Վարզոր, նախ ասեմ, որ այո, պորցի հետ նույն տուփում էր քուլերը:
Էսօր եւս մեկ անգամ փորձեցի ռենդեր, մինչեւ 78°C բարձրացավ:
Ասեմ, որ չեմ կարծում, որ ներսի օդը տաք ա, քանի որ առանց լուրջ բեռնվածության էս պահին MB-ը 23°C ա, պրոցը` 26°C: Բացի էդ` քեյսի ձախ կափարիչի վրա հատուկ պրոցի քուլերի համար հատած կոնի նման խողովակ կա, որ օդը դրսից քաշի: Սենյակում էլ 20°C ա: Հա, ու բացի էդ էլ երբ որ արդեն պրոցը 78 աստիճան էր, Fan Xpert-ով քեյսի հովահարը դրեցի առավելագույն արագության վրա, մի քիչ սպասեցի, բայց օգուտ չեղավ:
Քուլերն ու տերմոքսուքն էլ, կարծում եմ, նորմալ եմ դրել, որտեւ, օրինակ` եթե հասել ա 70 աստիճանին, Process explorer-ով Artlantis-ը suspend եմ անում, միանգամից մի 20-աստիճանով սառում ա:
Ի՞նչ խորհուրդ կտաս: Եթե քուլերը փոխել, ապա որի՞ց խորհուրդ կտաս:
Էջանիշներ