ԸՆդհանրապես Gigabyte-ի սնուցման բլոկերը այդքան էլ վատը չեն, բավականին անաղմուկ են ու վատ չեն պահում հոսանքը, լարերի հավաքածուն էլ աղքատիկ չի: Բայց էս վերջին տարիներին Երևանում դրանք պրոբլեմատիկ են դարձել` շուտ շարքից դուրս են գալիս: Հիմնարկում արդեն մի 2 տասնյակ փոխել ենք, նույնիսկ տանս սնուցման բլոկը սատկեց: Տեղը Gamebird դրեցի` էլի անձայն է, բայց հոսանքները ավելի լավ է պահում (կոմպս ռազգոն արած է ու դա շատ կարևոր է):
http://fine.am/am/prod/666_Սնուցման_...ISE__DUAL_FAN/
Ուղղակի SATA ելքերի քանակը այդքնա էլ շատ չի:
Հիմնարկում էլ TermalTake-ի բլոկեր ենք սկսել դնել: Դի ով գիտի, գիտի, որ շատ բարձրակարգ բրենդ է: Հոյակապ աշխատում են, բայց լարերի կոմպլեկտացիան աղքատիկ է:
Ապե ջան, ինչի համար ես ուզում էդ բլոկը? ինչ կոմպի վրա պիտի դնես?
Էջանիշներ