Ես էլ մի հատ հարց ունեմ դիսկերի վերաբերյալ. ուրեմն մեր աուդիո նվագարկիչը (Hi-Fi) շատ նորմալ կարդում ա օրիգինալ դիսկերը, եւ մի կերպ, զոռով, հազիվ կարդում ա կեղծ կամ իմ ձայնագրած դիսկերը (խոսքը միայն Audio CD ֆորմատի մասին է): Ես թեկուզ ձայնագրեմ ամենացածր արագությամբ, մեկ ա, ինքը հազիվ ա կարդում, ու հիմնականում գրում ա No Disc: Ուզում եմ հասկանամ` ինչո՞ւմն ա գաղտնիքը, որ օրիգինալ դիսկերը տենց հեշտությամբ կարդում ա, չկա՞ ծրագիր, որով հնարավոր լինի էդ օրիգինալներին համարժեք աուդիո CD սարքել:
Էջանիշներ