Անիմաստ խոսակցություն է, շատ կներեք: Տեղ-տեղ՝ կույր, տեղ-տեղ՝ խուլ, տեղ-տեղ էլ՝ դեմագոգ քննարկում է գնում: Քրիստոնեությունը ինձ համար հետևյալն է (արդեն ասել եմ). 1. Սիրեք իրար, 2. Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Վե՛րջ. մնացած տապան-մապան, մորենի-մուրենիները օդ են, լայն մասսաների համար նախատեսված փայլուն թուղթ: Սատանայի (սատանիզմի) էությունը Rhayader-ը ներկայացրեց այնպես, ինչպես ինքն էր ցանկանում. շատ լավ: Նույն տեսակի խոսակցություններ են՝ երկուստեք:
Ես դիմացինիս սիրելու ու նրա հետ լավ վարվելու համար Աստծու կարիքը չունեմ: Ես ինքնակատարելագործմամբ զբաղվելու ու ինձ ազատ զգալու համար Սատանայի կարիքը չունեմ: Ոչ մի առաջնորդի, ուսմունքի, դավանանքի անհրաժեշտությունը չեմ տեսնում ինձ համար. ի՞նչ տարբերություն՝ Սուրբ Գիրքն է ինձ ասում՝ սիրիր դիմացինիդ, թե ես ինքս եմ ինձ դա ասում. միտքը, էությունը մնում է նույնը: Ես ինձ երբեք չեմ դնի որոշակի սահմանների մեջ, եթե անգամ այդ սահմանն ընդամենը «Սատանա» կամ «Աստված» բառն է, միայն բառն ու ուրիշ ոչինչ: Բոլոր մարդիկ պիտի ազատ լինեն, քանի դեռ այդ ազատությունը չի սկսել խանգարել դիմացինի ազատությանը. ըստ այդմ՝ ես հարգում եմ թե՛ առաջին և թե՛ երկրորդ տեսակետը ներկայացնողներին, բայց չեմ ընդունում դրանցից ոչ մեկն էլ: Երկուսն էլ մի լուրջ թերություն ունեն. մարդու և իր գիտակցության միջև ինչ-որ երրորդ ուժ է խցկված: Այնինչ մարդը ինքնաբավ էակ է:
Էջանիշներ