User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Բրազիլիայի պատմությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #12
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բրազիլիայի պատմությունը

    Բրազիլ երկրի անվան ծագումը

    Իրականում <<բրազիլ>> եզրն ընդհանրապես կապ չունի որևէ բառի հետ, որը ծագում է հնդկացիական մշակույթից: Տվյալ եզրի ծագումը հայտնաբերելու համար ուսումնասիրվել են հնադարյան բազում աշխատություններ:
    Հույն պատմիչ Պլատոնի աշխատություններից մեկում` <<Timeu e Crítias>>-ում, հիշատակվում է Գիբրալթարի նեղուցից արևելք ընկած երկրի գոյության մասին: Որոշ ուսումնասիրողների կողմից այս հիշատակումը նախանշան էր դարձել ամերիկյան մայրցամաքը հայտնաբերելու համար: Գոյություն ունեն նաև նույն ժամանակի այլ քարտեզագրական աղբյուրներ, որոնք ցույց են տալիս Բրազիլ կամ Բրեազիլ կոչվող ինչ-որ կզղու վայրը:
    Այս կղզին գտնվում էր արևելքում` Իռլանդիայի և Ատլանտյան օվկիանոսի միջակայքում: Ըստ որոշ աղբյուրների այս կղզին ուներ միստիկական և դրախտային հատկանիշներ: Այսպիսով կարող ենք ենթադրել, որ եվրոպացի ժողովուրդը մինչ իբերական ծովային գործողությունների իրականացումը արդեն նախագծում էր այդ հրաշք երկրի հայտանբերումը, որտեղ դժվարություններն ի սպառ կբացակայեին:
    Կա մի իռլանդական լեգենդ, որտեղ խոսվում է անծանոթ Hy Brazil կղզու մասին, որը թարգմանվումէ<<օրհնված երկիր>>: Այս դրախտատեղին չիմանալու փաստը բացատրվում էր նրանով, որ այն ընդմիշտ պատված էր մառախուղով: Այս վայրը, որը միայն տեսանելի էր դառնում յոթ տարին մեկ անգամ, բացահայտվել է մոտավորապես 565թ. իռլանդացի վանական սբ. Բրանդոնի կողմից:

    Որոշ լեզվաբաններ ներկայացնում են, որ բրազիլ եզրը սերում է կելտերենից, որը նշանակումէ հաջողակ կամ կախարդիչ: Հաջորդ վարկածը նշում է, որ բառի ծագումը իռլանդերեն <<Uí Breasil>> արտահայտությունն է, որը նշանակում է <<Բրեազիլ կլանի հետնորդներ>>: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն եզրը կապում են փյունիկերեն barzil բառի հետ, որը նշանակում է մետաղներով հարուստ վայր:

    Բազում բացատրությունների մեջ, հատկանշականն այն է, որ տվյալ եզրը ծառայել է հետևյալ նպատակով` արտահայտելու բարիքներով, հարստություններով, առատություններով լցված վայր: Այսպիսով նկատում ենք, որ պորտուգալացիները բրազիլական տարածքն անվանելիս անդրադարձել են այն լեգենդին, որը շրջանառվում էր եվրոպացիների մտքերում դարեր շարունակ:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 05.04.2010, 02:26:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (05.04.2010), helium (05.04.2010), Minerva (05.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ սարսափելի պատմությունը
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.10.2012, 11:26
  2. Պատմությունը գիտությու՞ն է
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 149
    Վերջինը: 19.06.2012, 01:03
  3. Պատմությունը կրկնվում է
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.06.2012, 22:39
  4. Perfume: Մարդասպանի պատմությունը
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Կինո
    Գրառումներ: 35
    Վերջինը: 01.07.2011, 20:28
  5. Ի՞նչ է տալիս պատմությունը
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 18.06.2009, 17:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •