HDD-ի մոդելը էդքան կապ չունի, որքանով որ կապ ունի ինֆորմացիայի պահպանման համար կիրառվող տեխնոլոգիան: Բնականաբար ինֆորմացիայի կորստից լավագույն պաշտպանությունը կրկնօրինակների պահպանումն է:
Բնական է, որ լավագույն կրկնօրինակումը անմիջական կրկնօրինակումն է` ինչ փոխվեց ինֆորմացիայի պահպանման մեկ վայրում, կրկնօրինակվում է մյուս վայրը անմիջապես: Դրա համար կան բազմաթիվ ծրագրային լուծումներ (Microsoft Data Protection, Symandec Backup և այլն):
Բայց ԻՀԿ ամենաքիչ գլխացավանքով լուծումը RAID 1 տիպի զանգվածի կազմակերպումն է, այսպես կոչված հայելային RAID: Դրա կազմակերպման համար օգտագործվում են ինչպես ծրագրային, այնպես էլ ապարատային լուծումներ: Գործողության սկզբունքը կայանում է հետևյալում. երկու նույն ծավալի (ցանկալի է նույնատիպ և նույն մոդելի) կոշտ սկավառակներ ծրագրային կամ ապարատային միավորվում են որպես մեկ տրամաբանական սկավառակ և ՕՀ միջավայրում հանդես են գալիս որպես մեկ սկավառակ, որի ծավալը հավասար է 1 կոշտ սկավռակի ծավալին: Ցանկացած ինֆորմացիա, որը գրանցվում է այդ տրամաբանական սկավառակի վրա միանգամից "մեկին-մեկ" գրանցվում է երկու կոշտ սկավառակների վրա: Կոշտ սկավառակներից մեկի շարքից դուրս գալու պարագայում ոչ միայն ինֆորմացիան չի կորում, այլև շարունակում է աշխատել դրանցից օգտվող համակարգը: Ավելի մեծ հուսալիություն ստանալու համար կիրառում են նաև այլ տեսակի RAID-էր, որոնք տարբերվում են օգտագործվող կոշտ սկավառակների քանակով, ինֆորմացիայի պահպանման և հուսալիության ապահովման եղանակներով: ԻՆչպես նաև տարբերվում են ինֆորմացիայի գրել/կարդալ արագագործություններով:
Հիմա հարցեր.
1. Ինչպիսի համակարգիչ է ծառայում որպես հոսթինգի սերվեր` եթե բրենդային է:
2. Եթե բրենդայի չէ, ապա ինչ մայրական սալիկ է վրան` ունի արդյոք RAID աջակցում?
3. Եթե ունի, ապա կան արդյոք ազատ պորտեր լրացուցիչ HDD միացնելու համար?
4. Եթե կան, ապա կան արդյոք ազատ միջոցներ և ցանկություն լրացուցիչ HDD ձեռք բերելու համար?![]()
Էջանիշներ