Մեջբերում 0david0-ի խոսքերից Նայել գրառումը
Փաստորեն կարելիա դեդիքեյթիդ վիդեո մեմորին (վիդեո ՌԱՄ) մեծացնել ԲԻՈՍ-ից, եթե հնարավորություն կա: Մի հատ նոթբուքա ընկել ձեռքս, 64 էր գրում, ԲԻՈՍ-ում պատահական հայտնաբերեցի, որ հնարավորա 128 սարքել
Դա իրականում համակարգային RAM-ի մի հատվածը ռեզերվացնում է տեսաքարտի համար` լրիվ dedicated չի: Դա ավելի շուտ կոչվում է Fixed Video Memory: Սովորաբար on-board տեսաքարտերի պարագայում, եթե համակարգչի վրա այլ տեսաքարտ չկա, BIOS-ից ավտոմատ կերպով 8/16/32 ՄԲ հիշողություն ռեզերվացվում է տեսաքարտի համար` դարձնում է Fixed: Դա արված է "ջանասեր ու պրպտուն" օգտագործողներից պաշտպանվելու համար:
Այդ Fixed-ը BIOS-ից որպես կանոն չի թողնում շատ մեծացնել: Օրինակ` նոթբուքի պարամետրերում նշված է, որ video memory up do 1792MB: Սակայն BIOS-ի միջից հնարավոր է լինում ֆիքսել մինչև, ասենք 384ՄԲ: Աշխատանքի ժամանակ, երբ որ ֆիքսված հիշողությունը չի բավարարումմ համակարգը սկսում է կիրառել DVM կամ DTVM կոչվածը` դինամիկորեն հիշողությունը ավելացնում է ՕՀ-ին տրամադրված հիշողության հաշվին: Սա նույնպես արագության կորուստ է: Որպես կանոն մեծ shared հիշողությունը տեսաքարտը կարող է օգտագործել, երբ համակարգիչն ունի 4ԳԲ-ից ավել RAM, հետևաբար և 64բիտանոց ՕՀ (խոսքս այն ՕՀ-ներին է միայն վերաբերվում, որոնք չունեն PAE):