User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Երաժշտությունը հասարակական վայրերում

  1. #1
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    34
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երաժշտությունը հասարակական վայրերում

    Նկատել եմ, որ շատ քիչ հասարակական վայրերում կարելի ա ունկնդրել հաճելի երաժշտություն, այն էլ այնպիսին, որ դուր գա: Իհարկե բարձր մակարդակով վայրերում հիմնականում կլասսիկա են միացնում կամ այնպիսի մի նեյտրալ երաժշտություն, որը կբավարարի ամեն այցելուի պահանջները: Կաֆեներում հիմնականում միացնում են ռաբիս կամ փոփ (աչքիս է փոփը հենց նույն ռաբիսն ա ) , թեյարաններում՝ նեյտրալ երաժշտություն և այլն: Ես նույնպես աշխատում եմ նմանատիպ մի վայրում՝ ինտերնետ ակումբում(շատերդ գիտեք) ու հիմնականում նախընտրում եմ միացնել տարբեր տեսակի երգեր, Winamp-ի ռեժիմը դնում եմ "խառը" ու միացնում:
    Այս վերջերս, երբ տարածվեցին mp3 player ունեցող բջջային հեռախոսները, ջահելների մեծամասնությունը սկսեցին հասարակական վայրերում միացնել իրենց բջջային հեռախոսներում գտնվող երգերը, այն էլ բարձր: Իմ կարծիքով նման վերաբերմունքն արհամարհական ա ու շատ տգեղ: Եթե մարդ գալիս ա ինչ-որ մի հասարակական վայր, ապա նա պիտի հարգի տվյալ վայրի կարգ ու կանոնը ու լսի էն երաժշտությունը, որը միացրած ա էդ վայրում, ոչ թե միացնի իր ուզածը՝ խանգարելով մյուս այցելուներին: Չէ՞ որ իրեն ոչ ոք չի պարտավորեցնում գալ տվյալ վայրն ու լսել էդ երաժշտությունը: Ամեն ոք ունի ընտրության իրավունք ու կարա գնա նենց տեղ, որտեղի երաժշտությունը դուր ա գալիս, ոչ թե թիթիզություն անի, միացնի իր բջջայինի երաժշտությունը (մեծամասամբ սոտվիների հնչողությունը լավը չի լինում, ներվայնացնում ա):
    Ձեր կարծիքով ինչպիսի՞ երաժշտություն ա պետք միացնել հասարակական վայրերում, որ բողեքներ չլինեն ու ի՞նչ կարծիքի եք, երբ ամենքն իր բջջայինի երգերն ա միացնում հասարակական վայրերում, որտեղ երաժշտությունն արդեն միացրած ա:
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  2. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Գրառումներ
    477
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երաժշտությունը հասարակական վայրերում

    Դե հա բա հո հասարակական վայրերում ռոք կամ մետալ չե՞ն միացնի։

    ԻՄՀՕ
    Թեյարանների համար նախնտրելի է Ջազը։
    Բառերի համար, rep, rock, country, rock'n'roll:
    Ռեստորանների (ոնց չեմ սիրում, ռեստորաններ) համար երևի կլասիկա։

    Կարծում եմ, հասրակական վայրերում, պետք չի հնչեցնել, մետալ և ռաբիս...

    Դե իհարկե բջջայինների ձայները շատ տհաճ են
    Վերջին խմբագրող՝ PoeT: 21.01.2007, 21:10:

  3. #3
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասարակական վայրեր ասվածը դա հարաբերական է: Կլինեն հասարակական ասենք այգիներ, սրճարաններ, ֆետնեզի զալ:
    Այդ վայրերում մարդկանց տրամադրությունը լրիվ այլ է:

    Այ օրինակ ասենք՝

    Այգում - քայլել, նստել, պարկել, վոլեյբոլ խաղալ…
    Սրճարանում - զրուցել, ճաշել…
    Ֆետնեզի զալում - մարզվել…

    այս երեք վայրերում լրիվ այլ է մարդկանց տրամադրությունը և անհրաժեշտ է ամեն վայրի համապատասխան երաժշտություն միացնել:

    Իսկ բջջային հեռախոսների թեմայով ասեմ, որ հիմա էլ՝ բազմաթիվ երիտասարդներ տարբեր հասարակական վայրերում քոքում են իրենց Էմինեմը, կամ Թաթուլի վերջին կատարումը նստում լսում, քայլում… ու լրիվ նորմալ:
    Դէ ես ինքս չեմ անի, քանի որ նեղվում եմ, նեղվում եմ որ կարող եմ դիմացինիս նեղություն տալ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծխախոտը կարգելվի հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 448
    Վերջինը: 24.02.2020, 00:45
  2. Էթիկան հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Էթիկա
    Գրառումներ: 204
    Վերջինը: 05.03.2011, 16:21
  3. Ի՞նչ է ձեզ համար երաժշտությունը
    Հեղինակ՝ sharick, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 15.04.2010, 03:43
  4. Համեստ պահվածք հասարակական վայրերում
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 68
    Վերջինը: 29.12.2009, 11:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •