Որակական կորուստը կախված ա նրանից, թե դու երգը կտրելուց հետո ինչ ֆորմատով ու ինչ նաստրոյկաներով ես output (save as...) անում... Ամեն ինչ կախված ա հենց դրանից: Ինչքան ծրագիրը լավը եղավ, էնքան քո ընտրության հնարավորությունը մեծ ա լինում ֆորմատների ու նաստրոյկաների հարցում: Sound Forge-ով էլ կարաս երգի որակը ընենց քցես, որ էլ ասելու չի...
Ես միշտ էլ օգտագործել եմ Magix-ի ընտանիքի ծրագրերը (Samplitude, Audio Cleaning lab և այլն) ձայնի հետ աշխատելու համար: Իսկ ուղղակի երգ կտրելու համար մեկ-մեկ օգտագործում եմ NCH WavePad, պարզ, հասարակ, բայց միաժամանակ լայն հնարավորություններով ծրագիր, ինստալ պակետը` ընդամենը 500Կբ:
Direct
Հ.Գ. Չեմ հասկանում, երբ ասում են, թե Sound Forge-ի ինտերֆեյսը պարզ ա: Դրա նման խառըխշտիկ ինտերֆեյս երևի մենակ էդ ծրագիրը ունի: Կոմպիս մեջ դա քցում եմ մենակ նրա համար, որ ընտիր DirectX plugin-ներ ունի, հատկապես էկվալայզերները: 18 հերցից սկսվող էկվալայզեր մենակ Sound Forge-ում եմ տեսել...
Էջանիշներ