Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Կխնդրեի, որ լավ ուսումնասիրես, թէ ինչ է նշանակում բառախաղ տերմինը, որ պատեհ անպատեհ չօգտագործեիր այն։Իմ գրածի մեջ ոչ մի կերպ բառախաղ չկա։Mark Pauler իմ պաշտած Աստվածը՝ Կտակարանի Աստվածն է, ու ինձ համար միակ ու ճշմարիտն է ։ Քեզ ստիպելու ոչինչ չունեմ, չգիտեմ թէ ի՞նչ աստծո ես հավատում, ու իմ խորին համոզմամբ, մարդ պատասխանատու է լինելու ոչ թէ իր խղճի առաջ, այլ Աստծո։ Գուցե թէ քեզ նորից սա բառախաղ թվա, բայց ասեմ, որ հսկայական տարբերություն կա՝ ընդհունել սեփական խղճին որպես աստված և ընդհունել Արարչին որպես Աստված։Մարդկային գերագույն տականքները միշտ էլ իրենց խղճի առաջ մաքուր են կարծել իրենց .միշտ էլ իրենք իրենց արդարացրել են։Բայց երանի այն մարդուն, որ ոչ թէ մարդկային արդարությունով արդար կգտնվի այլ Աստվածային։
Նախ կներես, եթե տոնիս մեջ ագրեսիա ես նկատել, բացարձակ այդպիսի մտադրություն չեմ ունեցել:
Բառախաղ տերմինը բավական լավ եմ պատկերացնում: Բառախաղի շատ ձևեր կան, մեկն էլ հենց արտահայտությունը կիսելն է, մեկ իմաստից նոր իմաստներ ստանալով:
Փորձի գրածս արտահայըությունը ամբողջովին մեկնաբանես:
Ինչ վերաբերվում է գրածիդ, թե մարդկային գերագույն տականքները միշտ էլ իրենց խղճի առաջ մաքուր են կարծել իրենց - համաձայն եմ:
Բանից պարզվում է ես ու դու նույն աստծուն ենք հավատում
Չեմ ուզում մեծամիտ թվալ, բայց պետք է ասեմ, որ կտակարանային որոշ դասական քահանայական մեկնաբանություններ ուղղակի չեմ կարողանում ընդունել, դրա համար էլ իմ համար, իմ աշխարհընկալմամբ բացատրություններ եմ գտել:
Ինձ հետաքրքիր է քո կարծիքը իմ մյուս ասածի մասին` աստծո կերպարանքով ստեղծված մարդու մասին:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Էլի նույն հարցին անդրադարձանք..... Երևի նոր ես միացել բանավեճին: Արտահայտությունը լրիվ կարդա!!!
Հենց որ այս արտահայտության մեջ Աստծուն տեսնում ես ինչ որ մեկի խիղճ - Աստված դառնում ա ինչ որ նյութական մի բան, էտ ինչ որ մեկի սեփականություն: Էտպես թող մենակ կաշառակեր տերտերը մտածի, որ Աստծո անունով փող ա պահանջում:
Արտահայտությունը անում է մի անձ, ով իր մեջ գտել է աստծուն ու իր խիղճն առաջնորդում է աստվածահաճո ձևով: Արտահայտությունը ճիշտ մեկնաբանելու համար մի կտրտեք, մի բաժանեք մասերի:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Գայլ ջան եթե հնարավորություն ենք դնում Աստծո առջև, մենք մարդ արարածներս, ապա ու՞ր մնաց Աստծո ամենակարող լինելը...
Նա ամենուրեք է... և նաև ամենից դուրս... սրանք Կտակարաններից չեն վերցրած, այլ յոգայի ուսմունքից...
Եթե կա մի Քրիստոնեագետ թող բացատրի թե ին՞չ է նշանակում Սուրբ Երրորդություն... եթե մի քանի գրառում վերև նայես ապա բացատրել եմ դա ըստ յոգայի ուսմունքի, որը նույնն է Քրիստոնեության մեջ...
Ինքնաճանաչումը հենց դա է, գտնել Աստծուն իր սրտի մեջ, որպես Սուրբ Հոգի (Պարամ Ատմա)...
Հարց է առաջանում՞ որովհետև այդ մասին երբեք չեք լսել...
Քրիստոսը ասում էր ««շատ բաներ ունեմ ասելու, բայց ականջ չունեք լսելու»»...
E-la Via (04.03.2010), Mark Pauler (03.03.2010)
Ես էլ եմ սիրում Քրիստոսի խոսքերը մեջբերել, որովհետև այնքան պարզ է որ հասանելի է ցանկացած մարդու, Յոգի ինչու եք այդքան խճճում ինքներդ ձեր համար ստեղծում եք անանցելի անտառ:
Ոչ մի ձև չթարգմանվող նախադասություն է իմ խիղճը իմ Աստվածն է, ավելի լավ տարբերակ իմ խիղճը Աստծո խոսքն է, երևի այդպես ավելի ճիշտ է:
Մարդիկ ես ոզում եմ իմ պատկերացումները ներկայացնեմ «Աստված » հասկացողության վերաբերյալ: Սկսեմ տիեզերքից: Անձամբ ես անսահմանությունը շատ դժվար եմ պատկերացնում, էլ ուր մնաց ընդարձակվող անվերջությունը: Հավատալ, որ էդ հազարավոր արևային համակարգերը, միլիոնավոր մոլորակները, միլիարդավոր աստղերը իրանք իրանց կայֆով անկառավարելի պտտվում են, ծնվում են, վերանում են, շատանում են և այլն, իմ կողմից միամտություն կլինի: Այսինքին ես հավատում եմ, որ կա ինչ, որ մի ուժ որը այդ ամբողջ տիեզերք արարում և նորմալ կառավարում է: Մարդիկ այդ ուժի իրենց համար տեսանելի և մասամբ ընկալելի հատվածի անունը դրել են Աստված: Հիմա մի պահ փորձեք պատկերացնել անսահման տիեզերքը և մի առանձին վերցրած մարդը իրենց մաշտաբներով....Պատկերացրիք: Եթե մարդու մարմինը հարաբերականորեն ընդունենք որպես տիզերք, ապա մարդը այդ «մարմին տւեզերքում» ընդամենը լավագույն դեպքում մի մոլեկուլի, բջջի չափս և կյանքի տևողություն կունենար: Հիմա պատկերացրեք մեր օրգանիզմում ամեն վարկյան քանի բջիջ է ծնվում, մահանում: Ամեն մի բջիջը իրա ծնվելուց մինչև մահանալը ինչ ցանկություններ, երազանքներ ունի: Հիմա կասեք. մենք ինչ իմանանք էդ բջիջների ցանկությունների և պռոբլեմների մասին: Բայց միթե դուք չգիտեք, որ էդ բջիջները հավատում են ձեր գոյությանը, պաշտում են ձեզ, վախենում են ձեզանից իրենք իրենց համար օրենքներ են ընդունել ձեզ /ըստ իրենց՝ ձեր պատվիրաններով/ ինչպես պետքա ձեզ գոհացնեն, որ իրենց համար լավ լինի: Էդ մեծամիտ բջիջներին թվումա, որ իրանք ու դուք իրար հավասար եք ու դուք ձեր բան ու գործը թողած ուշի ուշով հետևում եք նրանցից յուրաքանչյուրի պահվածքին: Ու հավատալով դրան, երկրպագում են ձեզ, աղոթում են, որ հանկարծ անզգուշորեն ձեր ձեռքը դանակով չկտրեք,որպիսի իրենք անժամանակ չզոհվեն և այլն, և այլն: Աստծուն որպես առևտրական ընդունել /ցանկացած կրոնում՝ ես քեզ պաշտեմ, վախենամ, աղոթեմ, մոմ վառեմ և այլն, դու ինձ էս,էս էս/ մարդու մեծամտության և լկտիության հետևանք է: Տիեզրաստեցիչը և կառավարիչը էդքան պարապ չի, որպիսի զբաղվի ձեզանով: Նայեք ձեր շուրջը ու կտեսնեք, որ սրիկաների 90 տոկոսը «Աստծու» հետ առևտուր են անում. էլ եկեղեցի են կառուցում և էլ ու էլ: Նորմալ մարդու համար հեչ պետք չի՝ ինչ, որ «Աստծու» վախից, մարդավարի ապրի:
E-la Via (04.03.2010)
Գայլ ջան, ինչպես ասել էի իմ մեջբերումը յոգայի ուսմունքից է, այսինքը վեդաներից, ես չեմ խճճվում, որովհետև իմ համար դա շատ պարզ է, ավելին կարող եմ ասել, բայց խճճվածություն կթվա նորից...
Ինչպես քեզ հարմար է այդպես ել ասա, երբ մարդիկ ասում են իմ խիղճը իմ ասվածն է, կամ քո տարբերակը, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, ավելի վատ է երբ մարդիկ ասում են ««ես իմ աստվածն եմ»»
Նորից բացատրեմ ««իմ խիղճը իմ աստվածն է»», դա չի նշանակում որ դու ու քո խիղճը նունն եք, յոգայի կատարելության կամ ««սամադհի»» վիճակին հասնելու ժամանակ մարդ գտնում է իր սրտում Աստծու մարմնացումին, որը համարվում է Գեր Հոգի (Պարամ Ատմա կամ Կշիրոդակշայի Վիշնու-Աստված սրտի մեջ): Խիղճ կոչվածը դա զգացմունք է, որը բխում է ինչ որ անձից, որը կարող է բխել ապրող էակից այսինքը Հոգուց կամ Գերագույն Էակից: Մարդասպանը, որը իր հրեշավոր ցանկությունները բավարարելու համար կարող է սպանել ցանկացած մարդու, կնոջ, երեխայի... նա իվիճակի չե լսել իր խղճի ձայնին, ապա գործում է Գերագույնի ձայնը, և եթե շատ չի կուրացել իր ցանկությունը իրագործելու մեջ ապա նա կասկածի մեջ է ընկնում, կատարի ««հրեշագործությունը՞ թե ոչ»», եթե գերակշռում է անհագ ցանկությունը ապա նա կատարում է, եթե լսում է սրտի ձայնին և մտածում է, որ դա ահավոր է ապա կանգ է առնում, որը շատ հազվագյուտ է...
Անձամբ ««խիղճ»» կոչվածը Աստված չե, այլ դա բխում է Աստծուց, կամ Էակից...
Հուսով եմ պարզ բացատրեցի...
Gayl (03.03.2010), Mark Pauler (03.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ