Հա, իրանց անգրերենը բավականին խնդարու րեզու ա![]()
Հա, իրանց անգրերենը բավականին խնդարու րեզու ա![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես բավական ուշ հասկացա, որ «լ» տառ չունեն. երբ սկսեցի հիրագանան ուսումնասիրել, փորձեցի ինձ ծանոթ անուններ գրել ու չգտա ոչ մի «լ»-ով վանկ: Մտածում էի՝ երեւի կիսատ այբուբեն եմ նայում, քանի որ հաստատ հիշում էի, որ «լ»-ով անուններ կան: Պարզվեց, որ «ր»-ով վանկերն են օգտագործում: Բայց այ ճապոներենից թարգմանելուց, ինչպե՞ս են իմանում, որ «լ» պետք է լինի, այլ ոչ թե «ր»:
http://uncyclopedia.wikia.com/wiki/Engrish
Հումորային հանրագիտարանային հոդված ճապոնացիների անգրերենի մասին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Երեւի թե դա էլ իր պատմությունն ունի: Ճապոնացիները այնքան խելացի գտնվեցին, որ մեկուսացվեցին արտաքին աշխարհից ու վռնդեցին եվրոպացիներին` իսպանացիներին, հոլանդացիներին, այնուհետեւ անգլիացիներին: Ազգային ինքնամեկուսացումը պաշտպանեց նրանց ինչպես կաթոլիկ եկեցուց, այնպես էլ լեզվական, մշակութային վտանգներից:
Magic-Mushroom (27.09.2010), Նաիրուհի (22.03.2010)
Կոնթեկստից - ի դեպ մեկ մեկ ահագին խոխմա թարգմանություններ են լինում, երբ հակառակ սխալն են անում ու ր-ի փոխարեն լ են թարգմանում: Տենց օրինակ Final Fantasy Tactics խաղի անգլերեն վերսիան մի խուրց խոխմա սխալներ եր պարունակում:Բայց այ ճապոներենից թարգմանելուց, ինչպե՞ս են իմանում, որ «լ» պետք է լինի, այլ ոչ թե «ր»:
Ազգային մեկուսացումը բերեց նրան, որ մի չքնաղ օր վռնդած եվրոպացիները իրանց ստիպողաբար ապամեկուսացրին:Ազգային ինքնամեկուսացումը պաշտպանեց նրանց ինչպես կաթոլիկ եկեցուց, այնպես էլ լեզվական, մշակութային վտանգներից:
The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire
Երևի դա լավ է, բայց իրենք էլ իրենց ծայրահեղությունների մեջ են ընկնում`մշակութային առումով: Իսկ, օրինակ, արևմուտքին բնորոշ "ձախ քթածակի մասնագետ" լինելը իրենց մոտ էլ է տարածված` պատճառը, կարծում եմ նրանում է, որ մեկ աշխարհում, մեկ ժամանակում, նման պահանջներ են դրվում մարդու զարգացվածության, գիտելիքների ու դրանց կիրառման վերաբերյալ:
Ինձ հետ մի զվարճալի դեպք է պատահել ճապոնացիների լ/ր-ի հետ կապված
Մի ժամանակ, երբ զբոսաշրջային ինֆորմացիոն կենտրոնում էի աշխատում, մի ճապոնացի տուրիստ մտավ կենտրոն, ինձ նայեց ու շատ լուրջ դեմքով ասաց.
- Բալև:
Հետո տեսավ, որ ապշած դեմքով վրան եմ նայում, սկսեց տարբեր ինտոնացիաներով իր բալև-ով ականջներս բռնաբարել.
-Բալև՞, բա՞լև, բա՜լև՞, բա՞լև՜....
Մեկ էլ գործընկերս ինձ ա բրթում, թե կարո՞ղ ա ուզում ա քեզ բարևի, ես էլ բարևեցի, տեսավ, որ վերջապես իրեն հասկացա, ուրախ ուրախ ասում ա.
-Բալև՜, բալև՜:
Մի խոսքով, սրան օգնեցի, բոլոր հարցերին պատասխանեցի, գնալուց շուռ եկավ ու ինչ ասի.
-Բաջո՜ղ
Մեկ էլ պետք ա լսեիք, հայկական տեղանունները ոնց էին այլանդակում... Գառնի Գեղարդին ասում էիր Գալնի Գեղա՜լդոոոո, Խոր Վիրապին՝ Խոլ Վիլա՜պոոո, Սևանին՝ Սևա՜նոոո և այլն
Մեկ էլ ահավոր կեղտոտ էին ու վրեքներից հոտ էր գալիս![]()
I may be paranoid but no android!
helium (22.03.2010), Jarre (22.03.2010), Kita (22.03.2010), Magic-Mushroom (27.09.2010), Rhayader (22.03.2010), Yeghoyan (22.03.2010), Yellow Raven (23.03.2010)
Քեմբրիջի վեցհատորյակը կհետաքրքրի՞.Okamigo-ի խոսքերից
http://avaxhome.ws/ebooks/history_mi..._Volume_1.html
http://avaxhome.ws/ebooks/history_mi...ory_Japan.html
http://avaxhome.ws/ebooks/history_mi...y_Japan_3.html
http://avaxhome.ws/ebooks/history_mi...ern_Japan.html
http://avaxhome.ws/ebooks/history_mi...pan_Vol_5.html
http://avaxhome.ws/ebooks/history_mi...pan_Vol_6.html
Leo Negri (26.03.2010), Magic-Mushroom (27.09.2010), Rhayader (22.03.2010)
Ժողովուրդ, սրանք ի՞նչ են
ինտերնետը քչփորելուց գտել եմ ճապոնական թղթադրամների հետ, բայց չեմ կարծում, թե սրանք թղթադրամներ են, թե՞ թղթադրամ են![]()
Վերջին խմբագրող՝ Yeghoyan: 22.03.2010, 19:10:
Ինչքան հասկացա 17-րդ դարի ճապոնական թղթադրամներ են, որոնք թողարկվել են Ֆուկուի տոհմի կողմից
http://www.pierre-marteau.com/wiki/i...title=Hansatsu
Օրիգամիի պատմությունը
Շատ հնարավոր է, որ դուք օրիգամի տեսել եք, բայց չեք գիտակցել՝ նայելով, թե ինչպես է փոքրիկ թղթի կտորը մի քանի րոպեի ընթացքում վերածվում գեղեցիկ թռչունի կամ էլ ասենք առյուծի: Այսպիսով, օրիգամին թղթից տարբեր տեսակի մոդելներ պատրաստելու ճապոնական արվեստն է: Բառացիորեն թարգմանած՝ օրիգամի նշանակում է թուղթ ծալել կամ ոլորել. «օրու» ճապոներեն «ծալել» բառն է, իսկ «կամի»-ն՝ թուղթը: Համարվում է, որ օրիգամին ի սկզբանե ծագել է ոչ թե Ճապոնիայում, այլ Չինաստանում 1 կամ 2-րդ դարերում, որտեղ էլ մարդիկ հայտնաբերել են միայն թուղթը ծալելու միջոցով տարբեր պատկերներ ստանալու եղանակները: Այդ պարզագույն եղանակներից շատերը հասել են մինչեւ մեր օրերը՝ որպես օրիգամի տարրական տեսքեր եւ քայլեր: Ճապոնիայում այս արվեստը տարածում է գտնում 6-րդ դարում եւ շատ արագ դառնում է հայտնի՝ միաձուլվելով ճապոնական մշակույթի եւ կրոնի հետ: Օրինակ՝ սամուռայները միմյանց նվերներ էին անում «Նոշի»-ի միջոցով: Նոշին իրենից ներկայացնում էր ոլորված թուղթ՝ կապված չորացրած ձկան կամ մսի բարակ ժապավենով: Այն համարվում էր հաջողության նշան: Իսկ օրինակ Շինտո կրոնի հետեւորդները նշում էին հարսանիքները՝ փաթաթելով սակեի կամ բրնձե գինու ապակե տարաները թղթե թիթեռնիկներով, որոնք պետք է խորհրդանշեին հարսին ու փեսային:
Իհարկե, հնում թուղթը համարվում էր շատ թանկ հաճույք, այդ պատճառով միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ «վատնել» այն օրիգամիի վրա: Բազմաթիվ ազնվականներ պատրաստում էին հատուկ տուփեր նվերների համար՝ միաժամանակ ցուցադրելու թե՛ իրենց օրիգամի հմտությունները եւ թե՛ իրենց հարստությունը: Քանի որ ժամանակի ընթացքում մշակվում են թղթի արտադրման ավելի հեշտ միջոցներ, թուղթը սկսում է էժանանալ եւ դառնում է ավելի մատչելի: Արդյունքում օրիգամին հասանելի է դառնում նաեւ հասարակ մարդկանց՝ անկախ հարստության աստիճանից: Այնուամենայնիվ, խնայելու հատկությունը ճապոնացիների մոտ մնացել է մինչ օրս. շատ ճապոնացիներ կարող են պատրաստել գեղեցիկ պատկերներ թղթի նույնիսկ ամենափոքրիկ կտորներից՝ խուսափելու թղթի ավելնորդ վատնումից:
Հնագույն օրիգամիի գլխավոր խնդիրներից մեկն այն էր, որ պատրաստման բոլոր եղանակներն ու դիզայնը փոխանցվում էին բառացի՝ մորից աղջկան, ինչպես ասենք սովորույթներն աշխարհի մնացած վայրերում: Բայց եթե վերջինս հիմնականում պայմանավորված էր մարդկանց մեծամասնության անգրագիտությամբ, ապա օրիգամիի դեպքում դա բացատրվում էր նաեւ նրանով, որ շատ ընտանիքներ անչափ թանկ էին գնահատում իրենց ունակությունները եւ չէին ցանկանում, որ որեւիցե մեկը գողանար իրենց ստեղծագործությունները: Որպես արդյունք՝ բազմաթիվ եղանակներ մոռացվել են ժամանակի ընթացքում. մարդկային խոսքը անբավարար էր այդ գաղտնիքները կենդանի պահելու համար: 17-րդ դարի վերջում միայն հարյուրավոր գրքեր են սկսվում տպագրվել, որոնք պարունակում էին պատրաստման բազմաթիվ եղանակներ եւ պատկերներ: Հիմնական պատկերներից մեկը կռունկն էր/Crane/, որը Ճապոնիայում համարվում է սուրբ թռչուն:
Գոյություն ունի ճապոնական մի լեգենդ, ըստ որի, եթե մարդ պատրաստի 1000 կռունկ, նրան կտրվի մեկ երազանք իրականացնելու հնարավորություն:
Օրիգամի կռունկը դարձել է համաշխարհային խաղաղության խորհրդանիշ մի երիտասարդ ճապոնացի աղջկա՝ Սադակո Սասակիի շնորհիվ: Սադակոն մանուկ հասակում ենթարկվել էր ռադիացիայի Հիրոշիմայի ռմբակոծման ժամանակ, ինչն անդառնալի հետեւանք էր թողել նրա առողջության վրա: 1955թ-ին, լինելով 12 տարեկան, նա տառապում էր լեյկիմիայով: Լսելով այս լեգենդի մասին՝ Սադակոն որոշում է պատրաստել 1000 կռունկ, որպեսզի կարողանա ապրել: Սակայն երբ նա տեսնում է, թե ինչպես են հիվանդանոցում մահանում մնացած երեխաները, Սադակոն հասկանում է, որ չի կարող կենդանի մնալ: Փոխարենը նա ցանկանում է, որ աշխարհում խաղաղություն լինի եւ վերանա տառապանքը: Ասում են, որ Սադակոն հասցրել էր պատրաստել 644 կռունկ...Մահից հետո նրա համադասարանցիները պատրաստել են մնացածը. բոլոր 1000 կռունկները թաղվել են Սադակոյի հետ միասին՝ հարգելով նրա երազանքը: Հիրոշիմայի Խաղաղության այգում կանգնած է Սադակոյի գրանիտե արձանը՝ երիտասարդ աղջիկը կանգնած է ձեռքերը վեր բացած, որոնց ծայրերից թռնում է թղթե կռունկը: Ամեն տարի հազարավոր մարդիկ են այցելում այս հուշարձան ու թողնում այնտեղ թղթե կռունկներ՝ ի հիշատակ այդ խիզախ աղջկա...
SS_memorial_hiroshima.jpg
Իսկ ինձ մնաց պատրաստել 999 կռունկ...
MyCrane.jpg
Ճապոնական տոները
Ներկայումս Ճապոնիան ունի 14 պետական տոն /ոչ աշխատանքային օրեր/ եւ բազում կրոնական, ավանդական ու տեղական տոներ եւ փառատոններ, որոնցից շատերը սկսվել են նշվել միայն վերջերս, իսկ որոշները՝ հազարավոր տարիներ ի վեր: Ճապոնիայում ընդունված չէ շնորհավորել միմյանց որեւէ տոնի կապակցությամբ, դրանք պարզապես նշվում են, բացառություն են կազմում կյանքում կարեւոր իրադարձությունները՝ ծննդյան օրը, ավագ դպրոց եւ ինստիտուտ ընդունվելն ու երեխայի ծնունդը:
Բոլոր այսպես ասած «անձնական» տոներին ընդունված է նվերներ անել: Սովորաբար որպես նվեր ընտրում են բազմաթիվ օգտակար իրեր՝ օճառ, սրբիչ, սնունդ, խմիչք: Ընդ որում, ցանկալի չէ, որ նվերը կրի խիստ «անձնական» բնույթ, քանի որ դա մատնանշում է ինչպես նվեր ստացողի կյանքին լավ տեղեկացված լինելը, այնպես էլ նվիրողի անձը:
Ամենից շատ գնահատվում է ոչ թե ինքնին նվերը, այլ նրա արտաքին տեսքը՝ գեղեցիկ փաթեթավորումը: Նվերը երբեք նվիրողի ներկայությամբ չեն բացում, որպեսզի հանկարծ ինչ-որ մեկին չվիրավորեն: Բացի այդ, ընդունված չե նվերներից հրաժարվել:
Հունվար
Նոր Տարին Ճապոնիայում նշվում է դեկտեմբերի 30-ից մինչ հունվարի 3-ը: Այն ամենաճոխ նշվող պետական տոներից մեկն է: Նոր Տարվա գիշերը մարդիկ աղոթում են հաջորդ տարում հաջողության համար, փոխանակվում նվերներով եւ բացիկներով: Գիշերը հիմնականում ոչ ոք չի քնում, այդ պատճառով նոր տարվա առաջին երազը հունվարի 2-ին է լինում: Այն համարվում է մարգարեական եւ դիտարկվում է որպես հաջորդ տարում հաջողակության գուշակում: Լավագույն երազը համարվում է Ֆուջի լեռը կամ էլ հարստությունը:
japan-new-year.jpg
ny1.jpg
Հունվարի 2-3-ը կազմակերպվում է երկօրյա մարաթոն՝ «Էկիդեն», Տոկիո եւ Հակոնե /216.4կմ/ քաղաքների միջեւ: Այս մարաթոնը կազմակերպվում է սկսած 1917թ-ից ի պատիվ 1867թ-ին արքունիքի՝ Կիոտոյից Տոկիո տեղափոխման եւ համարվում է Ճապոնիայի սպորտային կյանքի ամենակարեւոր իրադարձություններից մեկը:
hakone.jpg
Հունվարի 7-ին ճապոնական ընտանիքներում պատրաստում են «7 գարնանային դեղաբույսերով» կաշա, որի բաղադրությունը կախված է տեղանքից: Համարվում է, որ այս կաշան մարմինը լցնում է ուժով ամբողջ առաջիկա տարվա համար:
nanakusa_00.jpg
Հունվարի 11-ին կոտրում են Նոր Տարուց մնացած եւ արդեն չորացած դեկորատիվ բրնձե բոքոնիկները: Շատ կարեւոր է բոքոնները կոտրել, այլ ոչ թե կտրել, ինչը վատ նշան է: Բոքոնների մասերից սուպ են եփում եւ ուտում՝ նվիրելով ճաշկերույթը աստվածներին:
Kagami-mochi.jpg
Ճապոնական տոները /շարունակություն/
Հունվարի երկրորդ երկուշաբթի օրը նշվում է Չափահասության օրը: Սա պետական տոն է՝ նվիրված բոլոր նրանց, ով 20 տարեկան է դարձել անցած տարում: Այս տարիքում ճապոնացիները ստանում են քվեարկելու, ծխելու եւ ալկոհոլ օգտագորելու իրավունք:
20_4.jpg
20_1.jpg
20_2.jpg
Ողջ հունվար ամսին ճապոնացիներն աղոթում են Հաջողության 7 աստվածներին:
7god.jpg
7luckygods.jpg
Փետրվար
Փետրվարի 3 կամ 4-ին տոնվում է Սեցուբուն՝ հին օրացույցով Նոր Տարվա գիշերը: Տներում կազմակերպվում է Մամե-մակի կոչվող արարողությունը. Երեխաները բաժակները լցնում են լոբու հատիկներով եւ շաղ տալիս սենյակներում՝ կարդալով դեւերին վախեցնող խոսքեր: Իսկ վերջում յուրաքանչյուրն ուտում է այնքան լոբու հատիկ, որքան իր տարիքն է, ինչը քշում է դեւերին ու ապահովում առաղջություն ողջ տարի:
4 կամ 5-ին տոնվում է Չինական Նոր Տարին՝ գարնան սկիզբը: Այս օրվանից Ճապոնիայում սկսվում են դաշտային աշխատանքները:
Փետրվարի 11-ը պետական տոն է՝ Պետության հաստատումը /ի պատիվ 1873թ-ին իմպերատոր Ձիմմուի թագադրման/: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս տոնը վերացվեց եւ վերականգնվեց միայն 1966-ին:
Փոտրվարի 14՝ Սբ. Վալենտինի տոնը: Այս տոնը մի փոքր այլ կերպ է նշվում ճապոնացիների կողմից, քան մնացած երկրներում. Այս օրը աղջիկներն ու կանայք իրենց սիրելիներին նվիրում են շոկոլադ-հոնմեյ, իսկ ընկերներին եւ կոլեգաներին՝ շոկոլադ-գիրի: Շոկոլադի տիպը նշվում է բացիկի վրա: Այս տոնը նշվում է շոկոլադով 1958թ-ից:
Շարունակելի...![]()
Ճապոնական տոները /շարունակություն/
Մարտ
Մարտի 3՝ Տիկնիկների փառատոն՝ նվիրված փոքրիկ աղջիկներին: Այդ օրը տներում կազմակերպվում են տիկնիկների փոքրիկ ցուցահանդեսներ հատուկ համազգեստով: Եթե տոնի ավարտից հետո չհավաքել տիկնիկներին, ասում են, որ աղջիկը չի ամուսնանա: Տիկնիկներին սովորաբար թաքցնում են պահարանում, կամ էլ գցում են գետը եւ աղոթում, որ տիկնիկներն իրենց վրա վերցնեն աղջիկներին սպասվող հնարավոր վատ բաները:
hima_matsuri.jpg
A_doll_displayed_at_the_Girls'_Festival,hina-ningyo,katori-city,japan.jpg
hinamatsuri_sm.jpg
Մարտի 4՝ Սպիտակ օր: Այս օրը տղաները նվիրում են աղջիկներին սպիտակ շոկոլադ՝ ի պատասխան Սբ. Վալենտիկի օրվա նվերներինԱյս տոնը նշվում է 1965թ-ից:
Մարտի 20 կամ 21՝ գարնանային գիշերահավասարության օրը: Այդ օրվան նախորդող 3 օրից սկսած 1 շաբաթը կոչվում է Հիգան: Այդ ժամանակ ճապոնացիներն այցելում են նախնիների գերեզմաններ: Այդ օրվանից Ճապոնիայի հարավում սկսում է ծաղկել սակուռան:
yanaka-praying.jpg
Մարտին սկսվում են մանկական անիմացիայի խոշորագույն փառատոնները:
Ապրիլ
Ապրիլի 8՝ Բուդդայի ծննդյան օրը կամ Ծաղիկների փառատոնը: Սա բուդդիստական տոն է, որի ժամանակ բուդդիստական տաճարները զարդարում են ծաղիկներով, իսկ անցորդներին բաժանվում է հատուկ ծաղկե թեյ: Համարվում է, որ այն օժտված է կախարդական ուժով եւ դրանով ջրում են Բուդդայի արձանները: Ըստ լեգենդի, նրա ծնվելուց անմիջապես հետո 7 երկնային դրակոնները ցողել են երեխայի գլուխը ջրով: Թեյով ջրելը խորհրդանշում է հենց այս լեգենդը, իսկ ծաղիկները՝ Լումբինի այգին, որտեղ ծնվել է Լուսավորյալը:
Ապրիլի 9՝ Կանաչության օրը: Սա բնության հանդեպ սիրո պետական տոնն է: Մինչ 1988թ այն նշվել է որպես Սյովա իմպերատորի ծննդյան օր, իսկ նրա մահից հետո այն վերանվանվել է կանաչության օր, քանի որ իմպերատորը շատ էր սիրում բնությունը: Այդ օրը ողջ Ճապոնիայի տարածքում ծառեր են տնկվում: 29-ից սկսվում են «Ոսկե շաբաթ» կոչվող տոները:
japan_erica.jpg
Մարտ, ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում ճապոնիայում նշվում է հանամին
Մայիս
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը նշվում են պետական տոներ՝ ընդհանուր «Ոսկե շաբաթ» անվանմամբ: Մայիսի 1՝ Մայիսի 1, մայիսի 2-ի մասին բան չգտա
,մայիսի 3՝ Սահմանադրության օր, որը նշվում է 1947թ-ից, մայիսի 4՝ ուղղակի ազատ օր
: Մայիսի 5՝ Երեխաների տոնը /սկզբում այն եղել է միայն տղաների տոն/: Այս շաբաթը համարվում է արձակուրդների ժամանակաշրջան, քանի որ այդ ժամանակ Ճապոնիայում լինում է լավագույն եղանակը:
Մայիսի երկրորդ կիրակին՝ Մայրության տոն: Այս տոնը ճապոնացիները փոխառել են ամերիկացիներից եւ սկսել են նշել 1913թ-ից:
Շարունակելի...
Վերջին խմբագրող՝ helium: 28.09.2010, 22:31:
Moonwalker (29.09.2010), Rhayader (28.09.2010), Հայկօ (01.10.2010), Նաիրուհի (29.09.2010), Ռուֆուս (28.09.2010)
Ճապոնական տոները /շարունակություն/
Հունիս
Հունիսի 1՝ ֆառել բռնելու շրջանի սկիզբը /շարունակվում է մինչեւ սեպտեմբեր/:
Հունիսի 4՝ կարիեսի դեմ պայքարի օր: 1 շաբաթվա ընթացքում ատամնաբույժներն այցելում են դպրոցներ եւ պատմում կարիեսի վնասի մասին եւ թե ինչպես ճիշտ մաքրել ատամները:
Հունիսի 3-րդ կիրակին՝ Հայրության տոն: Սա նույնպես եկել է ամերիկացիներից: Այդ օրը երեխաները նվերներ են տալիս հայրերին՝ փողկապ, անձրեւանոց եւ այլն:
Հունիսի սկզբից մինչ հուլիսի կեսերը Ճապոնիայում սկսվում է Անձրեւների ամառային շրջանը:
Հուլիս
Հուլիսի 1՝ Ֆուջի լեռ բարձրանալու շրջանի բացումը: Լեռան գագաթին գտնվում է փոստարկղ եւ յուրաքանչյուրը կարող է այնտեղից նամակ ուղարկել՝ ապացուցելու, որ ինքը եղել է լեռան գագաթին:
2020_Cherry_Blossoms_And_Mount_Fuji,_Japan.jpg
Հուլիսի 7՝ Աստղերի փառատոնը: Լեգենդի համաձայն՝ այդ գիշեր հանդիպում են Ալտաիր եւ Վեգա աստղերը՝ սովորաբար բաժանված Ծիր Կաթինով: Այդ գիշեր ճապոնացիները երազանք են պահում, գրում են դրանք թղթե ժապավենների վրա եւ կապում եղեգի ցողունների վրա:
tanabata-1.jpg
Հուլիսի 20՝ Ծովի օրը: Այս տոնն ընդուվել է որպես պետական միայն 1996թ-ին, բայց նշվել է սկսած 1941թ-ից՝ ի հիշատակ իմպերատոր Մեյջիի՝ 1876թ-ին Ճապոնիայի հյուսիս կատարած ճամփորդությունից Յոկոհամա նավահանգիստ վերադարձի: Այժմ այդ օրը սկսվում են ամառային արձակուրդները:
Օգոստոս
Օգոստոսի 15՝ Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին նվիրված օր:
Օգոստոսի կեսերին սկսվում են «Բոն» /Նախնիների օր/ կոչվող տոնին նվիրված օրերը: Համարվում է, որ այդ օրերին նախնիներն այցելում են այն տները, որտեղ ժամանակին ապրել են: Նրանց համար վառում են հատուկ ողջույնի խարույկներ՝ մուկաե-բի, որոնց վերջում փոխարինելու են գալիս հրաժեշտի խարույկները՝ օկուրի-բի: Վերջիններս հաճախ վառում են լամպերի մեջ եւ բաց թողնում ջուրը: Բուդդիստական տաճարներում կատարվում է հատուկ արարողություն՝ ի պատիվ նախնիների: Ողջ Ճապոնիայի տարածքում այդ օրերին պարում են հատուկ պար՝ Օդորի, ազգային համազգեստներով: Բոն տոնին հաճախ արձակուրդ է տրվում՝ նախնիների գերեզմաններն այցելելու համար: Այս տոնի ընթացքում ընդունված է նվերներ տալ միմյանց:
Ողջ օգոստոսի ընթացքում Ճապոնիայում կազմակերպվում են հրավառության գիշերային փառատոններ...
20100710_sumida3.jpg
Սեպտեմբեր
Օգոստոսի 31 կամ սեպտեմբերի 1՝ թայֆունների շրջանի սկիզբ: Բացի թայֆուններից, սեպտեմբերին սկսվում է Անձրեւների աշնանային շրջանը:
1923թ-ի սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել Կանտոյի Մեծ երկրաշարժը, որի ժամանակ Տոկիոյում մահացել է 140հզ մարդ, իսկ Տոկիոն ավերվել է: 1960թ-ին այդ օրը հայտարարվել է Բնական աղետների դեմ պայքարի օր, որի ընթացքում դպրոցներում կատարվում են դպրոցականների էվակուացիոն պարապմունքներ: Սովորաբար դրանցով էլ ավարտվում է նոր եռամսյակի սկզբի արարողությունը /դասերը իրենց մոտ սեպտեմբերից չեն սկսվում/:
Սեպտեմբերի 15՝ Ծերերին հարգելու պետական օր: Տոնվում է՝ սկսած 1951թ-ից եւ պետական է դարձել 1966-ին:
Սեպտեմբերի 14 կամ 15՝ Լիալուսնով հիանալու օր: Այդ օրն ուտում են փքաբլիթներ՝ լուսնի տեսքով: Տոնը նվիրված է լուսնի աստծուն՝ Ցուկիյոմիին:
Սեպտեմբերի 23 կամ 24՝ Աշնանային գիշերահավասարի օր: Գարնան պես՝ 3 օր առաջվանից սկսված շաբաթը կոչվում է Հիգան: Այդ օրը ճապոնացիներն այցելում են նախնիների գերեզմաններ:
Քիչ մնաց...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ