծուն, սիրել միմյանց: Դրանց վրա հիմնվելով, հասկանում ես, թե որոնք են իրական արժեքները ու, հետևաբար, ոնց ավելի ճիշտ կլինի վարվել:



    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու հաճախ ես պայքարում նրա հետ, ում սիրում ես?
    Իհարկե, մի չքնաղ օր մարմինս ինչ ինչ պատճառներով էլ չի շարժվի ու կսկսի փտել: Արդյոք դա կնշանակի, որ մահն ինձ հաղթելա?
    Պատահում է, նայած ինչ հարց է, իրավիճակ…
    Եթե սա խոնարհության մասին ես ասում. ըստ իս, խոնարհ լինել նշանակում է ընդունել աշխարհը էնպիսին, ինչպիսին այն կա, ընդունել, որ դու միակը չես, ում կամքով կարող է ու պիտի շարժվի աշխարհը: Եթե ընդունում ես, շատ ավելի իրատեսական է մոտեցումը, հասկանում ես, որ կան ինչ-որ ընդհանուր, գեր-, վեր-օրենքներ, ու, բացի այդ ամենը մարդ կարող է իր որոշումները կայացնել, ամեն մի քայլը իր ընտրություն է: …Ընդունում ես նաև մահը, դա չի նշանակում, որ դու որպես մարդ շատ փոքր ես ու անիմաստ, ուղղակի` էնպիսին ես, ինչպիսին որ կաս, կարող ես անել էնքան, ինչքան կարող ես: /Մարդկանց մեջ էլ տարբերություն կա չէ:/ Ճիշտն ասած, ես էս դեպքում էլ չէի ասի “հաղթել է” մահը կամ մի ուրիշ բան:
    the left side stands for “chaos, darkness and freedom” and the right side stands for “order, light and restriction”
    Անձամբ ինձ, երկրորդը ավելի է դուր գալիս, բայց…
    Left Hand Path Tantra views everything as manifestations of the divine, and thus even that which is traditionally viewed as impure and demonic is holy
    Ինչի ընկնել ծայրահեղությունների մեջ ու անվանել ամեն ինչ “սուրբ” կամ ինչ-որ մասը “սուրբ”, ինչ-որ մասը “դիվային”: Դա գալիս էր նրանից, որ մարդկանց , մանավանդ մաքսիմալիստ լինելու շրջանում, անհրաժեշտ են լինում ավելի հստակ բաժանումներ, որ հասկանան ինչն է “լավ”, ինչը “վատ”, ինչն էլ տալիս է կրոնը: Բայց իրականում հենց մարդու համար ամեն ինչը “մարդկային” ա, /ոչ “սուրբ” կամ”դիվային”/, պարզապես մի բանը տանում է զարգացման, մյուսը` խառնվելուն, ու քիչ թե շատ աննպատակ էներգիա ծախսելուն, դրանով էլ կարող է կամ դրական կամ բացասական անվանվել: /պետք է հաշվի առնել, որ ամբողջ զարգացումը արևմտյան հասարակության համար կապված է ռացիոնալի հետ, հետևաբար դրական պետք է համարվի լուսավորը, հստակը ևն/:
    In the west the Left Hand Path is usually used for the occultists whose goal is self-deification with a maintained individuality, whereas the Right Hand Path is used for the occultists striving for a union with the divine with a resulting resolution of the magician’s individuality.
    Եվրոպացու համար միշտ էլ, առավել ևս հիմա, դժվար բան է եղել միասնականության զգացումը: Բայց նույնիսկ էդ դեպքում, օրինակ ասկետները, առանձնացել են, բայց իրենց կրոնի մեջ անհատական զարգացման ճանապարհը գտել:




    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձախ ձեռքի ուղու դեպքում մարդը փորձում է ստեղծել սեփական «բացարձակը»:
    Չգիտեմ, ինչքանո՞վ կարող է տարբերվել “բացարձակը”, եթե այն իսկապես այդպիսին է, կախված ամեն մի մարդուց

  2. #167
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Քանի որ վերջին գրառումներս եմ անում, փորձեմ կրճատության հետ նաև առավելագույնս ինֆորմատիվ լինել: Եթե դու հարթության վրա կետ դնես, այն կարող է դառնալ կոորդինատների սկզբնակետ: Եթե ես մեկ այլ կետ դնեմ, այն նույնպես կարող է: Ու չնայած երկուսն էլ կետ են, դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն լրիվ տարբեր կետեր:
    Կամայական կետ կարող է դառնալ կոորդինատների սկզբնակետ. բայց գրեթե ամեն կետ դնող փորձում է մյուսներին համոզել, որ հենց իր դրած կետն է իսկական ու միակ ճշմարիտ կոորդինատների կենտրոնը: Ահա թե ինչու են նրանք բոլորը ծիծաղելի իմ համար: Ահա թե ինչպես է ստացվում, որ բոլորն էլ ճիշտ են, բոլորն էլ սխալ:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 10.03.2010, 01:16:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  3. #168
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Դուք խոսում եք տանտրիզմից, բուդդիզմից, սատանիզմից և այլնից որպես փիլիսոփայություն, իսկ ինչի չի կարելի քրիստոնեությունն էլ նույն տեսանկյունից դիտարկել: Մարդկանց, գրքերը այրելու որոշումները իրենք մարդիկ են կայացնում, իսկ նրանք բոլորը սխալվել կարող են: Դա հո չի նշանակում, որ փիլիսոփայությունը նույն բանն է թելադրում: Ինչքան են եղել փիլիսոփաներ, ովքեր համարում էին իրենց որևէ դպրոցի հետևորդ, բայց այդպիսով, ըստ էության նոր մոտեցում են ցուցաբերել, ինչը արդեն հետագա սերունդներն են միայն գիտակցել:
    Ինձ թվումա որոշակի տարբերություն կա կրոնական և փիլիսոփայական աշխարհի ընկալման մեջ:
    Օրինակ նույն բուդդիզմը կարա լինի թե կրոնական, թե փիլիսոփայական, թե պրակտիկ, թե թունդ գաղտնի, մոգական ու տանտրիկ: Նույնը ասենք դաոսիզմը: Նույնը իհարկե կարա լինի և քրիստոնեությունը - Բալտասար Գրասիանը, որին ահագին սիրում եմ, վառ օրինակ, կամ ասենք Յակով Բոեմեն /վստահ չեմ որ ազգանունը հայերեն սենցա գրվում, բայց դե/ կամ էլ Իգնացիուս Լոյոլան: Ուղղակի զարմանալին էնա, որ բուդդիստները երբեք այլ կերպ մտածող մարդկանց չեն կոտորել ու գրքեր չեն վառել /կամ եթե և արել են, շատ չնչին ու աննշան մասշտաբներով/, իսկ քրիստոնյաները կոտորել են ու վառել են:

    Աստվածաշնչի խոսքերը բոլորը ուղղակի հասկանալ անհնար է, դրանք մեկնաբանման ենթակա են: Ու էնտեղ նշված է, թե ինչ-որ հարցի շուրջ կասկածելու դեպքում, հակասական խոսքերից որոնք համարել ճիշտ. ամենակրևորը երկու սկզբունքներն են` սիրել Աստծուն, սիրել միմյանց: Դրանց վրա հիմնվելով, հասկանում ես, թե որոնք են իրական արժեքները ու, հետևաբար, ոնց ավելի ճիշտ կլինի վարվել:
    Քրիստոնեության ներքո եկեղեցին հանդիսանում է միակ միջնորդը մարդու և Աստծո միջև: Աստվածաշունչը մեկնաբանելուց մարդը պետքա հիմնվի եկեղեցական մեկնաբանման վրա - հակառակ դեպքում իրա մեկնաբանությունը կդիտվի որպես աղանդային և հերետիկոսական: Եկեղեցուց դուրս քրիստոնեություն չկա և լինել չի կարող: Վախտին Եվրոպայում էդ թեմայով ահագին ջարդեր ու արյունաթափությունա էղել - գուսիտներից բռնած հուգենոտներով վերջացրած:

    Պատահում է, նայած ինչ հարց է, իրավիճակ…
    Երբ սիրում ես - չես պայքարում: Իսկ եթե պայքարում ես - ապա միայն խաղի տեսքով:

    Եթե սա խոնարհության մասին ես ասում. ըստ իս, խոնարհ լինել նշանակում է ընդունել աշխարհը էնպիսին, ինչպիսին այն կա, ընդունել, որ դու միակը չես, ում կամքով կարող է ու պիտի շարժվի աշխարհը: Եթե ընդունում ես, շատ ավելի իրատեսական է մոտեցումը, հասկանում ես, որ կան ինչ-որ ընդհանուր, գեր-, վեր-օրենքներ, ու, բացի այդ ամենը մարդ կարող է իր որոշումները կայացնել, ամեն մի քայլը իր ընտրություն է: …Ընդունում ես նաև մահը, դա չի նշանակում, որ դու որպես մարդ շատ փոքր ես ու անիմաստ, ուղղակի` էնպիսին ես, ինչպիսին որ կաս, կարող ես անել էնքան, ինչքան կարող ես: /Մարդկանց մեջ էլ տարբերություն կա չէ:/ Ճիշտն ասած, ես էս դեպքում էլ չէի ասի “հաղթել է” մահը կամ մի ուրիշ բան:
    Մարդկային էակը շատ փոքրա ու անիմաստ - ու եթե ոչ մի բան չանի, տենց էլ կմնա:
    Երբ մարդ գոհա նրանով, ինչ ինքը կա ու կարա անի - կորում են նույնիսկ այն սահմանափակ փոխվելու հնարավորությունները, որոնք կան:
    Ինչպես կասեր Գուրջիևը - մարդիկ չեն արթնանում, որովհետև չեն ուզում արթնանան:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 10.03.2010, 01:21:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  4. #169
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ սիրում ես - չես պայքարում: Իսկ եթե պայքարում ես - ապա միայն խաղի տեսքով:
    Գուցե "չես պայքարում", բայց լինում է, որ փորձում ես ցույց տալ քո ասածի ճշմարտությունը - ինձ թվում է, դա ոչ մի "անձնական վիրավորանք" ու մարդու նվաստացում չի, որ հակասի սիրելուն

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկային էակը շատ փոքրա ու անիմաստ - ու եթե ոչ մի բան չանի, տենց էլ կմնա:
    Երբ մարդ գոհա նրանով, ինչ ինքը կա ու կարա անի - կորում են նույնիսկ այն սահմանափակ փոխվելու հնարավորությունները, որոնք կան:
    Ինչպես կասեր Գուրջիևը - մարդիկ չեն արթնանում, որովհետև չեն ուզում արթնանան:
    Իսկ ո՞վ ասեց, որ "ինչ ինքը կա ու կարա անի" հավասար է նրան, ինչ ինքը անում է հիմա": Ուղղակի կարող է զարգանալ իքն իրան որոշակի սահմաններից ոչ ավել:
    Դեռ ոչ ոք չի չափել այդ սահմանները

  5. #170
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Եթե դու հարթության վրա կետ դնես, այն կարող է դառնալ կոորդինատների սկզբնակետ: Եթե ես մեկ այլ կետ դնեմ, այն նույնպես կարող է: Ու չնայած երկուսն էլ կետ են, դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն լրիվ տարբեր կետեր:
    Լիովին համաձայն եմ:


    Իմ դրած կետերից /ոչ այս թեմայում/ մեկի համաձայն այն ամենը սերտ կապված է անհատական զարգացման էտապների հետ: Չեմ ուզում խորանալ, ամեն դեպքում, դա կարելի է ապացուցել հոգեբանական տեսություններից մեկի համաձայն:
    Վերջին խմբագրող՝ Whyspher Whisper: 10.03.2010, 01:41:

  6. #171
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվումա որոշակի տարբերություն կա կրոնական և փիլիսոփայական աշխարհի ընկալման մեջ:
    Օրինակ նույն բուդդիզմը կարա լինի թե կրոնական, թե փիլիսոփայական, թե պրակտիկ, թե թունդ գաղտնի, մոգական ու տանտրիկ: Նույնը ասենք դաոսիզմը: Նույնը իհարկե կարա լինի և քրիստոնեությունը - Բալտասար Գրասիանը, որին ահագին սիրում եմ, վառ օրինակ, կամ ասենք Յակով Բոեմեն /վստահ չեմ որ ազգանունը հայերեն սենցա գրվում, բայց դե/ կամ էլ Իգնացիուս Լոյոլան: Ուղղակի զարմանալին էնա, որ բուդդիստները երբեք այլ կերպ մտածող մարդկանց չեն կոտորել ու գրքեր չեն վառել /կամ եթե և արել են, շատ չնչին ու աննշան մասշտաբներով/, իսկ քրիստոնյաները կոտորել են ու վառել են:
    Այո Գրիգորը մշակույթա վառել, հետո՞:Աշխարհում քանի միլիարդ Բուդդիստ կա, կարող ես ասել քանի տոկոսնա կեղտոտ անասուն, հավատացնում են շաաաաաաաաաաաատ են, հետո՞:






    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկային էակը շատ փոքրա ու անիմաստ
    Մի տեսակ համաձայն չեմ, բայց որ այդպես ես կարծում, ուրեմն ըստ քո տեսության հանգում ենք այն մտքին, որ մարդը շատ փոքր է, որ չխոնհարվի
    Վերջին խմբագրող՝ Gayl: 10.03.2010, 01:44:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Whyspher Whisper (10.03.2010)

  8. #172
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Հմմ... փաստորեն, խոնարհվելու հետ կապված պաթոլոգիկ դեպքեր էլ են լինում: Լյով, մուլտի սցենարի լավ տարբերակ ա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #173
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հմմ... փաստորեն, խոնարհվելու հետ կապված պաթոլոգիկ դեպքեր էլ են լինում: Լյով, մուլտի սցենարի լավ տարբերակ ա:
    Որ սցենարդ հաջողություն ունենա մաղարիչ ունեմ, վերջ ի վերջո իմ մտահղացումն էր:

  10. #174
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ինչու են մարդիկ հավատում աստծու գոյությանը

    Գուցե "չես պայքարում", բայց լինում է, որ փորձում ես ցույց տալ քո ասածի ճշմարտությունը - ինձ թվում է, դա ոչ մի "անձնական վիրավորանք" ու մարդու նվաստացում չի, որ հակասի սիրելուն
    Պայքարելու ու սիրո օրինակը մահվան վրով էր - ես ոչ մի տեղ չեն գրում, որ սիրում եմ անխտիր բոլոր մարդկանց: Ընդհակառակը - աշխատում եմ հաղթահարել այն, ինչին վամամարգայում ասում են "դայա" - այսինքն էմոցիոնալ խղճմտանքը մարդկանց տառապանքների ու դժբախտությունների նկատմամբ` սկսած իհարկե սեփական անձից: Իհարկե, ոչ միշտա ստացվում:

    Իսկ ո՞վ ասեց, որ "ինչ ինքը կա ու կարա անի" հավասար է նրան, ինչ ինքը անում է հիմա":
    Իհարկե հավասար չի: Բայց դա չի նշանակում, որ ինքը երբևէ կանի, ինչ կարա անի:

    Ուղղակի կարող է զարգանալ իքն իրան որոշակի սահմաններից ոչ ավել:
    Ուղին սահման չունի - ինքը սկսվումա անսահմանությունից ու տանումա անսահմանություն:

    Դեռ ոչ ոք չի չափել այդ սահմանները
    Որովհետև շատ դժվարա չափել մութ սենյակում գտնվող սև կատվին - նամանավանդ եթե ոչ մի կատու էլ սենյակում չկա:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  11. #175
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

    Այո Գրիգորը մշակույթա վառել, հետո՞:Աշխարհում քանի միլիարդ Բուդդիստ կա, կարող ես ասել քանի տոկոսնա կեղտոտ անասուն, հավատացնում են շաաաաաաաաաաաատ են, հետո՞:
    Դու անձամբ քանի բուդդիստ ես ճանաչում?

    Մի տեսակ համաձայն չեմ, բայց որ այդպես ես կարծում, ուրեմն ըստ քո տեսության հանգում ենք այն մտքին, որ մարդը շատ փոքր է, որ չխոնհարվի
    Ճանապարհը դեպի ուժեղ ու խելոք դառնալը սկսվումա նրանից, որ ազնվորեն խոստովանում ես, ինչքան թույլ ես ու ոչ էդքան խելոք:
    Դեռևս մի էրկու տարի առաջ ես վախենում էի մահվան գալուց: Հիմա այլևս չէ:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  12. #176
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու անձամբ քանի բուդդիստ ես ճանաչում?
    Որ ասեմ 100000 հոգու պտի ասես անունները ասա՞, ես մարդուն եմ ճանաչում:
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճանապարհը դեպի ուժեղ ու խելոք դառնալը սկսվումա նրանից, որ ազնվորեն խոստովանում ես, ինչքան թույլ ես ու ոչ էդքան խելոք:
    Դեռևս մի էրկու տարի առաջ ես վախենում էի մահվան գալուց: Հիմա այլևս չէ:
    Էս մասը մի քիչ երկար կգրեմ:
    Հայկական մի հատ ֆիլմ կա անունը չեմ էլ հիշում, ուրեմն մի մարդ ուզում է ֆիլմ նկարի մահվան դատապարտված բանտարկյալի մասին, դե կարճ ասած քիթը այնպիսի տեղեր ա խոթում, որ սրան հավքում բերում են բաժին, դե գնդապետը(կամ էլ գեներալ չեմ էլ հիշում) ինչ գործ ունես այնտեղ որտեղ քեզ չի կարելի, սա էլ բացատրումա հետո էլ ասում ա, որ իրա հերոսը այնպիսի մեկնա ով առհամարական ժպիտը դեմքին ա ընդունում իր մահը, դե սրան ասում ա դե որ այդպես ա արի քեզ ուրիշի անուն ազգանունով ձևակերպեմ գնա մի քանի օր նստի տես, որ հասկանաս բանտարկյալի հոգեբանությունը, դե անցնում ա մի քանի օր ու էս մարդուն լուրա հասնում, որ գնդապետը մահացել ա ու հասկանում, որ խրվելա ցեխի մեջ քանի որ ուրիշի անուն ազգանունով ա նստած ու պետք է էտ մարդուն գնդակահարեն և այսպես սրան տանում են գնդակահարելու և կրակոց ու... իհարկե ամեն ինչ սարքած էր և ռեժիսորին գնդապետը ապացուցեց, որ առհամարական ժպիտով մահվանը չեն դիմավորում, եթե կորցնելու բան ունես
    Ապեր խոսալով չի, հիմա կարողա քեզ էնքան ես տրամադրել, որ այդպես ես ասում, բայց եթե ունես ընտանիք ընկերներ, կիսատ գործեր այսինքն կորցնելու բան ուրեմն ինձ թվում է որ դա միայն խոսքեր են:

  13. #177
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուղղակի կարող է զարգանալ իքն իրան որոշակի սահմաններից ոչ ավել:
    Ուղին սահման չունի - ինքը սկսվումա անսահմանությունից ու տանումա անսահմանություն:
    1. Ինքս ինձ ճշգրտեմ` պիտի լիներ "զարգացնել ինքն իրեն": 2. Նկատի ունես էն դեպքը, երբ ուղին սկսվում է որպես մարդ ծնվելուց առաջ?, էդ ժամանակ գուցե: Ես խոսում էի հենց մարդու մասին, որպես մարմնով /ու հոգով/ էս Երկրի վրա ապրող: Հետո ու առաջ, կարծում եմ, բոլորովին անհայտ բաներ են

  14. #178
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

    Որ ասեմ 100000 հոգու պտի ասես անունները ասա՞, ես մարդուն եմ ճանաչում:
    Էրևումա:

    Հայկական մի հատ ֆիլմ կա անունը չեմ էլ հիշում, ուրեմն մի մարդ ուզում է ֆիլմ նկարի մահվան դատապարտված բանտարկյալի մասին, դե կարճ ասած քիթը այնպիսի տեղեր ա խոթում, որ սրան հավքում բերում են բաժին, դե գնդապետը(կամ էլ գեներալ չեմ էլ հիշում) ինչ գործ ունես այնտեղ որտեղ քեզ չի կարելի, սա էլ բացատրումա հետո էլ ասում ա, որ իրա հերոսը այնպիսի մեկնա ով առհամարական ժպիտը դեմքին ա ընդունում իր մահը, դե սրան ասում ա դե որ այդպես ա արի քեզ ուրիշի անուն ազգանունով ձևակերպեմ գնա մի քանի օր նստի տես, որ հասկանաս բանտարկյալի հոգեբանությունը, դե անցնում ա մի քանի օր ու էս մարդուն լուրա հասնում, որ գնդապետը մահացել ա ու հասկանում, որ խրվելա ցեխի մեջ քանի որ ուրիշի անուն ազգանունով ա նստած ու պետք է էտ մարդուն գնդակահարեն և այսպես սրան տանում են գնդակահարելու և կրակոց ու... իհարկե ամեն ինչ սարքած էր և ռեժիսորին գնդապետը ապացուցեց, որ առհամարական ժպիտով մահվանը չեն դիմավորում, եթե կորցնելու բան ունես
    Էդ կոչվումա սեփական խելքի ձեռքը ընկնել կրակը:
    Ասենք ես մահվանից չեմ վախենում, բայց էդ չի նշանակում, որ ամեն օր ռուսական ռուլետկա եմ խաղում կամ էլ փողոցը աչքերը փակ եմ անցնում: Ընդհակառակը, մահվանից չվախենալը ստիպումա ավելի սիրել կյանքը, ու ինչքան հնարավորա քիչ ժամանակ ծախսել աննպատակ ու անիմաստ գործերի վրա:

    Ապեր խոսալով չի, հիմա կարողա քեզ էնքան ես տրամադրել, որ այդպես ես ասում, բայց եթե ունես ընտանիք ընկերներ, կիսատ գործեր այսինքն կորցնելու բան ուրեմն ինձ թվում է որ դա միայն խոսքեր են:
    Քեզ կարա թվա ոնց դու կամենում ես:
    Բանն տրամադրելու մեջ չի: Բանն ուղղակի չվախենալու մեջա: Ուղղակի մի օր հասկանում ես, որ վախենալու բան չկա: Էդ խորքիցա գալիս: Մահը աշխարհի ամենաուրախ երևույթը չի, բայց դա դեռ վախենալու, ու նամանավանդ խոնարհվելու պատճառ ճի:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  15. #179
    Մշտական անդամ Whyspher Whisper-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    247
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը

    Ուղղակի կարող է զարգանալ իքն իրան որոշակի սահմաններից ոչ ավել:
    Ուղին սահման չունի - ինքը սկսվումա անսահմանությունից ու տանումա անսահմանություն:
    1. Ինքս ինձ ճշգրտեմ` պիտի լիներ "զարգացնել ինքն իրեն": 2. Նկատի ունես էն դեպքը, երբ ուղին սկսվում է որպես մարդ ծնվելուց առաջ?, էդ ժամանակ գուցե: Ես խոսում էի հենց մարդու մասին, որպես մարմնով /ու հոգով/ էս Երկրի վրա ապրող: Հետո ու առաջ, կարծում եմ, բոլորովին անհայտ բաներ են

  16. #180
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ինչու՞ են մարդիկ հավատում աստծո գոյությանը

    1. Ինքս ինձ ճշգրտեմ` պիտի լիներ "զարգացնել ինքն իրեն":
    OK.

    2. Նկատի ունես էն դեպքը, երբ ուղին սկսվում է որպես մարդ ծնվելուց առաջ?, էդ ժամանակ գուցե: Ես խոսում էի հենց մարդու մասին, որպես մարմնով /ու հոգով/ էս Երկրի վրա ապրող:
    Չէ: Ես դա նկատի չունեմ:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

Էջ 12 16-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 84
    Վերջինը: 14.08.2013, 00:59
  2. Գրառումներ: 68
    Վերջինը: 07.07.2011, 14:00
  3. Հավատու՞մ եք Աստծո գոյությանը
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 1127
    Վերջինը: 23.05.2010, 19:39
  4. Ինչու են մարդիկ խելագարվում
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 18.11.2008, 00:10
  5. Ինչու են Մարդիկ ամաչում կամ վախենում "սեքս" բառից՞
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 30.04.2008, 21:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •