1)IPTV-ն հեռուստատեսության տեսակ է, որը հասանելի է ինտերնետի միջոցով: IPTV-ի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու նորություններ ու ֆիլմեր ոչ միայն այն ժամանակ, երբ դրանք նշված են հեռուստածրագրում, այլև ցանկացած հարմար ժամանակ:
Երևանում գտնվող ինտերնետ ծառայություն մատուցող կազմակերպություններից մեկի մենեջեր Մերուժան Տեր-Գրիգորյանը ոչ մասնագիտական լեզվով բացատրում է, որ այն ամենը, ինչ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, պահպանվում է IPTV-ի հատուկ պահոցում, որտեղ հեռուստադիտողը կարող է գտնել լրատվական ծրագիր կամ հեռուստաբանավեճ և դիտել ցանկացած ծրագիր ցանկացած ժամի:
«Սակայն պահոցում մնալու ժամանակը սահմանափակ է (3-5 օրից ոչ ավելի), և, վճարից բացի, որոշակի գումար կգանձվի նաև ծառայության դիմաց»,- ասում է 52-ամյա Տեր-Գրիգորյանը:
Ըստ մասնագետի` մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ հաճախորդը կարող է ավելի ինտերակտիվ մնալ, երբ պատվիրում է որևէ ֆիլմ կամ հեռուստածրագիր իրեն հարմար ժամանակ: Video կամ DVD տիպի հնարավորությունները` «հետ», «առաջ», «դադար», «ձայնագրում», նույնպես հնարավոր են IPTV-ում:
Հեռուստադիտողն այլևս կարիք չունի տպագիր հեռուստածրագիր փնտրել, փոխարենը` ընդամենը մի կոճակի սեղմումով կարող է կարդալ այն իր հետուստացույցի էկրանին:
48-ամյա երևանցի ծրագրավորող Ալեքսանդր Պողոսյանն ասում է, որ ժամանակակից հեռուստատեսության շարժիչ ուժը հանդիսացող գովազդը կմնա, սակայն հեռուստադիտողը կկարողանա ավելի հեշտ շրջանցել դրանք` պարզապես բազմաթիվ հեռուստաալիքներ դիտելու հնարավորություն ունենալով:
«Ցավոք, «առաջ» կոճակի միջոցով հեռուստագովազդներից խուսափելը հեռավոր ապագայի խնդիր է»,- ասում է Պողոսյանը:
Թեև Ucom-ը գրեթե ավարտում է տեղադրման փուլը, քիչ տեղեկություն կա հնարավոր գների և Երևանում ու ամբողջ Հայաստանում նոր ծառայության հասանելիության տարածքի մասին:
Սակայն մասնագետների հաշվարկով` Հայաստանում այս նոր տեսակի հեռուստատեսության գները առնվազն կլինեն մոտավորապես ժամանակակից մալուխային հեռուստատեսության գների մակարդակի, այսինքն` հասանելի է լինելու հեռուստադիտողների մեծ մասին: (Ներկայումս մալուխային հեռուստատեսության ծառայություն մատուցող խոշոր ընկերության` «ՍուպերՍիստեմի» ամսավճարը 10000 դրամ է, մոտ 27 դոլար
armenianow.com
Էջանիշներ