Նկատել եմ, որ շատ քիչ հասարակական վայրերում կարելի ա ունկնդրել հաճելի երաժշտություն, այն էլ այնպիսին, որ դուր գա: Իհարկե բարձր մակարդակով վայրերում հիմնականում կլասսիկա են միացնում կամ այնպիսի մի նեյտրալ երաժշտություն, որը կբավարարի ամեն այցելուի պահանջները: Կաֆեներում հիմնականում միացնում են ռաբիս կամ փոփ (աչքիս է փոփը հենց նույն ռաբիսն ա ) , թեյարաններում՝ նեյտրալ երաժշտություն և այլն: Ես նույնպես աշխատում եմ նմանատիպ մի վայրում՝ ինտերնետ ակումբում(շատերդ գիտեք) ու հիմնականում նախընտրում եմ միացնել տարբեր տեսակի երգեր, Winamp-ի ռեժիմը դնում եմ "խառը" ու միացնում:
Այս վերջերս, երբ տարածվեցին mp3 player ունեցող բջջային հեռախոսները, ջահելների մեծամասնությունը սկսեցին հասարակական վայրերում միացնել իրենց բջջային հեռախոսներում գտնվող երգերը, այն էլ բարձր: Իմ կարծիքով նման վերաբերմունքն արհամարհական ա ու շատ տգեղ: Եթե մարդ գալիս ա ինչ-որ մի հասարակական վայր, ապա նա պիտի հարգի տվյալ վայրի կարգ ու կանոնը ու լսի էն երաժշտությունը, որը միացրած ա էդ վայրում, ոչ թե միացնի իր ուզածը՝ խանգարելով մյուս այցելուներին: Չէ՞ որ իրեն ոչ ոք չի պարտավորեցնում գալ տվյալ վայրն ու լսել էդ երաժշտությունը: Ամեն ոք ունի ընտրության իրավունք ու կարա գնա նենց տեղ, որտեղի երաժշտությունը դուր ա գալիս, ոչ թե թիթիզություն անի, միացնի իր բջջայինի երաժշտությունը (մեծամասամբ սոտվիների հնչողությունը լավը չի լինում, ներվայնացնում ա):
Ձեր կարծիքով ինչպիսի՞ երաժշտություն ա պետք միացնել հասարակական վայրերում, որ բողեքներ չլինեն ու ի՞նչ կարծիքի եք, երբ ամենքն իր բջջայինի երգերն ա միացնում հասարակական վայրերում, որտեղ երաժշտությունն արդեն միացրած ա:
Էջանիշներ