Quyr Qery (10.01.2012)
Մի խոսա մեր բոլոր երաժիշտների մասին: Չէ, որ բոլորին չես ճանաչում, ինչ գիտես, որ չկան այնպիսինները, որոնք դեռ իրենց ասելիքը չեն ասել:
Ինչ ա, Մեթալլիկայի անդամները բոմժոտ դեմքեր են? Կամ Քուինի, կամ Բիթլզի... ոչ: Ռոք էլ կա, ռոք էլ:Նախ, չեմ կարծում, որ ռոքը հայերին հարմար երաժշտություն է, ռոք երաժիշտ լինելու համար պետք է մի քիչ ազատամիտ, հիփփիոտ, ավելի բոմժոտ դեմք լինես, ռոքերի կյանքով ապրես, կյանքդ նվիրես փնտրտուքների, երաժշտությանը։ Իսկ հայի կյանքը եւ նման ապրելակերպը անհնար են։
Իսկ ռոքը կրթված հայ երաժշտի համար այնքան հարմար ժանր է... որ կարծես ռոքը հայերի համար է, ուղղակի դեռ մերոնք դա լավ չեն հասկացել: Ժամանակը կգա, ու երևի հակառակ բանի կհամոզվես:
Տաղանդ... ճիշտ ա, շատերի մոտ բացակայում ա տվյալը, բայց շատերի մոտ էլ այնքան կա, որ նրանք արժանի են պապաների հետ նվագել երգելու (առանց չափազանցության):Ու բացի դրանից, տաղանդ է պետք, թե երաժշտություն գրելու, թե ազդեցիկ ու հետաքրքիր տեքստեր։
Իսկ սա ամենացավոտ կողմն է... ռոքի համար հայաստանի հանդիսատեսը շատ վատն է: Սակայն, կարծում եմ երբ բարձրանա ռոքի մակարդակը, կբարձրանա նաև ունկնդիրների մակարդակը: Ու ոչ թե համերգների կգնանա մալալետկեքը գլուխ թափ տալու, այլ կգնան կրթված ու հասկացող մարդիկ, հաճույք ստանալու:Հիմա դրանցից ոչ մեկը չկա, դրա համար էլ զուտ մարդկանց էնտուզիազմի վրա են համերգներ հավաքում։ Շատ քիչ մարդ կգտնվի, ով իսկապես հաճույքով է գնում ռոք համերգներին հայկաան ու բացի էներգիա սպառելուց ու թռվռալուց գոնե ինչ–որ մի երաժշտական հաճույք է ստանում
Վերջին խմբագրող՝ Հարդ: 30.06.2010, 10:55: Պատճառ: Պարտադիր չէ
Այ լրիվ համաձայն եմ հետդ: Հայկական ռոք արտիստներին գժությունը իրոք պակասում ա: Քիչ թե շատ Բամբիռի տղերքն են ռոք երգչի կերպարներ, էն էլ ռոք երգիչների բացասական կողմերն են ավելի շատ ընդօրինակում (թմրանյութեր), քան թե դրական Մի խոսքով, չափից դուրս կոմպլեքսավորված են, մի քիչ ազատությունը չէր խանգարի
Երաժշտությունը էն չի, համերգների ժամանակ զգում ես, որ ամբողջ հոգով չեն նվագում, հանդիսատեսին էյֆորիայի մեջ չեն գցում, մեծ մասը հենց էնպես են նվագում, էս մի երգն էլ ու գնանք ծխելու...
Երգերի խոսքերի առումով էլ էլի չեն փայլում, անկապ, իրար կպցրած, մի կերպ իրար հարմարեցրած ավետբարսեղյանական անիմաստ խոսքեր են հիմնականում...
I may be paranoid but no android!
Իսկ հայկական ռոքը քանի՞ տարեկան է:
Սկզբում ես էլ էի իրենց հավանում, իմ կարծիքով իրենք շատ մեծ շանս ունեին հայկական լավագույն ռոք խումբ դառնալու, էն էլ շանսը բաց թողեցին: Փոխանակ աճեին, նոր ուղղություններ փնտրեին, առաջ գնային, նախընտրեցին սկզբում դոփել տեղում ու հետո էլ դեգրադացվեցին՝ դառնալով շարքային հայկական աստղիկ
I may be paranoid but no android!
Quyr Qery (10.01.2012)
Ո՛չ, ո՛չ և կարկին անգամ Ո՛ՉԸ: Ինչ ա նշանակում ռոքերի կյանքով ապրել? Դա արդեն իսկ սահմանափակում ա... դուք ասում եք ազատություն, միաժամանակ սահմանափակելով այդ ազատությունը: Կարող ա ռոքերն ուզում ա մի օր էլ ռաբիս երգի, ինչ կա որ? Թե չի կարելի? Այդպես մտածողներն արդեն իսկ սահմանափակումներ են դնում:
Վերջին խմբագրող՝ Հարդ: 30.06.2010, 11:26: Պատճառ: Պարտադիր չէ
Ինձ թվում ա՝ հասարակական հնչողությունն ա պակասում իրանց երգերի խոսքերին, ինչքան ուզում ա գժոտ երաժշտություններ գրեն, ինչ ռոք, եթե լռում ա իրականության մասին, իսկ մեր իրականությունը, փառք մեր իշխանություններին, ռոքելու էնքան առիթներ ա տալիս, մինչև ինձ հուզող հարցերից իրանց երգերով չխոսան, ես դրանց համերգներին գնացողը չեմ
Վերջին խմբագրող՝ Շինարար: 30.06.2010, 11:17:
Մոդերատորական: Թեման միացվել է արդեն իսկ գոյություն ունեցող Հայկական Ռոք/Մետալ թեմային: Եվ ստացել ընդհանուր Հայկական ռոք վերնագիրը:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Հարդ ջան, իրար չհասկացանք: Ռոք երաժշտի կյանքը սեքսն ու թմրանյութերը չեն, այլ ազատությունը ինչը պակասում ա մերոնց: Թող ռաբիզ երգեն, թող Երևանի փողոցներով տկլոր վազեն, բայց թող ազատ լինեն, ոչ թե կոմպլեքսավորված:
Քո ասածի վրայով էլ մի բան հիշեցի Wayne's World ֆիլմից:
Ֆիլմի գլխավոր հերոսին` Wayne-ին բախտ է վիճակվում համերգից հետո անձամբ հանդիպել լեգենդար երաժիշտ Alice Cooper-ի հետ: Wayne-ը ուրախ-ուրախ մտնում է Alice Cooper-ի հյուրանոցային համարը, տեսնում, որ ռոք երաժիշտը շատ լուրջ դեմքով ներկաներին պատմում ա Միլուոկի քաղաքի պատմության մասին: Մի փոքր սպասելուց հետո էլ չի դիմանում ու գոռում ա. «Դե եկեք տժժցնենք», էն էլ Alice Cooper-ը շարունակում ա պատմության լեկցիան Ասածս ինչ ա, ռոք երաժիշտը պետք ա TRUE լինի
I may be paranoid but no android!
Դե էտ հարցում ճիշտ ես, բայց չեմ սիրում «ռոքերի կյանքով ապրել» արտահայտությունը, որին դու համաձայնեցիր: Իսկ էտ արտահայտության տակ մարդիկ ինչ որ սահամնափակումներ են դնում... ռոքերը սենց բան պտի չանի, այ ստեղ, սենց պտի անի...
Վերջին խմբագրող՝ Հարդ: 30.06.2010, 11:29: Պատճառ: Պարտադիր չէ
Ռուֆուս (30.06.2010)
վայյյյ, լավ էլիիի
Եթե մարդ իրա գործին հոգով նվիրված չի, ոչինչ չի ստացվի, իսկ եթե նվիրված ա, ոնց կարա մտքով նույնիսկ անցնի տո ռաբիզ չէ, ջազզ երգի...
Անկարելի ա
հ.գ. էս ինչ բան ա՞ էս ֆորումը դառել ա սահմանափակումներ "հերքող"՞ Կյանքը բաղկացած ա լիքը սահմանափակումների։ Հնարավոր չի միաժամանակ գտնվել Չիկագոյում ու Ռանգունում։ Չի կարելի միաժամանակ լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Չի կարելի միաժամանակ լինել եւ ռոք երգիչ եւ ռաբիզ։
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Համաձայն չեմ, որ ռոք երգիչը կարողա ուզենա մի օր ռաբիզ երգի... Աբսո՛ւրդ… Էմփի Ռեյ-ը աչքիցս ընկավ հենց էն ժամանակ, երբ որ Սաքոն մի օր սկեսեց Мурка-ն երգել: Դե չեմ ընդունում և վերջ: Էդ նույնն ա, որ ասես ես աթեիստ եմ, բայց դե կարող ա մի օր գնամ եկեղեցի, հավեսս տվել ա…
Ինձ թվում ա, որ ռոքը երբ որ դառնում ա կոմերցիոն, դառնում ա զիբիլ:
Ռոքին կոմերցիա պետք չի՛:
Ճիշտն ասած՝ լավ չեմ հասկանում ինչ ա նշանակում կոմերցիա։
Եթե նկատի ունեք լայն զանգվածների ճաշակը բավարարող, բայց խմբի փիլիսոփայությանը հակասող երաժշտություն նվագել, համաձայն եմ։
Իսկ այնպես, ցանկացած գործ էլ բարեգործություն չէ, վերջնական նպատակը պետք է փողը լինի, որ խումբը կարողանա վերարտադրել իր գործունեությունը
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Katka (30.06.2010)
Ախր ինչի... ինչի եք սենց մտածում... հիմա էն վիճակն ա ստեղծվում, որ կարծես ես որ ասում եմ աշխարհը կլոր ա, դուք ինձ հերետիկոս եք համարում դրա համար:
Ինչի եք սահմանափկումներ դնում ոճերի մեջ? Ախր չկան ոճեր... կան լավ ու վատ երգեր... հիմա դուք կատարողին կհարգեք նրա համար, որ ճիշտ ա, ինքը ուներ ընտրելու միջին կարգի ռոք երգ ու հրաշալի ռաբիս երգ, բայց ինքը կուլ գնաց ձեր պահանջներին ու երգեց միջին կարգի ռոքը...
Հիմա էլ նույն բանն ա էլի, կատարողները կուլ են գնում էլի ձեր նման, բայց այլ ճաշակի հանդիսատեսին, դրա համար էլ էս օրին ենք...
Ցավում եմ, որ մեր բարձրաճաշակ հասարակությունն էլ ասենց մտածում...
Հմ... ուրեմն եթե ռոքեր ես, ռաբիսի իրավունք չունես... բա ուր մնաց ռոք ասվածի ազատությունը? Սա է ձեր հասկացած ազատությունը? Այդ ազատությունն ինձ համար հավասար է ռաբիսի ազատությանը...Համաձայն չեմ, որ ռոք երգիչը կարողա ուզենա մի օր ռաբիզ երգի... Աբսո՛ւրդ… Էմփի Ռեյ-ը աչքիցս ընկավ հենց էն ժամանակ, երբ որ Սաքոն մի օր սկեսեց Мурка-ն երգել: Դե չեմ ընդունում և վերջ: Էդ նույնն ա, որ ասես ես աթեիստ եմ, բայց դե կարող ա մի օր գնամ եկեղեցի, հավեսս տվել ա…
Ինձ թվում ա, որ ռոքը երբ որ դառնում ա կոմերցիոն, դառնում ա զիբիլ:
Ռոքին կոմերցիա պետք չի՛:
Մուրկա երգելու համար Էմփիրեյն ընկնում է աչքիցդ... այ սա է ինձ համար աբսուրդըըը
Ախր չկա՛ն ոճեր, չկա՛ն սահմաններ: Մի՛ փչացրեք արվեստը ձեր կարծրատիպերով:
Վերջին խմբագրող՝ Հարդ: 30.06.2010, 11:59: Պատճառ: Պարտադիր չէ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ