Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Կրոնագիտության մեջ կա կրոնի էվոլյուցիա հասկացություն: Որի տեսանկյունից, այո, աստվածներին կարելի է ինչ-որ առումով համեմատել ծաղիկների հետ: Հաշվի առ, որ ես կրոնն ուսումնասիրում եմ որպես հասարակական, հոգեբանական ու մշակութային երևույթ, միանգամից ֆիքսելով տվյալ կրոնի դոգմայի սուբյեկտիվությունն ու կոնտեքստայնությունը:
Պատասխանս միանշանակորեն սպառիչ էր, քանի որ ես սպառիչ արտահայտեցի իմ տեսանկյունը հարցի շուրջ: Ոչ ես, ոչ էլ առավել ևս դու, չենք կարող հավակնել միանշանակ լուծում տալ նման բարդ խնդրին, քանի որ բավարար չափով ուսումնասիրողական աշխատանք անց չի կացված: Մենք կարող ենք միայն կարծիքներ ունենալ, իսկ այդ կոնտեքստում սպառիչ պատասխանը տեսանկյունի սպառիչ արտահայտում է նշանակում:Կարծել կարող էս, դա քո խնդիրն է, բայց սպառիչ պատասխան՞ ... շատ հեռու է...
Էգոիստությունն ու տգիտությու՞նը: Ոչ: Այդ մարդն ընդամենը հետևում է իր կրոնի դոգմային: Գրեթե ցանկացած կրոն պնդում է, որ.Ով որ պնդում է թե իրենց Աստվածն է ««միակ ճշմարիտ»» աստվածը, ապա դա ցույց է տալիս նրանց էգոիստությունը և տգիտությունը... ծիծաղելի է ««իմ աստվածն»» է միակը... այս արտահայտությունը ցույց է տալիս, որ ոչ թե ««աստվածն»» է միակը, այլ այդ ասողն է ««միակը»», որովհետև ««Ինքն»» է այդ ասում և ««Ինքն»» է միակ ճշմարտությունը...
- մյուս կրոնները սուտ կրոններ են, ուրիշների աստվածները գոյություն չունեն (ժխտում). Աստվածաշնչի վերաբերմունքը խեթական պտղաբերության աստծո՝ Բահաղի նկատմամբ և այլն (որոշ տեղերում, երբ կիրառվում է «Բեհեզբուղ» սխալ տարբերակն, ավելի շատ գործ ունենք երկրորդ կետի հետ),
- մյուս կրոնները դիվապաշտություն են, ուրիշների աստվածներն իրականում դևեր են (դեմոնիզացիա). Հին Եգիպտոսում Օսիրիսյան ավանդության իշխանության գալուց հետո վերաբերմունքը Սեթ աստծո նկատմամբ, քրիստոնեության վերաբերմունքը Լյուցիֆեր, Պան, Կերնունոս աստվածների նկատմամբ և այլն,
- մյուս կրոնները մարդկանց նեղմտության ու տգիտության, ինչպես նաև էգոիզմի արդյունք են, ուրիշների աստվածները նույն աստվածային նախասկզբի արտահայտում. վիշնուիտներ, Հարե Կրիշնա աղանդ, նյու էյջ և այլն:
Ավելի քիչ տարածված մոտեցումներ են.
- մյուս կրոնի աստվածներին սեփական պանթեոնում տեղ տալը (ասսիմիլյացիա). բուդդիզմն իր տարբեր արտահայտումներում այլ կրոնների աստվածների դեմ պայքարելու համար նրանց պարզապես ընդունել է իր գիրկը՝ թեկուզ տիբեթյան բուդդիզմի ձոգչեն ուղղության օրինակի վրա, որն առավելագույնս ազդված է նախաբուդդիստական բոն պո հավատից և այլն,
- զուգահեռ գոյատևում՝ ինչպես միջնադարյան Չինաստանում զուգահեռ գոյատևում էին չան-բուդդիզմը, դաոսիզմն ու կոնֆուցիականությունը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Mark Pauler (03.03.2010), Yevuk (03.03.2010), Հայկօ (02.03.2010), յոգի (02.03.2010)
Վերջին խմբագրող՝ VisTolog: 02.03.2010, 19:53:
Ambrosine (02.03.2010)
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
[QUOTE]Համամիտ եմ...
Համաձայն եմ... բայց չի կարելի դիմացինին չափել ըստ քո գիտելիքների, ին՞չ գիտես, ով ինչքան է ուսունասիրել կամ գիտի...Պատասխանս միանշանակորեն սպառիչ էր, քանի որ ես սպառիչ արտահայտեցի իմ տեսանկյունը հարցի շուրջ: Ոչ ես, ոչ էլ առավել ևս դու, չենք կարող հավակնել միանշանակ լուծում տալ նման բարդ խնդրին, քանի որ բավարար չափով ուսումնասիրողական աշխատանք անց չի կացված: Մենք կարող ենք միայն կարծիքներ ունենալ, իսկ այդ կոնտեքստում սպառիչ պատասխանը տեսանկյունի սպառիչ արտահայտում է նշանակում:
Ոչ բոլոր կրոննականներն են պնդում այդ, ինչպես ասել էի վերևում դա գալիս է նրանց էգոիզմից, ինչպիսին են ««Իմ, Ես, եթե ես եմ ընդունել, ուրեմն դա բացարձակ ճշմարտությունն է»» ... Եթե կա խմբավորումներ ապա կլինի խառնաշփոթ և անհասկացություններ, ֆանատիզմ և այլը... և ցանկացած կրոն կամ ուսմունք վերածվում է աղանդի, երբ կորում է իրական նպատակը...Էգոիստությունն ու տգիտությու՞նը: Ոչ: Այդ մարդն ընդամենը հետևում է իր կրոնի դոգմային: Գրեթե ցանկացած կրոն պնդում է, որ.
- մյուս կրոնները սուտ կրոններ են, ուրիշների աստվածները գոյություն չունեն (ժխտում). Աստվածաշնչի վերաբերմունքը խեթական պտղաբերության աստծո՝ Բահաղի նկատմամբ և այլն (որոշ տեղերում, երբ կիրառվում է «Բեհեզբուղ» սխալ տարբերակն, ավելի շատ գործ ունենք երկրորդ կետի հետ),
- մյուս կրոնները դիվապաշտություն են, ուրիշների աստվածներն իրականում դևեր են (դեմոնիզացիա). Հին Եգիպտոսում Օսիրիսյան ավանդության իշխանության գալուց հետո վերաբերմունքը Սեթ աստծո նկատմամբ, քրիստոնեության վերաբերմունքը Լյուցիֆեր, Պան, Կերնունոս աստվածների նկատմամբ և այլն,
- մյուս կրոնները մարդկանց նեղմտության ու տգիտության, ինչպես նաև էգոիզմի արդյունք են, ուրիշների աստվածները նույն աստվածային նախասկզբի արտահայտում. վիշնուիտներ, Հարե Կրիշնա աղանդ, նյու էյջ և այլն:
E-la Via (04.03.2010)
յոգի (02.03.2010)
Կխնդրեի, որ լավ ուսումնասիրես, թէ ինչ է նշանակում բառախաղ տերմինը, որ պատեհ անպատեհ չօգտագործեիր այն։Իմ գրածի մեջ ոչ մի կերպ բառախաղ չկա։Mark Pauler իմ պաշտած Աստվածը՝ Կտակարանի Աստվածն է, ու ինձ համար միակ ու ճշմարիտն է ։ Քեզ ստիպելու ոչինչ չունեմ, չգիտեմ թէ ի՞նչ աստծո ես հավատում, ու իմ խորին համոզմամբ, մարդ պատասխանատու է լինելու ոչ թէ իր խղճի առաջ, այլ Աստծո։ Գուցե թէ քեզ նորից սա բառախաղ թվա, բայց ասեմ, որ հսկայական տարբերություն կա՝ ընդհունել սեփական խղճին որպես աստված և ընդհունել Արարչին որպես Աստված։Մարդկային գերագույն տականքները միշտ էլ իրենց խղճի առաջ մաքուր են կարծել իրենց .միշտ էլ իրենք իրենց արդարացրել են։Բայց երանի այն մարդուն, որ ոչ թէ մարդկային արդարությունով արդար կգտնվի այլ Աստվածային։
Եկել եմ մի քիչ խճողմամբ ու աղճատումով զբաղվեմ:
Քուանշ: Ինչպես ասում էր մեծն Օ. Ի. Բենդերը՝ «Աստված չկա. սա բժշկական անհերքելի փաստ է»:
Հարյուր տարի առաջ ես քեզ կկարողանայի 1000-ի փոխարեն 10 000 հարց տալ: Քսան հազար տարի առաջ՝ 100 000, այդ թվում նաև՝ թե ինչու՞ է երկնքից աղմուկով ընկած լույսը վառում ահա այն ծառը: Ես քեզ կարող եմ հարցնել, թե ինչու՞ այն աստվածը, ով քարոզում էր, որ աչքդ հանողի աչքը հանիր, ատամ սրողի դեմ՝ ատամ սրի, հանկարծ սկսեց իր միածին որդու շուրթերով սովորեցնել, որ երբ ապտակում են աջ այտիդ, ձախն էլ դեմ տուր: Ես սա կարող եմ բացատրել, բայց կարող եմ և ցինիկություն անել ու պնդել, որ այդ ամենը ֆարս է: Կարող եմ հարցնել, թե ի՞նչն էր «Անմեղների ջարդի» պատճառը, գուցե հավա՞տն առ Աստված: Կարող եմ հիշել, որ «Եվ Աստված այնքան սիրեց մարդկանց, որ իր մինուճար որդուն ուղարկեց...» և այլնից առաջ այդ նույն Աստվածը ջրախեղդ էր արել իր սիրասուն էակների ճնշող մեծամասնությանը (Գերասիմի չափ էլ չկա. դա գոնե Մումուին խեղդելուց հետո իրեն վատ էր զգում): Կարող եմ, սակայն, ասել, որ մինչև այսօր եղած սկզբունքերից լավագույներն են սրանք. «սիրեցեք իրար» և «դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարեն»: Բայց դե մեկ է՝ դինոզավրերի հարցը բաց կմնա. ով էին, ինչ էին, ով էր նրանց ստեղծել Ադամ ձաձայից միլիոնավոր տարիներ առաջ: Մի խոսքով՝ հարցերն ու հնարավոր տարբերակները շատ շատ են:
Ինչու՞: Հենց հիմա էլ աշխարհի վրա (օրինակ Պոլինեզիայում կամ Ամազոնում) շատ մարդիկ իրենց սիրելի աստվածներին փաթաթում են կտորի մեջ ու գրպանում հետները ման տալիս: Կամ՝ վզներից կախ: Ի՞նչ պակաս աստվածներ են: Չէ՞ որ աստված է նա, ում հավատում ես և ոչ նա, ով Կարմիր ծովը կիսեց երկու մասի (ընդ որում՝ վերջում բարեհաջող կերպով այնտեղ խեղդեց ևս մի քանի հարյուր սիրասուն զավակ. ըստ երևույթին՝ ջրի հանդեպ ինչ-որ հակում է ունեցել): Էլ չեմ ասում Եգիպտոսի առաջնեկների մասին: Ինձ թվում է՝ Աստված մեր ձեռքը կրակն է ընկել. ամեն ինչ անում է, որ քոքներս տա, բայց մենք մոլախոտերի նման անշեղորեն գրավում ենք Եդեմի այգին: Հա, լավ հիշեցի. շատ տեղերում խելոք մարդիկ փորել են հողը և բազում աստվածներ և կիսաաստվածներ են գտել. դրանցից ոմանք նույնիսկ վառ ընդգծված կուրծք ու հետույք են ունեցել:
Ի դեպ՝ վերջերս երազումս ինձ հայտնվեց մի հրեշտակ (կարծեմ՝ Գաբրիելը) և ինձ ամենայն լջությամբ հավաստացրեց, որ Աստված գոյություն չունի: Ես հավատում եմ Աստծուն, հետևաբար՝ հավատում եմ Գաբրիելին, հետևաբար՝ հավատում եմ, որ Նա չկա:
DIXIcarpe noctem
Ungrateful (02.03.2010), VisTolog (02.03.2010), Ռուֆուս (02.03.2010)
Չէ՜, չեմ ստում: Հավատա, որ չեմ ստում: Ստի ոտքը կարճ է: Մարիամն էլ քիչ մնաց Հովսեփին ստեր բացեիբաց, այն էլ, բարեբախտաբար, հաստատ գիտեր, որ մի քանի ամսից փորը մեծանալու է, սուտն էլ՝ բռնվելու, ու չստեց: Եվ ծնվեց Հիսուսը: Իմ դեպքում Հիսուս հաստատ չի ծնվի, բայց գոնե աշխարհը կիմանա ճշմարտությունը, այն է՝ որ Աստված չկա, դա մոլորված գիտնականների հորինվածքն է: Բառ առ բառ կրկնում եմ Գաբրիել հրեշտակապետի խոսքերը: Վերջին անգամ, երբ մարդիկ կրկնում էին վերին էակների խոսքերը, նրանց առաքյալներ էին անվանում. հիմա՝ պարզապես ստախոս: Կոպիտ բարքեր են, ռոմանտիկա չկա... Դեգրադացիա:
DIXIcarpe noctem
Rhayader (03.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ