Rammstein-ի խոսքերից
Ժող, բարլուս: Էն կոմպիս դանդաղ ստարտափ լինելու խնդիրը, որ ասում էի, արդեն ներվերս կերել ա, ուզում եմ վերջը տամ, բայց չգիտեմ` ինչից սկսեմ: Դրա համար, սենց մի հարց տամ. դիցուք ունենք հոսանքից անջատած կոմպ: Մի տարբերակում կոմպը միացած ա եղել ու հենց նոր ա շաթ դաուն եղել ու հոսանքից անջատվել (ասենք` մի 5 րոպե ա անջատված մնացել), մյուս դեպքում նույն կոմպը մի 6 ժամ հոսանքից անջատված ա եղել: Հարց. էս երկու տարբերակների մեջ տեսականորեն ի՞նչ տարբերություն կարա լինի, կոմպի ո՞ր բաղադրիչների վրա էդքան ժամանակում ինչ-որ բան կարա փոխվի (ընդունենք, որ բորտի մարտկոցը նորմալ ա, քանի որ ժամացույցը չի խախտվում):
Իմ կոմպը ակնհայտ տարբերություն ա տալիս. եթե նոր եմ անջատել, միացնելուց վռազ միանում ա: Իսկ եթե երկար ա անջատված եղել, լինում ա նենց, ինչպես որ էն ժամանակ նկարագրել էի, գաղտնաբառը գրելուց հետո կոմպը վինչի հետ դադարներով ա «շփվում». մի 3 վայրկյան վինչի լույսը վառվում ա, մի 15 վայրկյան չի վառվում (ոչ էլ պրոցն ա ծանրաբեռնված լինում), հետո էլի մի 3 վայրկյան աշխատում ա ու տենց շարունակ, մինչեւ մի 4 րոպեից լրիվ ստարտափ ա լինում:
Ենթադրում եմ, որ կարա RAM-ի պրոբլեմ լինի, հերթով հանում, դնում, տեղերով փոխում եմ: Բայց քանի որ անջատել ու միանգամից միացնելուց պրոբլեմը ի հայտ չի գալիս, սենց դիագնոզելն էլ ա դառնում անհնար: Մենակ կարամ ասեմ, որ քիչ առաջ միացնելուց TwinMos RAM-ը հանեցի, թողեցի միայն Kingstone-ը, էլի դանդաղ միացավ:
Թարսի պես վինչս էլ ծերից ծեր լցված ա, չեմ կարա թեկուզ C-ն դատարկեմ ֆորմատ անեմ, որ համոզվեմ, որ Windows-ից կամ ֆայլ սիստեմից չի:
Էջանիշներ