User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 109 հատից

Թեմա: Ճապոնիա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճապոնական տոները /վերջ/

    Հոկտեմբեր
    Հոկտեմբերի 1՝ Աղքատներին նվիրատվություն հավաքելու օր: Այս օրվա խորհրդանիշն է կարմիր փետուրը, իսկ տոնը եկել է ԱՄՆ-ից: Նվիրատվության հավաքմանը մասնակցում են բազմաթիվ հայտնի մարդիկ:
    Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին Սպորտի պետական տոնն է: Այդ օրը անցկացվում են բազմաթիվ սպորտային մրցույթներ:
    Հոկտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 9-ը նշվում է Գրքի միջազգային շաբաթը: Նշվում 1947թ-ից եւ վերցված է ԱՄՆ-ից:

    Նոյեմբեր
    Նոյեմբերի 3՝ Մշակույթի պետական օր: Այս օրը 1946-ին հրատարակվել է ճապոնական նոր սահմանադրությունը: Այս օրը իմպերատորը մրցանակներ է շնորհում մշակույթի բնագավառի մարդկանց:
    cd1.jpg
    cd4.jpg
    cd3.jpg
    Նոյեմբերի 15՝ Շիչի-գո-սան տոն /7-5-3/: Այս օրը 3 տարեկան երեխաները, 5 տարեկան տղաները եւ 7 տարեկան աղջիկները հաճախում են սինտոիստական տաճարներ եւ աղոթում են երկարակեցության համար: Հնում 3 տարեկանից դադարում էին երեխաների գլուխները թրաշել, 5 տարեկան տղաներին առաջին անգամ հագցնում էին հակամա կոչվող հագուստը, իսկ 7 տարեկանում աղջիկներին առաջին անգամ կապում էին օբի կոչվող գոտին: Այդ պատճառով երեխաները սովորաբար տաճար գալիս են ազգային հագուստով, որից հետո ծնողները նրանց գնում են երկարակեցության կոնֆետներ: Այն վաճառվում է պայուսակով, որի վրա պատկերված է արագիլ եւ կրիա՝ երկար կյանքի հին խորհրդանիշները:



    Նոյեմբերի 23՝ Աշխատանքին շնորհակալության պետական օր: Այն սահմանվել է 1948թ-ին ի պատիվ հնոում Բերքի փառատոնի: Այդ ժամանակ իմպերատորը շնորակալություն էր հայտնում աստվածներին բրնձի բրքի համար:

    Դեկտեմբեր
    Դեկտեմբերի 23՝ Իմպերատորի ծննդյան պետական օր:


    Դեկտեմբերի 25-28՝ բրնձե բոքոնիկների պատրաստման օրեր /Նոր տարվա համար/:
    Դեկտեմբերի 31՝ Օմիսոկա կոչվող արարողություն՝ տան մաքրում նոր տարուց առաջ: Տունն ամբողջությամբ հավաքվում եւ մաքրվում է: Նոր Տարվա գիշերն ուտում են երկար լապշա՝ տոշի-կոշի, որպեսզի կյանքը լինի այնքան երկար, ինչքան այդ լապշան:


    Կեսգիշերին բուդդիստական տաճարներում 108 անգամ կանչում են զանգերը, որպեսզի հաղթահարեն 108 կրքերը, որոնք խանգարում են մարդկանց հասնել լուսավորության: Հենց այդ 108 հարվածներն էլ ճապոնացիների մոտ խորհրդանշում են նոր տարվա գալուստը:
    bell-01.jpg
    ho_bellringing.jpg
    Վերջին խմբագրող՝ helium: 30.09.2010, 22:23:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (01.08.2011), Freeman (16.04.2011), Հայկօ (01.10.2010), Նաիրուհի (06.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  2. Գրառումներ: 9
    Վերջինը: 14.05.2011, 14:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •