Նախ, շնորհակալ եմ, ճիշտն ասած շատ բան չգիտեի գրելուց առաջ, բայց դե իմացա...

Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
Ծառը պետք է ճանաչել պտուղներով, ոչ թե անունով:
Իսկ Բրունոյի խարույկի հոտը դեռ չափից ուժեղա: Ինչպես նաև այրված գրքերի հոտը:
Դուք խոսում եք տանտրիզմից, բուդդիզմից, սատանիզմից և այլնից որպես փիլիսոփայություն, իսկ ինչի չի կարելի քրիստոնեությունն էլ նույն տեսանկյունից դիտարկել: Մարդկանց, գրքերը այրելու որոշումները իրենք մարդիկ են կայացնում, իսկ նրանք բոլորը սխալվել կարող են: Դա հո չի նշանակում, որ փիլիսոփայությունը նույն բանն է թելադրում: Ինչքան են եղել փիլիսոփաներ, ովքեր համարում էին իրենց որևէ դպրոցի հետևորդ, բայց այդպիսով, ըստ էության նոր մոտեցում են ցուցաբերել, ինչը արդեն հետագա սերունդներն են միայն գիտակցել:
Աստվածաշնչի խոսքերը բոլորը ուղղակի հասկանալ անհնար է, դրանք մեկնաբանման ենթակա են: Ու էնտեղ նշված է, թե ինչ-որ հարցի շուրջ կասկածելու դեպքում, հակասական խոսքերից որոնք համարել ճիշտ. ամենակրևորը երկու սկզբունքներն են` սիրել Աստծուն, սիրել միմյանց: Դրանց վրա հիմնվելով, հասկանում ես, թե որոնք են իրական արժեքները ու, հետևաբար, ոնց ավելի ճիշտ կլինի վարվել:



Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ դու հաճախ ես պայքարում նրա հետ, ում սիրում ես?
Իհարկե, մի չքնաղ օր մարմինս ինչ ինչ պատճառներով էլ չի շարժվի ու կսկսի փտել: Արդյոք դա կնշանակի, որ մահն ինձ հաղթելա?
Պատահում է, նայած ինչ հարց է, իրավիճակ…
Եթե սա խոնարհության մասին ես ասում. ըստ իս, խոնարհ լինել նշանակում է ընդունել աշխարհը էնպիսին, ինչպիսին այն կա, ընդունել, որ դու միակը չես, ում կամքով կարող է ու պիտի շարժվի աշխարհը: Եթե ընդունում ես, շատ ավելի իրատեսական է մոտեցումը, հասկանում ես, որ կան ինչ-որ ընդհանուր, գեր-, վեր-օրենքներ, ու, բացի այդ ամենը մարդ կարող է իր որոշումները կայացնել, ամեն մի քայլը իր ընտրություն է: …Ընդունում ես նաև մահը, դա չի նշանակում, որ դու որպես մարդ շատ փոքր ես ու անիմաստ, ուղղակի` էնպիսին ես, ինչպիսին որ կաս, կարող ես անել էնքան, ինչքան կարող ես: /Մարդկանց մեջ էլ տարբերություն կա չէ:/ Ճիշտն ասած, ես էս դեպքում էլ չէի ասի “հաղթել է” մահը կամ մի ուրիշ բան:
the left side stands for “chaos, darkness and freedom” and the right side stands for “order, light and restriction”
Անձամբ ինձ, երկրորդը ավելի է դուր գալիս, բայց…
Left Hand Path Tantra views everything as manifestations of the divine, and thus even that which is traditionally viewed as impure and demonic is holy
Ինչի ընկնել ծայրահեղությունների մեջ ու անվանել ամեն ինչ “սուրբ” կամ ինչ-որ մասը “սուրբ”, ինչ-որ մասը “դիվային”: Դա գալիս էր նրանից, որ մարդկանց , մանավանդ մաքսիմալիստ լինելու շրջանում, անհրաժեշտ են լինում ավելի հստակ բաժանումներ, որ հասկանան ինչն է “լավ”, ինչը “վատ”, ինչն էլ տալիս է կրոնը: Բայց իրականում հենց մարդու համար ամեն ինչը “մարդկային” ա, /ոչ “սուրբ” կամ”դիվային”/, պարզապես մի բանը տանում է զարգացման, մյուսը` խառնվելուն, ու քիչ թե շատ աննպատակ էներգիա ծախսելուն, դրանով էլ կարող է կամ դրական կամ բացասական անվանվել: /պետք է հաշվի առնել, որ ամբողջ զարգացումը արևմտյան հասարակության համար կապված է ռացիոնալի հետ, հետևաբար դրական պետք է համարվի լուսավորը, հստակը ևն/:
In the west the Left Hand Path is usually used for the occultists whose goal is self-deification with a maintained individuality, whereas the Right Hand Path is used for the occultists striving for a union with the divine with a resulting resolution of the magician’s individuality.
Եվրոպացու համար միշտ էլ, առավել ևս հիմա, դժվար բան է եղել միասնականության զգացումը: Բայց նույնիսկ էդ դեպքում, օրինակ ասկետները, առանձնացել են, բայց իրենց կրոնի մեջ անհատական զարգացման ճանապարհը գտել:




Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Ձախ ձեռքի ուղու դեպքում մարդը փորձում է ստեղծել սեփական «բացարձակը»:
Չգիտեմ, ինչքանո՞վ կարող է տարբերվել “բացարձակը”, եթե այն իսկապես այդպիսին է, կախված ամեն մի մարդուց