Հայկօ-ի խոսքերից
Խնդրում եմ օգնեք.
1. Կարելի՞ է արդյոք նոթբուկը անընդհատ միացած թողնել, եթե այն միացած է էլ.ցանցին, թե՞ ցանկալի է, այնուամենայնիվ, երբեմն-երբեմն ակումուլյատորը «դատարկել»: Եվ եթե լարով է միացված, ավելի լավ կլինի ակումուլյատորը հանե՞լ, թե՞ թողնել վրան: Ինչպե՞ս երկարացնել ակումուլյատորի կյանքը:
2. Արդյո՞ք ակումուլյատորը կարող է աշխատել որպես UPS: Ավելի կոնկրետ՝ եթե նոթբուկը լարով է միացած ու ակումուլյատորն էլ վրան է, ապա հոսանքի թրթռոցը ազդու՞մ է նոթբուկի վրա, թե՞ չէ: Լարով միացած ժամանակ հոսանքն ինչպե՞ս է «մտնում» նոթբուկ՝ ուղղակիորե՞ն, թե՞ նախ լիցքավորվում է ակումուլյատորը և ապա՝ նոթբուկն աշխատում է ակումուլյատորի լիցքով:
Շնորհակալություն:
Էջանիշներ