User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչու է ՞մեր շքամուտքը այս տեսքի

Քվեարկողներ
22. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մեղավորը բնակիչներն են

    17 77.27%
  • Մեղավորը թաղապետարանն է

    10 45.45%
  • Մեղավորը ես եմ

    8 36.36%
  • Մեղավոր չկա

    1 4.55%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Իմ շքամուտքը

  1. #1
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իմ շքամուտքը

    Այս թեմայում առաջարկում եմ զետեղել Երևանյան շքամուտքերի մեր կողմից արված ֆոտո նկարները և պատասխանել այս հարցին Ինչուն ՞է մեր շքամութքը այս վիճակում :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանոն (27.02.2010)

  3. #2
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ շքամպւտքը

    Շքամուտքերը նույն (կամ համանման) վիճակում են ինչ որ փողոցները, մայքերը, բակերը, անցումները: Թե ինչու պիտի առանձին թեմայում քննարկենք հենց շքամուտքերը, առաջին փորձից ինձ հասկանալ չհաջողվեց:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (05.03.2010)

  5. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ շքամպւտքը

    Հույս ունեի, որ հազիվ մի թեմա բացվեց «շքամպւտք»-ի մասին, երկար էի սպասել, էն էլ եկա տեսա «շքամուտք»-ի մասին ա:

    Լավ, լրջացա…
    1. Ո՞վ է մեղավոր, որ շատ մուտքերում լուսավորություն չկա, բնակիչնե՞րը… իհարկե ոչ, ոչ մի բնակիչ պարտավոր չի իր դռան վերեւում լամպ դնել: Լուսավորությունը պետության գործն է (չգիտեմ, թե կոնկրետ որ պետական մարմնի, չեմ էլ ուզում իմանալ):
    2. Ո՞վ է մեղավոր, որ վաղուց վերանորոգում չի արվել: Եթե շատ մարդիկ իրենց սեփական բնակարանի համար չեն կարողանում գումար հատկացնել ու վերանորոգել, ո՞նց պիտի մուտքը վերանորոգեն… սա էլ է պետության գործը:
    3. Ո՞վ է մեղավոր, որ աստիճանները մաշվել են, եւ այլն: Էստեղ ոչ մեկ էլ մեղավոր չի, շենքը իր դանր ապրել է, վաղուց քանդելու ժամանակն է, իսկ պետությունը փող չունի նոր շենք կառուցելու, պետությունը միայն կարա հյուսիսային պողոտաներ կառուցի, բայց դե լրիվ այլ նպատակներով:
    4. Ո՞վ է մեղավոր, որ շքամուտը դուռ չունի, կամ դուռը «տրաքած» է: Պարզ է, որ ոչ բնակիչները:

    Այսքանից ելնելով ասում եմ, միանշանակ ես եմ մեղավոր, որ ունեմ այնպիսի պետություն, որը թքած էլ չունի, թե ում մուտքը ինչ կլինի: Հո վրացինե՞րը չեն մեղավոր, որ իմ պետությունը սենց ա:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (27.02.2010), Farfalla (27.02.2010), Yevuk (27.02.2010), Նարե (27.02.2010)

  7. #4
    Մշտական անդամ DavitH-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2009
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    395
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ շքամպւտքը

    Պատասխանել եմ որ մեղավոր են համ բնակիչները համ էլ թաղապետարանը/պատասխանատուն/, բայց ավելի շատ բնակիչները
    հարցը մենակ լուսավորությունը չի բա հո թաղապետարանը չի գալու ու զիբիլ թափի կամ թքի կամ պատերի վրա ինչ որ բաներ գրի քո շքամուտքում
    Առաջին հերթին ԴՈւ որպես բնակիչ ԴՈւ պիտի մտածես դրա մասին ու ՉԿԵՂՏՈՏԵՍ քո դռան դիմացը

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (28.02.2010), Yevuk (27.02.2010), Մանոն (27.02.2010), Ուլուանա (27.02.2010)

  9. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ շքամպւտքը

    Մեջբերում DavitH-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին հերթին ԴՈւ որպես բնակիչ ԴՈւ պիտի մտածես դրա մասին ու ՉԿԵՂՏՈՏԵՍ քո դռան դիմացը
    Միանշանակ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (27.02.2010)

  11. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ շքամպւտքը

    Մեջբերում DavitH-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանել եմ որ մեղավոր են համ բնակիչները համ էլ թաղապետարանը/պատասխանատուն/, բայց ավելի շատ բնակիչները
    հարցը մենակ լուսավորությունը չի բա հո թաղապետարանը չի գալու ու զիբիլ թափի կամ թքի կամ պատերի վրա ինչ որ բաներ գրի քո շքամուտքում
    Առաջին հերթին ԴՈւ որպես բնակիչ ԴՈւ պիտի մտածես դրա մասին ու ՉԿԵՂՏՈՏԵՍ քո դռան դիմացը
    Արի ու տես, որ էդ կեղտոտողները բոլոր տեղերում էլ կճարվեն, ուղղակի ուրիշ տեղերում, ի տարբերություն մեր մոտի` հավաքողներն էլ կան:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (28.02.2010)

  13. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ շքամպւտքը

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Արի ու տես, որ էդ կեղտոտողները բոլոր տեղերում էլ կճարվեն, ուղղակի ուրիշ տեղերում, ի տարբերություն մեր մոտի` հավաքողներն էլ կան:
    Հա, համաձայն եմ, որ կեղտոտողներ ամեն տեղ էլ կան, նույնիսկ հատուկ ճարելու կարիք չկա, թափած են։ Օրինակ՝ էստեղ՝ ԱՄՆ–ում, ես կասեի՝ մարդիկ ավելի փնթի են շրջակա միջավայրի նկատմամբ, քան Հայաստանում, ուղղակի էստեղ էդ թափողների հետևից հավաքողներ էլ կան, ու դրա շնորհիվ վերջնական պատկերը բավական տարբեր է։ Մաքրման ու հավաքման աշխատանքները շատ արդյունավետ ու կանոնավոր են կազմակերպված. թափվելուց հետո աղբը երկար չի մնում։ Բայց մի տարբերություն կա. էստեղ մարդիկ թափում են հիմնականում զուտ անփութության հետևանքով, իսկ Հայաստանում անփութությունից բացի, նաև մի տեսակ ամեն ինչ պռճոկելու, քանդելու, ավերելու, փչացնելու ներքին պահանջ կա մարդկանց մեջ, ու էդ մոլուցքը մինչև չբավարարեն, չեն հանգստանում։ Օրինակ, եթե շենքի պատին հայտարարություն է կպցրած, մի օր էլ չի մնա, կպռճոկեն, կտանեն կամ կթափեն, մենակ թե չմնա տեղում, ու կապ չունի՝ քաղաքական թեմայով էր հայտարարությունը, հասարակական, թե կենցաղային անշառ բան էր, մեկ է, պիտի պոկեն։ Նույն ձևով շքամուտքի պատերը պիտի մխտռեն վառած լուցկիներ կպցնելով, զանազան գրություններով, պատերը ծակելով ու փորագրելով։ Կարծում եմ՝ էս ամենը հիմնականում ներքին ագրեսիայի, անբավարարվածության հետևանք է։ Մարդիկ էդպիսի բաներով լիցքաթափվում են։
    Համենայնդեպս, կարծում եմ, որ գոնե իրենց տան շքամուտքը մաքուր պահելը մեծ մասամբ կախված է հենց բնակիչներից, ոչ թե պետությունից։ Մաքուր պահելու համար ֆինանսներ առանձնապես պետք չեն։ Օրինակ, եթե աղբը աղբատար խողովակի մեջ լցնելիս մարդը պատահաբար մի մասը թափում է գետնին ու չի բարեհաճում իր թափածը հավաքել, լցնել էդ նույն աղբատարը, ապա դրանում է՞լ է պետությունը մեղավոր։ Կամ եթե ձեռքի աղբը առանց մտածելու գցում է շքամուտքի գետնին ու անցնում առաջ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.02.2010, 19:59:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (27.02.2010), DavitH (27.02.2010), E-la Via (28.02.2010), Դեկադա (27.02.2010), Լուսաբեր (27.02.2010), Մանոն (27.02.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Իմ շքամպւտքը

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Շքամուտքերը նույն (կամ համանման) վիճակում են ինչ որ փողոցները, մայքերը, բակերը, անցումները: Թե ինչու պիտի առանձին թեմայում քննարկենք հենց շքամուտքերը, առաջին փորձից ինձ հասկանալ չհաջողվեց:
    Երևի թե նրա համար, որ փողոցներն էլ , բակերն էլ, մայթերն ու անցումներն էլ սկսվում են մեր շքամուտքից…
    Նկատե՞լ եք թե ինչ մաքուր են պահում հայերն իրենց տները, օրական կարող են 5 անգամ ավլել կամ փոշի վերցնել: Բայց միայն՝ իրենց տան մեջ: Ասես դռնից այն կողմ թշնամու տարածք լինի: Էլ նրանց չի հետաքրքրում , թե շքամուտքն ի՞նչ տեսք կունենա կամ իրենց տուն հասնելու համար ՞ինչ կեղտեր կոխկրտելով կբարձրանան: Դա մեր ազգում «Մենք»-ի գաղափարի անգամ չսաղմավորված վիճակից է: Ցավում եմ, որ լինելով այսքան հին մշակույթի կրողը, կարող ենք լինել այսքան փնթի անքաղաքավարի ազգ: Իհարկե խոսքս չի վերաբերում այն փոքրամասնությանը, որը աղաղակում է տիրող վիճակի մասին փորձելով օրինակ ծառայեցնել սեփական պահվածքը, միևնույն է, մենք մնում ենք նույն անհաղորդ, այդ ամենին անտարբեր հայացքով նայող ազգը:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (01.03.2010), Մեղապարտ (03.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •