artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Lusina (04.11.2015)
Ո՞վ ունի ռոուտերի WiFi անտենան միացնելու լար ու կարա տա: Կամ տեղ գիտի, որտեղ ծախում են:
7-8 տարվա փչացած ռոուտերս վերակենդանացրեցի, բայց էս լարը կորել ա
Wlan.am զանգի:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Վահե-91 (08.11.2015)
Մի հատ Սանդիսկ ֆլեշկա ունեմ, իրա ֆայլային համակարգը շատ տխուր վիճակում ա, ֆայլերի մի մասը խառնում, կպցնում ա իրար, հիերոգլիֆների ձևով անուններով չբացվող ֆայլեր ա սարքում, ֆայլերի մի մասն էլ, որոնք չի կպցնում, ուղղակի չեն բացվում, էռռոր են տալիս: Ինտերնետում փորփրեցի, մի երկու ծրագիր քաշեցի, սկանավորեցի, չօգնեց: Սանդիսկի ստանդարտ ծրագրերն էլ տենց վերականգնման հնարավորություններ չեն տալիս: Ո՞նց կարելի ա ֆլեշն օգտագործման համար պիտանի դարձնել:
Low Level Format Tool փորձել ե՞ս ապ
Պետք ա ֆլեշի կոնրոլյորի մոդելն իմանաս (օրինակ էս ծրագրով), հետո հատուկ դրա համար նախատեսված ծրագիրը գտնես flashboot.ru կայքից (իմ իմացածներից ամենալավն ա) ու դրանով վերականգնես: Եթե կոնտրոլյորը կամ հիշողությունը ֆիզիկապես վնասված չի, օգնում ա:
P.S.
Նկատի ունեցի, որ վերականգնելուց հետո մեջի ինֆորմացիան էլ հետ բերել չի լինի
Վերջին խմբագրող՝ Վահե-91: 05.06.2016, 20:02:
Թազեն առ, 32ը արդեն 8000 դրամի կարգի ա ու բավական լավ որակով
_Հրաչ_ (06.06.2016)
Հրաչ, ֆլեշբութը մոռացի, անցի դրա պրոֆեսիոնալ տարբերակին՝ http://www.usbdev.ru/
Sent from my Elephone P8000 using Tapatalk
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
_Հրաչ_ (06.06.2016)
Վերջը ֆլեշս խելքի բերեցի: Ոչ մի տարբերակ, ծրագիր, թուլ-մուլ չօգնեց, բացարձակ, մենակ մի պարզ գործողություն. ֆորմատ արեցի NTFS-ի, հետո նորից FAT32-ի, սկսեց հիմնականում ստաբիլ աշխատել, մի երկու սարքի վրա ա, որ նորմալ չի աշխատում, բայց մեծամասամբ առողջացել ա:
Էս գրեցի, որ ում մոտ սենց խնդիր առաջանա, նկատի ունենա, որ սենց լուծում կա:
Все гениальное просто
Շատ լավ ա, մոլոդեց, բայց ամեն դեպքում դրան ֆլեշ անվանելը արդեն ախալ ա։
Դրա վրա ինֆո քցել ու տեղափոխելը նման ա ավտոյի, որ մի անգամ տոռմուզ չի պահել, բայց դե բախտի վրա քշվում ա
Էսօր հաճախորդի մոտ կոմպը միացնում ա ու չի միանում, գալիս վինդի դրոշակի վրա լռվում ա կամ ռիփեյռ ա ուզում կամ լոգինի վախտ ա լռվում ու սենց ոչ օրինաչափ վիճակներ։
Նայում եմ բլոկին, ֆլեշ ա միացրած, անջատում եմ ու կոմպը սկսում ա թռնել։
Հետո պատմում են, որ ֆլեշի վրա տնից ինֆո են գցել բերել, բայց ինֆոն չկա
_Հրաչ_ (23.06.2016)
Երկրորդ նախադասությունդ հենց կարդացի, մտքիս հենց գրածդ ավտոն եկավ: Դե հա, հայավարի, տենց մի երեսուն տարվա ջորի քշելու, մետաղալարով, սկոչով, բանով կապելու, յոլլա տանելու բնավորություն ունենք: Ստեղ էդքան ֆլեշկի հարցը չէր, ոնց ասել եմ, այլ պրինցիպի. էն, որ չէ, եթե ես որոշել եմ, որ պտի աշխատես, ուրեմն աշխատելու ես, մեռնելով էդ ֆլեշկեն ինձնից չէր պրծնի:
Ինչ վերաբերում ա ֆլեշը միացրած կոմպերին: Հա, ես էլ էի լսել, որ կոմպին միացրած ֆլեշը, ինչ-որ USB ուրիշ սարք կամ ընդհանրապես ուրիշ սարքավորում կարա տենց խնդիր առաջացնի, որ կոմպը ստաբիլ չաշխատի կամ սկի չմիանա: Որ տենց խնդիրների եմ հանդիպում, ավելորդ ինչ կա-չկա, հանում եմ:
John (23.06.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ