Rhayader-ի խոսքերից
Իրենց գոյության առաջին փուլում աստվածներն մարդկանց հավաքական ենթագիտակցության անհատականացումներ են: Մարդիկ հավատում են աստվածներին, որովհետև աստվածներն արտահայտում են իրենց կամքը: Սրանք երիտասարդ աստվածներ են:
Իրենց գոյության երկրորդ փուլում աստվածները մարդկային հասարակության իշխող ուժերի գրոտեսկային պատկերներ են առնում իրենց մեջ: Մարդիկ հավատում են աստվածներին, որովհետև վախենում են նրանցից: Սրանք հասուն աստվածներ են:
Ինչա աստվածները ծաղիկներ են՞ որ պետք է հասունանան... հեչ կրոնագետի բան չի ասածներտ...
Կարծում եմ՝ սպառիչ պատասխանեցի հարցին:
Կարծել կարող էս, դա քո խնդիրն է, բայց սպառիչ պատասխան՞ ... շատ հեռու է...
Ու եթե քրիստոնյաները հիմա համոզվածությամբ պնդեն, թե իրենց աստվածն է միակ ճշմարիտ աստվածը, ես կասեմ, որ կրիշնաիտներն էլ են նույնը նույն համոզվածությամբ պնդում. նաև մահմեդականները, նաև աֆրիկյան բուշմենների ցեղերը, նաև փողի ու միջազգային շուկայի երկրպագողները:
Ով որ պնդում է թե իրենց Աստվածն է ««միակ ճշմարիտ»» աստվածը, ապա դա ցույց է տալիս նրանց էգոիստությունը և տգիտությունը... ծիծաղելի է ««իմ աստվածն»» է միակը... այս արտահայտությունը ցույց է տալիս, որ ոչ թե ««աստվածն»» է միակը, այլ այդ ասողն է ««միակը»», որովհետև ««Ինքն»» է այդ ասում և ««Ինքն»» է միակ ճշմարտությունը...
Սատանայապաշտն էլ կասի՝ միակ ճշմարտությունն ու զորությունը Սատանան է:
Բոլորը՝ նույն համոզվածությամբ: Բոլորդ էլ ճիշտ եք: Բոլորդ էլ սխալ եք: Այս ամենն ընդամենը կոնտեքստի հարց է:
Էջանիշներ