Մեզ էլ կասե՞ս:
Վիստ, հո պարտադիր չի՞, որ պայմանը բարձրաձայն ասի, ուղղակի կարող ա էդ պահին նենց իր ուզածին հասնի, որ դու չզգաս էլ: Համոզված եմ, որ տենց դեպք եղել ա բոլորի հետ էլ:
Յոժը գրել էր, որ սա սիրող զույգերի մասին ա: Որ մարդիկ իրար հետ տենց խոսեն, էլ ի՞նչ սիրող զույգ: Ամենաշատը տենց կխոսեմ էն մարդու հետ, ում նկատմամբ անտարբեր եմ կամ դուր չի գալիս ինձ:
Էս ներողություն խնդրել պահանջելը լրիվ աբսուրդ ա: Հուսով եմ` երբեք էդ աստիճանին չեմ հասնի... Ուզում ա ընկեր լինի, ուզում ա ընկերուհի, քույր, եղբայր լինի, ուզում ա պարզապես ծանոթ լինի... Ես ինձ նվաստացած կզգամ:
Սա էլ հիմնականում ծնողներն են ասում փոքր ժամանակհետդ չեմ խոսա մինչև էսպես, էնպես չանես... - Եթե պետքա էսպես-էնպես անելով իմ հետ խոսաս կամ չխոսաս, ուրեմն ցտեսություն![]()
: Դժվար թե ինչ-որ մեկը ծնողին ցտեսություն ասի
:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Ամենաչսիրածս շանտաժը, էս ոճի էլի, աղջիկների խոսքնա. "Ես կգնամ" /կթողնեմ քեզ իմաստով/: Նման դեպքերում երբեք այլ բան չեմ ասել, բացի. "եթե ուզում ես, գնա..."...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Mark Pauler (28.02.2010)
Ճիշտ ես անում:
Չգիտեմ ինչի ա, բայց մեր այսօրվա իրականության մեջ շատ ա տարածված, որ սկզբից աղջիկն ա անընդհատ "շանտաժ" անում, ու եթե տղեն էտ ամենին դիմանում ա, հարաբերությունները հասնում են ավելի լուրջ էտապի, սկսում ա տղեն "շանտաժ" անել:
Սխալ հիմքերի վրա դրված հարաբերություններ են, որ նույնիսկ հասնում են ընտանիք կազմելուն ու ամբողջ կյանքում մի հարց ա երկուսին էլ տանջում- "իրար մի կերպ դիմանան, թե ...."
ՑԱՆԿԱՑԱՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՄԵՆԱԿ ՄԻ ԲԱՆ Ա ՊԵՏՔ "ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ"…
ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՔՈ ՈՒ ԴԻՄԱՑԻՆԻ ՀԱՆԴԵՊ!!! ՄՆԱՑԱԾԸ ԻՆՔՍՏԻՆՔՅԱՆ...........
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Lion (28.02.2010)
Ու զարմանալին էնա, որ երբ ասում ես. "Ուզում ես գնա"... որպես կանոն չեն գնում, բայց սկսում են քեզ մեղադրել նրանում, որ դու իրենց... չես սիրում: Կարծես իրենց. "Ես կգնամ"-ը թունդ վկայում էր այն մասին, որ իրենք քեզ սիրում են...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես լիովին համաձայն եմ, և էդպես էլ կանեի, եթե դրանից կախված չլիներ շատ մարդկանց կյանքը և ճակատագիրը… Իսկ էսպես, թեկուզ և էլ երբեք չճաշակեմ սիրո հոգեվիճակը, հոգու թրթիռը, բայց խիղճս հանգիստ կլինի..............![]()
Էմոցիոնալ շանտաժ ասելով, ես ավելի շուտ հասկանում եմ մի մարդու էմոցիոնալ վիճակը լավ իմանալով, օգտագործել հենց էդ վիճակը ինչ-որ սեփական նպատակներին հասնելու համար:
Իսկ բերված օրինակները ոնց որ թե ավելի շուտ իրական հույզերը կամ զգացմունքները չհասկանալու ձևեր անելուն են նման, դրանք բացահայտ արտահայտելուն հասնելու կամ էլ սուտ /օրինակ, գոյություն ունեցողին հակառակ, կամ ուղղակի այլ/ զգացմունքների արտահայտություն ստանալու նպատակով, որոնք, ենթադրվում է, որ ավելի հաճելի կլինեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ