ժող, մագնիսով ռեա՞լ բանա HD-ի վրայի ինֆոն ջնջելը: Ու եթե հնարավորա, դրանից HD-ը չի վնասվու՞մ:
Հա, մեկ էլ HD-ին ո՞նց կարելիա միացնել նեթբուքին, առանց թանկանոց ադապտրների առնելու:![]()
ժող, մագնիսով ռեա՞լ բանա HD-ի վրայի ինֆոն ջնջելը: Ու եթե հնարավորա, դրանից HD-ը չի վնասվու՞մ:
Հա, մեկ էլ HD-ին ո՞նց կարելիա միացնել նեթբուքին, առանց թանկանոց ադապտրների առնելու:![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.12.2010, 12:11:
Իմ դասախոսի մեկնաբանմամբ շամանակակից HDD-ները(ժամանակակից բառը խիստ կասկածի տակ է, հնարավոր է դա մի 50 տարի առաջվա համար է) կազմված եմ վանդակներից որոնց հանգույցներում ֆեռոմագնետիկները կամ մագնիսացված են կամ ոչ(1 կամ 0)եթե դու մագնիսական դաշտ ստեղծես այդ ամենը ամբողջությամբ կփոխվի ասենք 1-երի: Հետևությունը թողնում եմ քեզ դրա միջոցուվ կջնջվե՞ն ֆայլեր, թե՞ ոչ:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Եթե կիսահաղորդչային HDD-ի մասին չի խոսքը, որտեղ որպես հիշող բջիջ կիրառվում են կիսահաղորդչային սարքերը, ապա ուժեղ մագնիսով էդ HDD-ի հերը կանիծես նենց, որ կարողա էլ չօգտագործվի)
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ժող, կոմպը միանումա, մի քանի րոպե հետո ինքնիրան անջատվում: Բիոսի էլեմենտի կողքը ինչ որ փոքր դիսփլեյ կա, վրեն էլ FF գրած: Միացնելուց անկապ թվեր ու տառեր էր գրում: Ի՞նչ կարա պատահած լինի:
Ավելի ճիշտ չի անջատվում, այլ անցնումա «քնած» ռեժիմի:![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.12.2010, 23:58:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Լսեք երաժշտություն Erger.am կայքում:
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Ապ ջան էդ FF- դա տասնվեցականով ներկայացրածա որպես 255. Հիմա արժի մտածել ինչից հետո տենց եղավ, ինչ ա գրում մնացածը... Իմ կարծիքով դա ռամի հետ կապված ինչ որ հաղորդագրությունա, որտև տասնվեցականով համակարգը հիմնականում արտածումա ռամի հետ եղած պրոբլեմները, իսկ ավելի ճիշտ հասցեների. Հա մեկ էլ ինչ գույնի ֆոնի վրա է հաղորդագրությունը արտածվում
Երեկ առնչվեցի այս խնդրին: Նկարագրում եմ լուծումը, որն աշխատեց իմ դեպքում, միգուցե ուրիշներին էլ պետք գա:
Զգուշացում. Ես պատասխանատվություն չեմ կրում նկարագրված գործողությունների, դրանց ոչ ճշգրիտ կիրառման դեպքում առաջացած խնդիրների և կորուստների համար:
Խնդրի նկարագրությունը: Orange-ի հատկացրած ZTE MF 637 USB-մոդեմի դրայվերները տեղադրելուց հետո օպերացիոն համակարգը չի բեռնվում (բեռնվելիս հայտնվում է սպասման նշանը և բեռնումն առաջ չի շարժվում):
Օպերացիոն համակարգը՝ Mac OS X 10.6 (Snow Leopard):
Խնդրի պատճառը: Մոդեմի դրայվերների տեղակայման ընթացքում համակարգային ֆայլերից մեկը՝ /usr/lib/libcurl.4.dylib գրադարանը փոխարինվում է դրայվերների հետ մատակարարվող ֆայլով: Տվյալ ֆայլը չի համապատասխանում Mac OS X 10.6 ՕՀ-ին (ՕՀ-ն 64 բիտանոց է, տեղադրվող ֆայլը՝ ոչ):
Լուծում: Գործողությունների հետևյալ շարքը թույլ է տալիս վերականգնել փոխարինված ֆայլը, որից հետո աշխատում են և ՕՀ-ն, և մոդեմը:
1. Սկզբնական ֆայլի ներբեռնում և տեղադրում USB ֆլեշի վրա:
Ներբեռնեք libcurl.4.dylib.bz2 ֆայլն, օրինակ այստեղից: Տեղադրեք ֆայլը USB ֆլեշի վրա (կարող եք տեղադրել նաև որևէ այլ արտաքին կրիչի, օրինակ՝ սկավառակի վրա):
2. Բեռնում միանձնյա օգտագործման ռեժիմ:
Վերաբեռնեք համակարգիչը և բեռնման սկզբում սեղմած պահեք Command և S ստեղները: Բեռնման ավարտին սև էկրանի վրա կհայտնվի հրամանային տողը:
3. Ֆայլային համակարգի ստուգում և անցում գրել-կարդալու ռեժիմի:
Հավաքեք հետևյալ հրամանները՝
/sbin/fsck -yf
/sbin/mount -uw /
4. USB-ֆլեշի միացում լապտոպի ֆայլային համակարգին, գրադարանային ֆայլի ապաարխիվացում:
Ստեղծեք պանակ, որտեղ ժամանակավորապես պահվելու է USB-ֆլեշի պարունակությունը.
mkdir /Volumes/MS
Միացրեք USB-ֆլեշը և հավաքեք հետևյալ հրամանը.
/sbin/mount -t msdos /dev/disk1 /Volumes/MS
Դիտողություն. Այս հրամանը ենթադրում է, որ Ձեր USB ֆլեշի վրա առկա է FAT16 կամ FAT32 ֆայլային համակարգ, ինչը սովորաբար այդպես է, եթե ֆլեշը ֆորմատավորված է Windows ՕՀ-ում: /dev/disk1-ի փոխարեն Ձեր կրիչը կարող է ՕՀ-ի կողմից միացված լինել այլ անվան տակ: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի /dev/disk1-ը փոխարինել համապատսխան սարքավորման անվանումով:
Հանեք գրադարանային ֆայլը արխիվից.
bunzip2 /Volume/MS/libcurl.4.dylib.bz2
5. Գրադարանային ֆայլի վերականգնում
Անվանափոխեք առկա գրադարանային ֆայլը.
mv /usr/lib/libcurl.4.dylib /usr/lib/libcurl.4.dylib.old
Տեղադրեք նոր ֆայլը.
cp /Volumes/MS/libcurl.4.dylib /usr/lib/libcurl.4.dylib
Անջատեք USB ֆլեշը լապտոպի ֆայլային համակարգից.
/sbin/umount /Volumes/MS
Հանեք USB ֆլեշը:
Վերբեռնեք համակարգը:
Հղումներ՝
1. http://www.davidglover.org/2009/09/t...w-leopard.html
2. http://hints.macworld.com/article.ph...30714194313542
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Life (07.01.2011), Moonwalker (29.12.2010), Արամ (30.12.2010)
Ժող ունեմ 2 հատ 1gbանոց ram: Երբ 2-ը միաժամանակ դեղադրում եմ համակարգչիս մեջ խնդիրներ են առաջանում(ասեն շուտ շուտ ռեստարտ ա լինում): Երբ առանձին առանձին տեղադրում եմ 2-սն էլ նորմալ աշխատում են: Ի՞նչ անեմ: Ֆոռմատել եմ արել չօգնեց:
Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ