Bruno (10.06.2011)
Չէ ընդանրապես չի ճանաչում, ու որ միացնում եմ տըկ-տըկոցա հանում
իսկ որ սերվիս խորհուրդ կտաք դիմեմ?
հարգելիս տկտկոցն արդեն 3 բանի մասին ա խոսում.
1. կամ կոշտ սկավառակակրի շարժիչի սռնին է ծռվել (шпиндель)
2. կամ ֆերոմագնիսական սկավառակն (սկավառակներից մեկը) է ծռվել:
2. կամ մագնիսկան գլխիկն ա տեղաշարժվել (головка)
երկու դեպքում էլ դժվար թե սպասարկման կենտրոններում կարողանան օգնել: Հայաստանում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր կարողանում են այդպիսի խնդիրներով զբաղվել: Սակայն նույնիսկ այդպիսի մակարդակի գիտելիքները երաշխիք չեն հանդիսանում, որ հնարավոր կլինի գոնե տվյալները վերականգնել:
Այդպիսի դեպքերի շատ եմ հանդիպել, երբ ուժեղ ցնցումից, հարվածից կամ ընկնելուց HDD-ն շարքից դուրս է գալիս: մանավանդ ավելի մեծ են լինում վնասվածքները, երբ դա տեղի է ունենում աշխատանքի ժամանակ, առավել ևս բեռնված աշխատանքի: Նույնիսկ մեկ անգամ գրազ եմ շահել` քեյսի գլխին ձեռքի ափի հարվածով HDD-ն շարքից հանել եմ
Ամեն դեպքում չեմ կարծում, թե ինչ-որ սպասարկման կենտրոնում կոգնեն, բայց եթե պարունակվող ինֆորմացիան իրոք մեծ արժեք կամ նծանակություն ունի, ապա կարող ես փորձել Օնլայն սերվիսը (Նալբանդյանի վրա, հրապարակից մի խաչմերուկ վերև` Թումանյան փողոց շհասած), Ֆայն սերվիսը (Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի մոտ): Եթե չեմ սխալվում ինտերնետում կան անհատներ որոնք հայտարարություններ են տալիս անսարք HDD-ներ նորոգելու կամ գնելու մասին: Կարող ես փորձել, երբեք չեմ դիմել, բայց մի գուցե կօգնեն![]()
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
չեմ ուզում հակագովաղդ անեմ, բայց էդ Դոլֆին ինչ տարել եմ մի ինչ-որ ժամանակ հետո փչացելա: Իմ կոմպի բլոկը տրաքավ իրանց սարքելուց հետո, ընկերոջս կոմպի մոնիտորը պրոբլեմ ուներ, տարանք իբր սարքեցին, նենց էին ավերել, որ մի քանի օր հետո սկսեց ընդհանրապես չաշխատել: Բացեցի տենամ մեջի սխեմայի վրից ինչ ասես փոխած չէր: Մի խոսքով նոր մոնիտոր առավ:
Ժողովուրդ, հի՜ն հարց՝ ի՞նչ կարա տեղի ունենա կոմպի հետ.
1. Աշխատանքի ժամանակ հոսանքի անջատվելուց
2. Աշխատանքի ժամանակ հոսանքի տատանումներից
Լսել եմ սնուցման բլոկի վառվելու մասին, բացի դրանից ավելի լուրջ (մայր պլատա, պրոցեսոր) վնասներ լինու՞մ են
Albus (10.06.2011)
1. Աշխատանքի ժամանակ հոսանքի անջատվելուց համակարգչին, բացի ինֆորմացիոն կորուստից (չհիշված ֆայլեր, կիսատ բեռնված ֆայլեր և այլն) պրակտիկորեն ոչինչ չի կարող պատահել: Միայն եթե նույն ցանցում շա~տ մեծ ինդուկտիվությամբ կոճ չկա միացված
2. Հոսանի տատանումներ ամենա վտանգավորն են: Ընդ որում տատանումների երկու տիպ կա` լարման կտրում բարձրացցում-իջեցում և ակնթարթային բացակայություն և վերականգնում:
Վերջինս ամենավտանգավորն է, քանի որ առաջ է բերում նաև փոխանցման հոսանքին հատուկ երևույթներ:
Գործնականում ժամանակակից նորմալ համակարգչին լարման տատանումը չի կարող վնասել սնուցման բլոկից այնկողմ` մայրական սալիկ, պրոցեսոր, սկավառակակիր, հիշողության և այլն:
Պատճառը նրանումն է, որ ժամանակակից սնուցման բլոկերում մաքսիմալ էլեկտրոիզալացված են սնուցման և բեռի հատվածները` սնուցման բլոկերը ոչ թե լրիվ տրանսֆորմացիոն են, այլ իմպուլսային: Այսինքն լարման կտրուկ աճը կամ նվազումը չի կարող ակնթարթորեն անդրադառնալ ներքին սարքերի վրա, քանի որ և սնուցման բլոկի կոմպոնենտներն են ավելի իներտ և լավ սնուցման բլոկերում լարման թույլատրելի տիրույթը հսկվում է նաև աբահովիչների և ստաբլիտրեննրի միջոցով:
Սակայն էլեկտրոտեխնիկական պաշտպանության տեսանկյունից ոչ ճիշտ կառուցված սնուցման բլոկերի պատճառով հաճախակի շարքից դուրս է գալիս մայրական սալիկը, USB-ով միացված սարքավորումները, սկավառակակիրենրը (կոշտ, ճկուն և օպտիկական), շատ, ահավոր շատ հազվադեպ պրոցեսորը ակմ օպերատիվ հիշողությունը (սա կախված է նաև մայրական սալիկի վրա եղած պրցեսորի և ՕՀ սնուցման սխեմաների որակից)
Բայց վերջերս մի նոր երևույթ է նկատվել: Մայրական սալիկներում, նույնիսկ էժանագին, արդեն լայնորեն կիրառվում են կարծրամիջուկ կոնդենսատորները: Նրանց կյանքի տևողությունը հաշվարկվում է ավելի երկար, քան հեղուկային կոնդենսատորներինը, սակայն փոքր իներտության շնորհիվ, ինչպես նաև կիսահաղորդչային կառուցվածքի առանձնահատկություններից էլնելով, հոսանքի կտրուկ տատանումների ժամանակ պարազիտային լիցքեր են կուտակում և սկսում են խաթանել համակարգչի այս կամ այն բլոկի նորմալ աշխատանքը, ընդհուպ մինչև խափանում: Օրինակ, հոսանքի տատանումներից հետո հաճախ է լինում, որ համակարգիչը սկսում է չխանաչել, թե USB-ինտերֆեյսով ինչ սարք է միացված: Անջատում ես (նաև հոսանքի վարդակից կամ UPS-ից), սպասում մի քանի րոպե կամ ժամ, միացնում ես` ամեն ինչ նորմալ է, կամ էլ USB պորտերից մի քանիսն աշխատում են, մի քանիսը` ոչ: Ի դեպ նույն կոնդենսատորների պատճառով երբեմն նույնիսկ համակաիգիչը չի գործարկվում, բայց ոչ մի վառված էլէմենտ չկա: Մի քիչ "հանգստանում է", նորից միանում է
Եթե ինչ-որ բան բաց թողեցի, ներող եղեք, գնացի ծխելու:
Մալլադեց Varzor: էս հո դիսերտացիայիդ նյութը չեր՞:
Կարապետ (11.06.2011)
Տպելու ժամանակ պրինտերը ասումա, որ կամ կաբելը լավ միացրած չի ու չի տպում: Մի քիչ առաջ նորմալ աշխատում էր, ու միամիտ սենց եղավ: ԱՄեն ինչ ստուգել եմ, սաղ նորմալա լարերը:
![]()
Եթե ծրագրային կամ միացումային փոփոխություններ չես կատարել (թարմացումներ, նոր անտիվիրուս-ֆայրվոլ, կաբելն ես փոխել, քարտրիջ-գալովկա ես փոխել և այլն), ապա կարող ա լինի մի քանի պատճառ.
1. USB պորտի խափանում: Փորձի նույն պորտից մեկ ալյ USB 2.0 սարք միացրու: Եթե չաշխատեց, ապա կոմպը ամբողջովին անջատիր հոսանքից (հոսանքի կաբելն էլ հանի սնուցման բլոկից) մի 5-10 րոպե սպասիր ու ներից միացրու:
2. USB կաբելի վնասում կամ թույլ կոնտակտ (ոտքով կանգնել ես վրան, կամ հրել ես պաըշտին ճզմել ես և այլն) եթե ուրիշ կաբել կա, ապա փորձիր դրանով:
3. Եթե չեմ սխալվում թանաքային պրինտերա, կարողա գալովկեքի կան քարթրիջի հետ խնդիր կա: Եթե ձև ունես, փորձիր այլ կոմպից միացնել ու տպել` պրինտերի սարքինության հետ կապված հարցերը կճշտվեն:
4. Եթե չի տպում նույնիսկ վիրտուալ պրինտերների վրա (Document Image writer, doPDF, Distiller, XPS և այլն), ապա ստուգի Արդյոք սերվիսների մեջից միացված են Spooler և Firewall սերվիսները: Եթե ոչ` միացրու:
Morg (20.06.2011)
Ժող ջան մի գիտեմ որ ամենահարմար թեման չի բայց ինչ արած...
Ուզում ենք համալսարանի դասերը վիդիո տարբերակով ունենաք, անհրաժեշտ ա մի հատ վիդիո ձայնագրող սարք, էնպիսի որակով, որ ոչ մեծ հեռավորություններից գրատախտակի գրված երևա: ասենք ամեն օր 80 րոպե նկարելու համար: Մատչելի գնով նման սարք կա՞:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ