Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
Երեւի թե դա էլ իր պատմությունն ունի: Ճապոնացիները այնքան խելացի գտնվեցին, որ մեկուսացվեցին արտաքին աշխարհից ու վռնդեցին եվրոպացիներին` իսպանացիներին, հոլանդացիներին, այնուհետեւ անգլիացիներին: Ազգային ինքնամեկուսացումը պաշտպանեց նրանց ինչպես կաթոլիկ եկեցուց, այնպես էլ լեզվական, մշակութային վտանգներից:
Երևի դա լավ է, բայց իրենք էլ իրենց ծայրահեղությունների մեջ են ընկնում`մշակութային առումով: Իսկ, օրինակ, արևմուտքին բնորոշ "ձախ քթածակի մասնագետ" լինելը իրենց մոտ էլ է տարածված` պատճառը, կարծում եմ նրանում է, որ մեկ աշխարհում, մեկ ժամանակում, նման պահանջներ են դրվում մարդու զարգացվածության, գիտելիքների ու դրանց կիրառման վերաբերյալ: