Հարդ ջան, իրար չհասկացանք: Ռոք երաժշտի կյանքը սեքսն ու թմրանյութերը չեն, այլ ազատությունը ինչը պակասում ա մերոնց: Թող ռաբիզ երգեն, թող Երևանի փողոցներով տկլոր վազեն, բայց թող ազատ լինեն, ոչ թե կոմպլեքսավորված:
Քո ասածի վրայով էլ մի բան հիշեցի Wayne's World ֆիլմից:
Ֆիլմի գլխավոր հերոսին` Wayne-ին բախտ է վիճակվում համերգից հետո անձամբ հանդիպել լեգենդար երաժիշտ Alice Cooper-ի հետ: Wayne-ը ուրախ-ուրախ մտնում է Alice Cooper-ի հյուրանոցային համարը, տեսնում, որ ռոք երաժիշտը շատ լուրջ դեմքով ներկաներին պատմում ա Միլուոկի քաղաքի պատմության մասին: Մի փոքր սպասելուց հետո էլ չի դիմանում ու գոռում ա. «Դե եկեք տժժցնենք», էն էլ Alice Cooper-ը շարունակում ա պատմության լեկցիանԱսածս ինչ ա, ռոք երաժիշտը պետք ա TRUE լինի
![]()
Էջանիշներ