Ճապոնական տոները
Ներկայումս Ճապոնիան ունի 14 պետական տոն /ոչ աշխատանքային օրեր/ եւ բազում կրոնական, ավանդական ու տեղական տոներ եւ փառատոններ, որոնցից շատերը սկսվել են նշվել միայն վերջերս, իսկ որոշները՝ հազարավոր տարիներ ի վեր: Ճապոնիայում ընդունված չէ շնորհավորել միմյանց որեւէ տոնի կապակցությամբ, դրանք պարզապես նշվում են, բացառություն են կազմում կյանքում կարեւոր իրադարձությունները՝ ծննդյան օրը, ավագ դպրոց եւ ինստիտուտ ընդունվելն ու երեխայի ծնունդը:
Բոլոր այսպես ասած «անձնական» տոներին ընդունված է նվերներ անել: Սովորաբար որպես նվեր ընտրում են բազմաթիվ օգտակար իրեր՝ օճառ, սրբիչ, սնունդ, խմիչք: Ընդ որում, ցանկալի չէ, որ նվերը կրի խիստ «անձնական» բնույթ, քանի որ դա մատնանշում է ինչպես նվեր ստացողի կյանքին լավ տեղեկացված լինելը, այնպես էլ նվիրողի անձը:
Ամենից շատ գնահատվում է ոչ թե ինքնին նվերը, այլ նրա արտաքին տեսքը՝ գեղեցիկ փաթեթավորումը: Նվերը երբեք նվիրողի ներկայությամբ չեն բացում, որպեսզի հանկարծ ինչ-որ մեկին չվիրավորեն: Բացի այդ, ընդունված չե նվերներից հրաժարվել:
Հունվար
Նոր Տարին Ճապոնիայում նշվում է դեկտեմբերի 30-ից մինչ հունվարի 3-ը: Այն ամենաճոխ նշվող պետական տոներից մեկն է: Նոր Տարվա գիշերը մարդիկ աղոթում են հաջորդ տարում հաջողության համար, փոխանակվում նվերներով եւ բացիկներով: Գիշերը հիմնականում ոչ ոք չի քնում, այդ պատճառով նոր տարվա առաջին երազը հունվարի 2-ին է լինում: Այն համարվում է մարգարեական եւ դիտարկվում է որպես հաջորդ տարում հաջողակության գուշակում: Լավագույն երազը համարվում է Ֆուջի լեռը կամ էլ հարստությունը:
japan-new-year.jpg
ny1.jpg
Հունվարի 2-3-ը կազմակերպվում է երկօրյա մարաթոն՝ «Էկիդեն», Տոկիո եւ Հակոնե /216.4կմ/ քաղաքների միջեւ: Այս մարաթոնը կազմակերպվում է սկսած 1917թ-ից ի պատիվ 1867թ-ին արքունիքի՝ Կիոտոյից Տոկիո տեղափոխման եւ համարվում է Ճապոնիայի սպորտային կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:
hakone.jpg
Հունվարի 7-ին ճապոնական ընտանիքներում պատրաստում են «7 գարնանային դեղաբույսերով» կաշա, որի բաղադրությունը կախված է տեղանքից: Համարվում է, որ այս կաշան մարմինը լցնում է ուժով ամբողջ առաջիկա տարվա համար:
nanakusa_00.jpg
Հունվարի 11-ին կոտրում են Նոր Տարուց մնացած եւ արդեն չորացած դեկորատիվ բրնձե բոքոնիկները: Շատ կարեւոր է բոքոնները կոտրել, այլ ոչ թե կտրել, ինչը վատ նշան է: Բոքոնների մասերից սուպ են եփում եւ ուտում՝ նվիրելով ճաշկերույթը աստվածներին:
Kagami-mochi.jpg
Էջանիշներ