User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ճապոնիա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահապատիժը Ճապոնիայում

    Ճապոնիան այն եզակի երկրներից է, որտեղ մահապատիժ է կիրառվում: Արդարադատության նախարարությունը ցուցադրել է 7 վայրերից մեկը, որտեղ այն իրականացվում է: Նկարում սենյակ է Բուդդայի արձանիկով, իսկ վարագույրից այն կողմ հենց այն տարածքն է, որտեղ էլ ամեն ինչ ի կատար է ածվում: Ճապոնիայում ոճրագործներին կախում են:
    1.jpg
    Վարագույրները բացվում են, մեղադրյալին ներս են բերում սենյակ, որի հատակին դռնակ է, եւ կանգնեցնում են կարմիր քառակուսու մեջտեղում: Աջ կողմում երեւացող օղակները պարանի համար են, իսկ ապակուց այն կողմ կանգնում են դիտորդները:
    2.jpg
    Հարեւան սենյակում պատի վրա համարակալված կոճակներ են: Բանտի աշխատողները պետք է միաժամանակ սեղմեն դրանք՝ հատակի դռնակը բացող մեխանիզմն աշխատացնելու համար:
    3.jpg
    Մահապատժի սենյակը մյուս կողմից. գործընթացին հետեւողները դռնակի բացվելուց եւ դատապարտյալի կախվելուց հետո ներքեւի հարկ են իջնում, որպեսզի գրանցեն նրա մահը:
    4.jpg
    2000-2009թթ-երին Ճապոնիայում նման մահապատժի է ենթարկվել 46 մարդ:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.12.2011), E-la Via (08.03.2012), Freeman (10.12.2011), Lem (29.05.2012), Varzor (09.12.2011), Արէա (09.12.2011), Ֆոտոն (29.05.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    2000-2009թթ-երին Ճապոնիայում նման մահապատժի է ենթարկվել 46 մարդ:
    Ո՞ր դեպքերում ա մահապատիժ նախատեսված, որ էդքան քիչ մարդու են կախել:
    The cake is a lie.

  4. #3
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր դեպքերում ա մահապատիժ նախատեսված, որ էդքան քիչ մարդու են կախել:
    Մահապատժի դատապարտում են ծանրեցնող հանգամանքներով սպանության դեպքում: Կան 10 կետեր, որոնցով եւ որոշվում է «ծանրության» չափը: Դրանցից է օրինակ «շա՞տ ծանր էին արդյոք մահացածի բարեկամները ընդունել մահը» կամ ասենք «սպանությունն արդյոք բերե՞լ է հասարակական ռեզոնանսի» եւ այլն: Օրինակ «Աում Շինրիկյո» կազմակերպության ղեկավար Ասահարան 2004-ին մահապատժի է դատապարտվել. 1995թ-ին նրա ղեկավարած տեռորիստական խումբը Տոկիոյի մետրոյում թունավոր գազ էր բաց թողել, որի հետեւանքով 12 մարդ մահացել էր, մի քանի տասնյակը լուրջ թունավորվել էին, մոտ 1000-ը երկար ժամանակ տեսողական խնդիրներ ունեին, իսկ գազի ազդեցությունը զգացել էին մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկար տեւած դատական գործընթացի արդյունքում 2004-ին Ասահարան մահապատժի է ենթարկվում...
    Ընդհանուր դեպքում, դատավճռի կայացման եւ դրա իրականացման միջեւ միջինում անցնում է 5 տարի 11 ամիս: Համարվում է, որ այդ ընթացքում կարող են ի հայտ գալ սպանության նոր հանգամանքներ եւ մեղադրյալը անմեղ դուրս գա: Այդ ողջ ընթացքում մահապարտը անց է կացնում 2x5մ չափերով տարածքում, որտեղ լույսը երբեք չի հանգցվում: Նրան արգելված է հեռուստացույց դիտել, ռադիո լսել եւ օգտագործել համակարգիչ /փաստորեն ոչ մահապարտները այս բարիքներից օգտվում են /: Նրան թույլատրվում է ընդամենը 3 գիրք ունենալ՝ ըստ ցանկության: Բանտի ղեկավարությունը խրախուսում է խաղալ «Գո» սեղանի խաղը եւ շախմատ՝ իհարկե ինքն իր հետ: Ամռանը նրան դուրս են բերում ման գալու 3, իսկ ձմռանը 2 անգամ: Ամեն օր ցնցուղ կարող է ընդունել 15 րոպե, ուտելիքը՝ 1500 կալորիա օրական, ինչը բավական քիչ է: Վերջինս արված է նրա համար, որ մահապարտը աշխատել ցանկանա, քանի որ դրա դիմաց նա վճարվելու է /50-60$ ամսական/ եւ կարողանալու է լրացուցիչ ուտելիք գնել: Մահապատժի մասին նա իմանում է 30 րոպե դրանից առաջ: Ըստ ցանկության նրան կարող է այցելել բուդդիստական կամ սինտոիստական քահանան, իսկ քրիստոնյա ճապոնացուն մնում է աղոթել ինքնուրույն հատուկ սենյակում տեղադրված փայտե խաչի մոտ:
    Նկարում մահապարտների «սենյակներ»-ն են:
    1314573697-clip-14kb.jpg
    Ճապոնական արդարադատությունը հպարտանում է նրանով, որ դատավճիռների 99%-ը ի վերջո ճիշտ են լինում: Վերջին 50 տարիների ընթացքում միայն 1 անգամ է հայտնաբերվել, որ դատավճիռը կայացվել է ոչ արդարացիորեն: Ի դեպ, Ճապոնիայում մեղադրող դատավճիռները կազմում են 99.8%, իսկ հասարակությունն ամբողջովին կողմ է մահապատժի կիրառմանը: Եթե 1999թ-ին մահապատժի կիրառմանը կողմ էին քվեարկել 79% ճապոնացիներ, ապա 2009թ-ին արդեն այդ թիվը կազմել է 86%. Դեմ եղել են միայն 6%, մնացածները կարծիք չեն հայտնել:

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.03.2012), Freeman (28.01.2012), Lem (29.05.2012), Rhayader (27.05.2012), Varzor (16.12.2011), Նաիրուհի (12.12.2011), Ֆոտոն (29.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 14.05.2011, 14:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •