Իմ տպավորությունը.
Գալաթեայի սկիզբը շատ հետաքրքիր էր. գրված էր խիտ, գունեղ, էմոցիոնալ: Թերևս, անձամբ ինձ համար չափից շատ էմոցիոնալ:Բայց Գալաթեայի ոճի երանգներից այս մեկը (ինչպես նաև բազմաթիվ մնացածները) դուրս գալիս է: Շնորհակալություն:
Impression-ի շարունակությունն էլ էր հետաքրքիրև impressive
Ինձ թվում է, այնքան խիտ չէր, որքան առաջին մասը, բայց նույնպես գունեղ էր:
Իսկ այ երրորդ մասը, ներողություն, հեչ հետաքրքիր չէրմի տեսակ «հողածին»:
Համեմատության համար վերցնենք այս երկու հատվածները միևնույն պերսոնաժի մասին.
ևԽելագարվում էր այդ աղջկա համար: Ամեն անգամ տեսնելիս ոտքերը թուլանում էին, կորցնում էր իրեն: Գիշերը քնելիս մոնիկայախառը էրոտիկ երազների պատճառով առավոտյան ամեն անգամ արթնանալը մահվան պես մի բան էր:
Իսկ աղջիկը թքած ուներ: Գեղեցիկ էր, ցանկալի ու հարուստ:
Առաջինը զգացմունքների նկարագրություն է «վրձնի» կտրուկ, գունեղ հարվածներով, լակոնիկ-զգացմունքային:պիրկ մարմին'իր ընդգծված բարեմասնություններով,գեղեցիկ սև աչքեր և սատանայական գեղեցկություն,սատանայական,որ մարդուն հանում է հունից և ստիպում անել անբացատրելին...Իսկ նրան թվում էր ,թե Լիանան է իր իդեալը...
_Ինչ է կատարվում
_Այն ինչ ուզում էինք. ազատ ենք,-Մանվելը հետ հետ գնաց,կարծես սկսում էր հասկանալ...Սառը քրտինքի կաթիլները հոսում էին ճակատից,հանկարծ մոլեգնած նետվեց դեպի Մոնիկան...
_Խեղդում ես...
_Ինչ ես արել
_Ասա ,որ խենթացնում եմ քեզ,_Մոնիկան ցինիկ հայացքով նայում էր նրան,աչքերում սատանայական կրակ էր բոցկլտում,_գիտեմ,որ խենթացնում եմ..
Երկրորդը՝ բավական լղոզված, ավելորդ զգացմունքային, մի տեսակ «բուլվարային»…
Անձնական կարծիք է, իհարկե:
Էջանիշներ