User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Տարիքային տարբերություններ

  1. #16
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    43
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարիքային տարբերություններ

    Ինչքան շփվող կողմերը փոքր են, այնքան տարիքային տարբերությունը նրանց միջև ավելի արտահայտված է: Օրինակ պատկերացրեք 5րդ և 10րդ դասարանցուն: Այդ հինգ տարվա տարբերությունը շատ է արտահայտված: Իսկ տաս տարի հետո, երբ նրանք կլինեն 22 և 27 տարեկան, նրանց շփումը ավելի է հեշտանում: Եվս հինգ կամ տաս տարի, և նրանց տարիքային տարբերություն այլևս չի զգացվի:

    ամեն ինչ հարաբերական է...

  2. #17
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    57
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարիքային տարբերություններ

    Շատ լավ թեմա է
    Կյանքիս ողջ ընթացքում շրջապատված էի եղել և շրջապատված եմ մեծահասակների հետ և պատկերացրու մեզնից ոչ մեկը չի նկատել մեր տարիքային տարբերությունը, նույնիսկ ունեմ մոտ 30 տարվա տարիքային տարբերությամբ ընկեր, երբեք ոչ մեկը չի վիրավորել մյուսին նշելով իրենց տարբերությունների մասին, մենք բոլորս ունենք ինչպես միևնույն ,այնպես էլ տարբեր հետաքրքրություններ, բայց մենք երբեք ոչ մեկը խտրականություն չենք դնում և չենք դրել մեր միջև:
    Ինչպես ասում են ինչքան մարդ,այնքան էլ բնավորություն, այնքան էլ գաղափարներ, այնքան էլ մտածելակերպ, այնքան էլ հայացքներ...այնպես որ ամեն ինչ սրտիդ մոտ մի ընդունիր
    _________________________
    Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:

  3. #18
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տարիքային տարբերություններ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից
    1. ինչու՞ են մարդիկ հաճախ հիշում տարիքային տարբերության մասին
    Որոշ դեպքերում հիշում են տարիքային տարբերությունը որովհետև ավելի խելացի ու ուժեղ են ուզում երևալ, բայց դե չեն հասկանում, որ դա տարիքի հետ բացարձակապես կապ չունի…

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից
    2. մի՞թե հնարավոր չէ, որ մեծը փոքրից սովորի, ինչքան էլ առաջինը հասուն լինի
    հետաքրքիր է և՛ քեզանից փոքրերի հետ շփվել, և՛ մեծերի…
    Ամեն ինչ փոխադարձ է…
    շփվելով քեզանից մեծերի հետ` շատ-շատ նոր բաներ կարող ես սովորել… Մեծերն էլ իրենց հերթին, շփվելով ավելի երիտասարդների հետ` ավելի երիտասարդ են իրենց զգում…
    հասուն տարիքում ավելի շատ ձգտում են ավելի երիտասարդների հետ շփվել, իսկ երիտասարդ տարիքում` ավելի մեծ կյանքի փորձ ունեցողների…


    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից
    3. ինչպե՞ս կարող է մարդու հոգեկանի վրա ազդել անընդհատ մեծահասակների հետ շփվելը
    Նման մարդիկ հոգեպես ավելի հասուն ու զարգացած են լինում, շատ հաճախ իրենց հետ շփվելիս տարիքով ավելի մեծի տեղ են դնում, քանի որ միագամից զգացվում է իրենց առավելությունը հասակակիցների կողքին…

    Ես ինքս համարյա միշտ շփվել եմ ինձանից տարիքով մեծերի հետ… Լինելով տան միակ երեխան` համեմատած ավելի մտերիմ եմ եղել քեռիների, հորաքույրների ու հորեղբայրների երեխաների հետ… իսկ իրենք բոլորն էլ ինձանից շատ մեծ են (ամենափոքրը ինձանից 9 տարով է մեծ… )
    Ասեմ որ կյանքիս ընթացքում, շատ մտերիմ եմ եղել հատկապես եղբայրներիս հետ, ու իրեք երբեք ինձ զգացնել չեն տվել, որ ինձանից մեծ են տարիքով, կամ նման արտահայտություններ չեն արել, «Կմեծանաս, կիմանաս…», «Դեռ փոքր ես…» և այլն
    Ամենամտերիմը քեռուս տղայի հետ եմ միշտ եղել (հիմա 34տարեկան է )

    Երևի սա է պատճառը, որ ընկերներս էլ մեծամասամբ ինձանից տարիքով մեծ են լինում… ավելի մեծ հետաքրքրությամբ եմ շփվում մեծերի հետ…
    դե, իմ տարիքի ընկերներ էլ ունեմ, բայց իրենք հիմանկանում դպրոցում ու համալսարանում ձեռք բերվածներն են…

    ունեմ նաև փոքրիկ, շատ փոքրիկ ընկերներ…
    երբեմն զգում ես ինքդ քեզ մանուկ զգալու պահանջը, ու այդպիսին դառնում ես քո փոքրիկ ընկերների կողքին…


    հետաքրքիր է, որ ցանկացած տարիքի մարդու հետ կարողանում եմ լեզու գտնել, ու մտերմանալ… լինի դա մի քանի տարեկան մանկիկ, թե` մեծահասակ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  4. #19
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2008
    Հասցե
    Հենց մտար դժոխք աջ-ից երկրորդ դուռը...
    Տարիք
    32
    Գրառումներ
    155
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հրաշալի Re. Տարիքային տարբերություններ

    Սաղ էլ պտի ամեն ձևի մարդկանց հետ շփվեն, անկախ տարիքից, որ հասկանան թե ինչնա լավ, ինչը վատ, մի հատ ծանր ու թեթև անեն, իմանան ինչ կարելիա անել, ինչը ոնց անել...

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարիքային ճգնաժամը վաղ մանկությունում
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 05.02.2012, 19:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •