Համակարգչի թե պրոցեսորի և թե տսաքարտի տեխնիկակակ հնարավորություները բավարար են համացանցով տեսանյութեր դիտելու համար: Ստեղ խնդիրը ամենայն հավանականությամբ ծրագրային է ու կոնկրետ FlashPlayer-ի հետ կապված:
Քանի որ flv ֆորմատն ինքնին H263, VP, H264 (սկսած FlP 9-ից) կոդավորում ունի (ձայնը սովորաբար mp3 է) ու լռությամբ FlashPlayer-ի կարգաբերումներում միացված է ապարատային աջակցումը (Hardware acceleration): Ներկայիս բոլոր տեսաքարտերը, նույնիսկ ներկառուցվածները ապարատային մակարդակով աջակցում են H263, 234-ի դեկոդավորումը, սակայն Rageon 9250-ը մոտ 10 տարվա պատմություն ունի ու իրա ժամանակ էդ կոդեկների ապարատային աջակցումը դեռ չկար: Եթե FlashPlayer-ի կարգաբերումներից անջատես Hardware acceleration--ը` կարող է օգնել:
Մեկ էլ ստուգի, թե ինչ կոդեկներ կան մոտդ ինստալ արած:
Էջանիշներ