User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Ընտանի կենդանիների հետ կապված օրենք

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընտանի կենդանիների հետ կապված օրենք

    Ժող, վերջերս լսել եմ՝ տնական կենդանիների համար հարկ են դրել, ընդ որում, ասենք, ակվարիում ունես, մեջը՝ քառասուն հատ ձուկ, ամեն ձկան համար պետք է տարեկան հինգ հազար դրամ վճարես: Հավատս չի գալիս նման աբսուրդը: Ո՞վ կարող է ճշգրիտ ասել, ինչի մասին է խոսքը:
    Երկրորդ՝ արդյո՞ք օրենքը տարածվում է գյուղատնտեսական կենդանիների վրա:
    Ու վերջապես՝ ո՞ր մի եզի միտքն է դա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (18.03.2010)

  3. #2
    Freedom ! ! ! Freddie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    448
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տնական կենդանիների հետ կապված օրենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, վերջերս լսել եմ՝ տնական կենդանիների համար հարկ են դրել, ընդ որում, ասենք, ակվարիում ունես, մեջը՝ քառասուն հատ ձուկ, ամեն ձկան համար պետք է տարեկան հինգ հազար դրամ վճարես: Հավատս չի գալիս նման աբսուրդը: Ո՞վ կարող է ճշգրիտ ասել, ինչի մասին է խոսքը:
    Փաստորեն լրջով հարկ պետք է վճարե՞լ։ Ես էլ եմ լսել։ Բայց ինչքանով է ճիշտ չգիտեմ։


    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ՝ արդյո՞ք օրենքը տարածվում է գյուղատնտեսական կենդանիների վրա:

    Հա, ինչքան գիտեմ գյուղատնտեսական կենդանիների վրա էլ է տարածվելու։

  4. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տնական կենդանիների հետ կապված օրենք

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, վերջերս լսել եմ՝ տնական կենդանիների համար հարկ են դրել, ընդ որում, ասենք, ակվարիում ունես, մեջը՝ քառասուն հատ ձուկ, ամեն ձկան համար պետք է տարեկան հինգ հազար դրամ վճարես: Հավատս չի գալիս նման աբսուրդը: Ո՞վ կարող է ճշգրիտ ասել, ինչի մասին է խոսքը:
    Երկրորդ՝ արդյո՞ք օրենքը տարածվում է գյուղատնտեսական կենդանիների վրա:
    Ու վերջապես՝ ո՞ր մի եզի միտքն է դա:
    Այ, քեզի բան : Մթամ մարդկանց վրա դրված հարկերը շատ մի վճարեցինք, հիմա էլ անցել ենք կենդանիներին: Եթե ուզում են, որ հայերը կենդանիներին լարեն Հայաստանից տենց հարկ կդնեն: Եզություն ասիր պրծար, այ մարդ էս կարողա գժանոցում ենք տեղյակ չենք: Էնա չեք տեսնում ոչխարների մասսայական հոսքա սկսվել Հայաստանից, ինչ ենք անելու?

  5. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տնական կենդանիների հետ կապված օրենք

    2010-02-24
    ՊԵՏՏՈՒՐՔ՝ ՇԱՆ, ԿԱՏՎԻ, ՃԱՆՃԻ ՈՒ ՄԿԱՆ ՀԱՄԱՐ

    Երեւանի ավագանին նոր դրամահավաք է սկսել, այս անգամ՝ ընտանի կենդանիներ պահելու համար

    Երեւանի քաղաքապետարանը որոշել է նեղել մայրաքաղաքի կենդանասեր հասարակությանը: Նրանք, ովքեր սիրում են իրենց տանը շուն, կատու պահել, մատաղի համար գառ մեծացնել կամ ցանկացած ընտանի կենդանի ունենալ, պետք է պետությանը տուրք վճարեն՝ 5000 դրամ: Այդպիսի որոշում է կայացրել Երեւանի ավագանին՝ 2010թ. տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելիս: Այն, որ Սարի թաղի իր սեփական տան բակում հավ պահող կամ Չարբախում մի քանի կով ունեցող քաղաքացիներից պահանջում են պետտուրք՝ ինչ-որ տեղ կարելի է հասկանալ. այդ կենդանիները գուցե աղտոտում են միջավայրը կամ արածում ու քուջուջ են անում մայրաքաղաքի զուլալ, մաքրությունից փայլող փողոցներում, բայց ոչ մի կերպ չի բացատրվում, թե մայրաքաղաքին ինչ վնաս են տալիս տանը պահվող, շատ մարդկանցից ավելի հաճախ լողացող մեր հավատարիմ փափկամազիկ բարեկամները: Շատ թոշակառուներ արյան ճնշման խնդիրները կարգավորելու համար իրենց տանը կատու են պահում, ուրեմն ի՞նչ, քաղաքապետարանը որոշել է այդ թոշակառուների ճնշումը բարձրացնել ու կատուներին տներից հանե՞լ: Ի վերջո, չկա որեւէ լծակ՝ մարդուն պարտադրելու, որ հանի ու դուրս շպրտի իր պահած-մեծացրած շանը, նա արդեն տան անդամի պես է: Հարցը նույնիսկ 5000 դրամը չէ, տարօրինակ է մեր պետության մտածելակերպը, թե որտեղից ու ինչի համար կարելի է պետտուրք գանձել, ինչի համար՝ ոչ: Եթե ընտանի կենդանիների համար 5000 դրամ են ուզում, ապա որքա՞ն գումար պետք է վճարեն առյուծ պահողները: Եվ հետո, եթե ես իմ տանը սուսուփուս շուն պահեմ ու ոչ պետտուրք վճարեմ, ոչ էլ պատկան մարմիններին հայտնեմ շանս մասին, ի՞նչ պետք է իմանան, որ ես շուն ունեմ ու ո՞վ պետք է ինձ կախի, եթե չվճարեմ: Պարզ է, որ ավագանու այդ որոշումը լուրջ չէ եւ անկապ տեղից գումար պոկելու հերթական խնդիրն է լուծում. ով կտա՝ կտա, ով ոչ՝ «ջանը սաղ լինի»: Հայտնի է, որ ապրիլից գազը թանկանում է, ինչի հետեւանքով թանկանալու են մի շարք պարենային ու ոչ պարենային ապրանքներ, մարդիկ այս տարի մի կերպ գոյատեւելու են ու այս նեղ պահին քաղաքապետարանի՝ շուն ու կատվի համար փող ուզելը, մեղմ ասած՝ զավեշտի է նման: Նույն սկզբունքով հարկայինը շուտով ՀԴՄ կտեղադրի գյուղերից կաթ-մածուն բերող ու քաղաքում իրացնող կանանց վրա, կպահանջի մայրաքաղաքի օդը շնչելու համար հարկ վճարել, քաղաքապետարանը կպահանջի կենտրոնական փողոցներով քայլելու համար տուրք վճարել, տանը հայտնված առանց պետհամարանիշների ճանճի համար տուգանք մուծել եւ այսպես շարունակ:

    Ավագանու այդ որոշումը եթե իրականացվի էլ, չի կարող արդարացի լինել, որովհետեւ ոչինչ հստակեցված չէ: Օրինակ, տուզիկ պահողը եւ «բուլդոգ» պահողը նո՞ւյն գումարը պետք է վճարեն, կամ արդարացի՞ է, որ գառ կամ ոչխար պահողն էլ 5000 դրամ վճարի, էշ պահողն էլ:

    Բնապահպանության նախարարությունը հաստատում է, որ ձուկը ընտանի կենդանի չէ, սակայն այսօր շատերի բնակարաններում ակվարիումներ կան, եւ մարդիկ իրենց հանգստության ու հաճույքի համար ձուկ են պահում: Քաղաքապետարանը գտնում է, որ մարդիկ իրավունք չունեն Երեւան քաղաքում այդ հաճույքն ունենալ եւ դրա համար պետք է կա՛մ պետտուրք վճարեն, կա՛մ ընդհանրապես ձուկ չպահեն: Հակառակ դեպքում պատկան մարմինները տուն առ տուն կմտնեն ու ակվարիումը հայտնաբերելու դեպքում մի կլորիկ գումարով կտուգանեն քաղաքացուն՝ ըստ ակվարիումի ձկների քանակի, որակի ու գույնի:

    Առանց այդ էլ հայերն առանձնապես կենդանասեր չեն, եւ եթե մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր խղճում են ու փողոցներից տուն են տանում շների, կատուների, ավագանու որոշումից հետո փողոցներում իսկական շնանոց կլինի: Իբր քաղաքապետարանը կարողանում էր պայքարել թափառող շների դեմ, հիմա է՛լ ավելի է նպաստելու նրանց բազմացմանն ու տարածմանը: Մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ իրենց իմիջի համար շունիկներ ու այլ ընտանի կենդանիներ են պահում: Նրանք հաճախ են հեռուստաեթերներում եւ հասարակության մեջ իրենց «տան անդամներին» գովազդում, ուստի քաղաքապետարանը «փող հավաքելու» գործընթացը կարող է սկսել հենց նրանցից: Նրանք հաստատ չեն կարող խաբել քաղաքապետարանին ու տուրքը չտալ: Հետաքրքիր է իմանալ, թե որքան պետտուրք պետք է վճարի երգչուհի Սիլվա Հակոբյանը՝ իր դաշտամկան համար:


    ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
    http://www.aravot.am/am/articles/economy/75578/view
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.02.2010), Boboloz (01.03.2010), Jarre (20.03.2010), Rhayader (28.02.2010), Tig (18.03.2010), Լուսիանա (28.02.2010), Հարդ (28.02.2010), Ուլուանա (27.02.2010), Ռուֆուս (28.02.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տնական կենդանիների հետ կապված օրենք

    իսկ առյուծի համար՞

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (27.02.2010), Gayl (27.02.2010), One_Way_Ticket (27.02.2010), Rhayader (28.02.2010), Sagittarius (28.02.2010), Tig (18.03.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տնական կենդանիների հետ կապված օրենք

    կարծում եմ ուշ չէ այն օրը, երբ կընդունեն նաև իմ առաջարկած օրենքի նախագիծը առայն, որ ամեն մեկը, ով Հայաստանում հագնում է էժանագին կոշիկ , վճարի Կոշիկի հարկ: պրիչոմ ամեն հագնելուց: Փողոցւմ ամենուր պետք է կանգնեցնել Կոշիկի մլիցա, ու ում կոշիկի վրա էտ օրվա ստիկեռը խփած չլինի,՝ 15 սուտկա ուժեղացված ռեժիմի գաղութում

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (27.02.2010), Sagittarius (28.02.2010), Աբելյան (28.02.2010), Արևհատիկ (28.02.2010), Դեկադա (27.02.2010), Մանուլ (27.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր ընտանի կենդանիները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 544
    Վերջինը: 26.09.2020, 18:16
  2. Կենդանիների անունները հայերեն
    Հեղինակ՝ ars83, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 30.06.2017, 19:26
  3. Կորել է ընտանի կենդանի
    Հեղինակ՝ Ripsim, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.10.2015, 14:35
  4. Եկեք շփվենք կենդանիների հետ:
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 25.05.2011, 14:07
  5. Մեր ընտանի կենդանիները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Քիմիա, Կենսաբանություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.03.2007, 20:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •